Saturday, 27 04 2024
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են

Կլինի՞ Հանձնաժողովը հետ քաշվի մանղալից ու խորովածը դուք շարունակեք պատրաստել. Չեք վախենո՞ւմ, որ կվառեք. ՀՌՀ նախագահ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նոր ՀՌՀ մամուլի ծառայությունից ֆեյսբուքյան ստատուսների հոբելյանական 25-րդ սքրինը ստացա ռուսական հեռուստածրագրերի եւ կարգավորող մարմնի անելիքների թեմայով։ Քաղաքական գործիչները (կամ իրենց այդպիսիք համարողները), հանրային սեկտորի ներկայացուցիցչները, մտահոգ քաղաքացիները, պարզապես սոցցանցերի «աստղերը» կոչ են անում Հանձնաժողովին «միջոցներ ձեռնարկել», «գործ անել», , «փակել», «անջատել», «դուրս շպրտել», «հանցավոր անգործություն չդրսեվորել», «արձագանքել»․․․

Արձագանքում եմ։

Չեմ կարծում, որ լուրջ խնդիրները լուծվում են ֆեյսբուքյան անբովանդակ բացականչություններով։ Եւ, ընդհանրապես, սովորեք կառավարել ձեր հույզերը։ Հատկապես, եթե ձեզ արեւմտյան ու ազատական արժեքներ կրող եք համարում։

ՀՌՀ-ն անարգանքի սյունին գամելուց առաջ ցանկալի է ծանոթանաք մեդիան կարգավորող օրենսդրությանը եւ 2020 թ․ ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի տեքստին եւ համաձայնագրի դրույթների իրագործման լիազոր մարմինների անվանումներին։ Ի միջիայլոց, հայկական կողմի թերի աշխատանքի արդյունքն է, որ Համաձայնագրում ամրագրված մեզ համար նպաստավոր դրույթներ չենք օգտագործում, բայց դա ՀՌՀ իրավասություններից դուրս է։

100 անգամ հրապարակավ հնչեցրել եմ միջազգային պրակտիկայի վրա հիմնված տեսակետս՛ հանրային մուլտիպլեքսում չպետք է լինեն քաղաքական բովանդակությամբ օտարերկրյա հեռուստածրագրեր (նույնիսկ ամերիկյան եւ նույնիսկ տիկին Փելոսիի այցից հետո)։ Իմ այդ կարծիքը, մասնավորապես, փոխանցել եմ Մոսկվայում եւ Երեվանում կայացած տասնյակ հանդիպումների, բանակցությունների, քննարկումների ժամանակ, տեսակետիս ծանոթ են ՌԴ գործընկերներս եւ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները։ Ի միջիայլոց քննարկումները միշտ անցել են բարեկամական, կառուցողական եղանակով, իմ փաստարկները ռուսական կողմը լսել են, ինչ-որ փոխհամաձայնությունների եկել ենք։ Եւ շարունակելու ենք աշխատել տասնյալ երկրների կարգավորող մարմինների, այդ թվում Ռուսաստանի, հետ։ Կներեք անհամեստության համար, բայց բոլոր «ստատուսային պահանջատերերը» միասին վերցրած չեն արել նույնիսկ մեկ տոկոսը այն աշխատանքների եւ շփումների ՌԴ տարբեր գերատեսչությունների հետ, ինչը կարող էի չանել, բայց արել եմ։ Թե բա «հանցավոր անգործություն»։

Ասածս է՛ կլինի՞ Հանձնաժողովը հետ քաշվի մանղալից ու խորովածը դուք շարունակեք պատրաստել։ Չեք վախենում՞, որ կվառեք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում