Tuesday, 07 05 2024
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24

Փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակում ընդդիմությունը հստակ «լուսանշորդ» չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, նախօրեին Ռոբերտ Քոչարյանը հավաքել էր իր համակիրներին։ Հանդիպումից հետո հայտարարվեց, որ առաջիկայում ասուլիս կտա և կոնկրետ գործողությունների ծրագիր կներկայանցի։ Արդյոք նա վերադառնալու ռեալ հայտ է ներկայացնո՞ւմ։

-Ես կարճ գրառում եմ արել․ եթե սեպտեմբերի 14-ին ընդդիմությունը չվերցրեց Բաղրամյան պողոտայում ընկած իշխանությունը, ուրեմն այդ օրվա ժամը 20:00-ից սկսած աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել։

-Փաստացի չվերցրեց, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվա՞ծ է։

-Եթե տեղեկատվությունը ճիշտ է, որ Իրանը համարում է, որ քառասուն տարում առաջին անգամ Հարավային Կովկասի շուրջ իր և ԱՄՆ մոտեցումները հակադիր չեն, այո, աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել։

Ըստ էության՝ այսօրվա ընդդիմությունը որևէ շանս չունի՞ մոբիլիզացիայի՝ հաշվի առնելով նաև հանրային տրամադրությունները։

-Ես ուրախ կլինեի, եթե ընդդիմությունը համախմբում և իրական այլընտրանք առաջարկեր։ Խնդիրը իշխանափոխության հնարավորությունը չէ, այլ՝ թե ի՞նչ պլատֆորմ է առաջադրվում։ Փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակում, կարծում եմ, ընդդիմությունը հստակ  «լուսանշորդ» չունի, որից հուսալի ազդանշան ստանա։ Իսկ առանց դրա նա իշխանափոխության խնդիր չի դնի։ Եթե, իհարկե, ընդդիմության մասին իմ պատկերացումները չափազանցված լավատեսական չեն։

Եվ առհասարակ, երկրի նման լարված իրավիճակում արդյոք համընդհանուր մոբիլիզացիա չպետք է լինե՞ր և ոչ թե իշխանափոխության հայտ։

-Մենք Սարդարապատի ֆենոմենի գերին ենք։ Գուցե անցյալ դարասկզբին այդ մոբիլիզացիան արդարացված էր, չգիտեմ։ Բայց եկեք չմոռանանք, որ խնդիրն, այնուամենայնիվ, կարգավորվել է Բաթումի պայմանագրով։ Իսկ այն ստորագրել-չստորագրելու հարցով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում տեղի է ունեցել իշխանափոխություն։ Իշխանափոխությունը հանցանք չէ, ոչ էլ իշխանությունը՝ «սրբազան կով»։ Եթե պետք է գնալ դրան, ուրեմն իշխանությունը պիտի նախաձեռնի։ Բայց ո՞րն է նպատակը, հարցը, որ պիտի լուծվի Փաշինյանի հրաժարականով, ՔՊ լուծարմամբ։ Սա պետք է բյուրեղացվի, ներկայացվի, արժանանա հանրային և քաղաքական դաշտի մեծամասնության աջակցությանը։ Թե չէ «Հայհեղկոմ» մեզ, կարծում եմ, պետք չէ։ Մանավանդ որ մեր սահմաններին ոչ մի 11-րդ կարմիր բանակ էլ չկա։

-Ստացվում է՝ հանրային որևէ աջակցություն այս պահին որևէ ընդդիմադիր չի կարո՞ղ ունենալ, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը։

-Ես չանձնավորեցի և ուզում եմ մնալ այդ տիրույթում։ Եթե ընդդիմությունը ունի իրավիճակից ավելի օպտիմալ, ոչ ավելի ցավոտ ելքի պատկերացում և կներկայացնի այն, ապա հանրությունը կաշկանդված կլինի ոչ թե ՔՊ-ին տված քվեի հանդեպ հավատարմությամբ, այլ հանրությունը կաշկանդված կլինի իշխանության և այլընտրանքի միջև իր իսկ սպասողականությամբ։ Ես չեմ կարող Հայաստանի հանրության որևէ խավի, խմբի կամ կուսակցության անունից կանխատեսում անել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում