Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայաստանում տրանսֆերտներն աճել են․ ցանկացած իրավիճակի փոփոխություն կարող է ազդել նաև այս հոսքերի  վրա

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը օրերս հայտնել էր, որ 2022-ի հունվարի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումներն աճել են շուրջ 155,7%–ով։ Ներկայացնելով 2022-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, որով նկատելի է, որ աճը պայմանավորված է՝ հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտությամբ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված կամ ՀՀ–ում գրանցված տնտեսական գործունեություններով։ Ըստ նախարարի՝ ՌԴ-ից հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական զուտ փոխանցումների աճը եղել է 391,2%։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանն ասաց, որ այս թվերը հիմնականում պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցություններով և Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքով, որոնք իրենց հետ նաև բերել են արտարժույթ, որը փաստացի չէին կարող օգտագործել ՌԴ-ում՝ սահմանափակումների պատճառով, հետևաբար այդ գումարները, ինքնըստինքյան, հոսել են հարևան երկրներ, այդ թվում նաև՝ Հայաստան, որն էլ իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել արտարժույթի վրա։

Իրավիճակը, ինչպես արդեն նշեցինք, պայմանավորված է՝ ռուս-ուկրաինական պատերազմով, որն անկանխատեսելի ընթացք ունի և ցանկացած իրավիճակի փոփոխություն կարող է ազդել նաև այս հոսքերի  վրա, սակայն ճշգրիտ որևէ գնահատական տալ հնարավոր չէ։ Դատելով առկա ընդհանուր միտումներից՝ կարելի է ասել, որ բանկերի նկատմամբ արտարժութային գործարքների մասով Ռուսաստանի ԿԲ-ի քաղաքականությունը մեղմացել է, այսինքն՝ արժութային շեմի բարձրացմամբ, սահմանափակումները որոշակիորեն մեղմացվել են, ինչի հետևանքով՝ հնարավոր է հոսքերի աճ նկատվի։

«Ոլորտում կտրուկ անկում չի լինի, եթե լինի անկում, ապա կլինի աստիճանաբար։ Կտրուկ անկման մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ Ռուսաստանի իշխանությունները կտրուկ արգելափակեն արտարժույթի հոսքը, այսինքն՝ նոր սահմանափակումներ մտցվեն, սակայն դա այդքան էլ իրատեսական չէ, քանի որ ՌԴ-ի ԿԲ-ն ներկա դրությամբ գնում է մեղմացումների, որովհետև այս իրավիճակն ազդում է նաև Ռուսաստանի ներքին տնտեսության վրա, և թե՛ իրենց երկրին, թե՛ երկրի ԿԲ-ին ձեռնտու չէ, որ ռուբլին գերարժևորված լինի։ Ներկայումս համաշխարհային շուկայում միտում կա, որ դոլարը ինդեքսը բարձրացել է և արժևորվել, բացառությամբ ռուբլու և հայկական դրամի։ Այս երևույթը որոշ չափով ազդում է ՌԴ-ի տնտեսության մրցունակության վրա։ Փաստ է, որ Ռուսաստանին այս իրավիճակը ձեռնտու չէ և եղած սահմանափակումները ինքնըստինքյան ազդել են ռուբլու արժևորման վրա»,- ընդգծում է Սարգսյանը։

Պետք է նշել, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը՝ առկա թվերը չէին լինի, որովհետև նախկին թվերն ապահովված են եղել արտագնա աշխատանքի գնացած մարդկանց ուղարկած գումարներով, սակայն այդ թվերով էական աճ հնարավոր չէր գրանցել։ Կտրուկ աճը պայմանավորված է, բնականաբար, ռուսաստացիների Հայաստան ժամանելով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով և սահմանափակումներով։ Պետք է նշել, որ մեղմացումների արդյունքում թվերն աճում են, հակառակ դեպքում՝ թվային նման արդյունքներ չէին լինի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում