Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ո՞ւմ համար է բացվելու Կապանի ռուսական դպրոցը

Մեկնաբանելով երեկ մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի՝ այս ուսումնական տարվանից Կապանում գործելու է ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա՝ 1-4-րդ դասանների համար՝ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ դրանից առաջ՝ հունիսի 29-ին, Սյունիք կատարած այցի ժամանակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև ստորագրվել էր մի փաստաթուղթ, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել:

«Այն ժամանակակ կրթության և գիտության նախարարությունը մամուլի հարցադրումներին պատասխանեց, որ մարզպետն այդպիսի իրավասություն չունի, և որ դա ընդամենը բարի ցանկությունների արձանագրություն է եղել: Օտարալեզու դպրոցը բացելու որոշումն արվում է միայն կառավարության մակարդակով»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, թե հիմա դժվար է ասել՝ ի՞նչ փոփոխություններ են արվել, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, այդ իսկ պատճառով որոշվել է այսօր պաշտոնապես դիմել կառավարությանը, կրթության և գիտության նախարարությանն ու պարզաբանում պահանջել»:

«Ամեն դեպքում, եթե դա նույնիսկ կառավարության որոշումն է, լինելու են բողոքի տարաբնույթ գործողություններ, որովհետև այս դեպքում ևս դա սկզբունքորեն անընդունելի է, բայց իրավական կողմը մենք նույնպես ուզում ենք ճշտել»,- նշեց նախաձեռնության անդամը:

Չի բացառվում, որ դպրոցը նախատեսված լինի ազգությամբ ոչ հայ քաղաքացիների կամ ազգությամբ հայ, բայց ոչ ՀՀ քաղաքացիների համար, ինչի իրավունքը երկու խումբն էլ, ըստ ՀՀ օրենսդրության, ունեն:

Ինչ վերաբերում է ՀՀ հայ քաղաքացիներին, ապա մինչև 2011 թ. հունվարը գործող Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքների համաձայն՝ նրանք պետք է հաճախեին բացառապես հայերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններ: Համաձայն նախորդ տարվա վերջում ընդունված «Հանրակրթության մասին» օրենքում աղմկահարույց փոփոխությունների՝ «Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։

Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»: Բացի այդ, սահմանվում են հստակ սահմանափակումներ՝ ոչ ավելի, քան 9 այդպիսի հաստատություն և միայն ավագ դպրոցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում