Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Առաջացած խնդրին լուծում տալու լավագույն սկիզբը դպրոցներում պայմանականորեն ասած՝ «Ասպետական իրավունք» դասավանդելն է

Վճռաբեկ դատարանի դատավոր Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է․

Առողջ հասարակության մասին։

Հասարակության հավաքական մտքի առողջությունը պատկերացնելու ճկուն գործիքներից մեկն էլ առևտուրն է՝ բառիս լայն իմաստով։ Եթե ցանկանում ես որոշակի պատկերացում կազմել կոնկրետ հասրակության մասին, ապա նրա անդամների հետ առևտուր արա (ծառայություններ և այն ամենն ինչը կապված է պարտականություն-իրավունքի հետ)։ Որքան հասուն և առողջ է հասարակությունն այնքան հաճելի է նրա հետ առևտուր անելը, որքան հիվանդ է հասարակությունը այնքան տհաճ և զզվելի է նրա հետ այդ հարաբերությունների մեջ մտնելը։

Այս տեսակետից հայկական իրականությունը կարծես թե չի փայլում առաջավոր օրինակ լինելուց և սա նոր բան չէ։ Մեզ մոտ կարելի է ստեղծել անգամ «Պատճառաբանական ինստիտուտ», որտեղ կարող են դասավանդել բազմաթիվ անձինք՝ «Ինչպես մտնել պարտավորա-իրավական հարաբերությունների մեջ, չկատարել դրանք և լավագույնս պատճառաբանել թե ինչու դրանք չկատարեցիր (մաման հիվանդ է, պապայի ոսկին գրավ դրեցինք, երեխան, հարևանը, երկիրը, դոլարը և այլն և այլն)»։

Ներկայացվող խնդիրն իրականում շատ մեղմ ասած մտահոգիչ է։ Քաղաքացիա-իրավական շրջանառությունը գրեթե ամբողջությամբ ախտաժետված է։ Մեր հասարակությունում նորմալ է ընդունվում, երբ անձը ստանձնում է որևէ պարտավորություն և չի կատարում, այնուհետև դրա չկատարումը պատճառաբանում է իր անձնական կյանքի դժբախտ դրվագներով, ստիպելով քեզ մասնակից լինել իր անձնական կյանքին (շատ ժամանակ իհարկե այդ պատմվածքները որևէ առնչություն չեն ունենում բուն իրականության հետ)։ Հավասարապես նորմալ է ընդունվում, երբ տղամարդ կոչվածը կնոջ հետ վարվում է անբարյացակամ։ Էլ չեմ խոսում ծառայությունների (և ոչ միայն) ոլորտում գրագիտության բացակայությունը, տգիտության մարտնչող հաղթանակը, որն որպես կանոն սկսվում է օտարածին՝ «Բռատ» բառով և որը փոխարինել է «Դուք»-ին։

Առաջացած խնդրին լուծում տալու լավագույն սկիզբը դպրոցներում պայմանականորեն ասած՝ «Ասպետական իրավունք» դասավանդելն է։ Այս առարկայի շրջանակներում պետք է հասնել նրան, որ հայ մանուկի մեջ չզարգանա այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են՝ փողը որպես նպատակ հռչակելը, խորամանկ-ստրուկի հոգեբանությունը, կղզիացած հոգեբանությունը, անպատասխանատվությունը, եսասիրությունը, մեծամտությունը, լոպազությունը և այլն։ Այս առարկայի շրջանակներում պետք է մեծ պատասխանատվություն սերմանվի անձի խոսքի նկատմամբ, ազնվության նկատմամբ, պարտաճանաչության նկատմամբ և վերջապես երազանքի նկատմամբ, որը չպետք է կապված լինի փողի հետ։ Ավելորդ է ասել, որ այս որակները երեխայի մեջ կզարգանան, եթե ուսուցիչ-ծնող փոխգործակցություն լինի։ Իր հերթին ուսուցիչները պետք է դադարեն միայն տեխնիկական աշխատանքներ կատարելուց, ուսուցիչները պետք է լցվեն մասնագիտական ազատությամբ, որն ավելին է քան տեխնիկական նորմերը․․․ Ասելիքս շատ է, բայց այսքանով կսահմանափակվեմ, միայն ընդգծելով, որ եթե կուզեք համարեք, որ այս խնդիրն ավելի է քան սովորական առևտրի մասին մտորումները, այն ազգային անվտանգության նշանակություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում