Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Իրանի զգայուն արձագանքը Մինսկի խմբի համանախագահության հեռանկարին

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին հայտարարել է, թե «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը հնարավոր է մինչև տարավերջ տեղի ունենա Իրանում: Բաքվում իրանցի դիվանագետի այդ հայտարարությունը հատկանշական է հնչում Մինսկի խմբի համանախագահության շուրջ ԱՄՆ-Ադրբեջան «բանավեճի» ֆոնին: Գործնականում «վեճը» շատ ավելի լայն է և Իրանի դեսպանի հայտարարությունը կամա, թե ակամա հաստատում է դա: Խնդիրը լոկ Ադրբեջանն ու նրա հարցերը չեն: Խնդիրը Կովկասի ռեգիոնալ գործընթացների և զարգացումների կառավարումն է, ընդ որում շատ ավելի հեռուն գնացող ճյուղավորումներով՝ թե կենտրոնասիական, թե մերձավորարևելյան ուղղություններով:

Հատկանշական է, որ ԱՄՆ Կովկասի հարցերի գլխավոր բանակցող է նշանակել գործչի, դիվանագետի, ով պետքարտուղարությունում նախարարի օգնականի մակարդակում զբաղվել է հենց Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով, հետևաբար անձնապես քաջատեղյակ է և պատկերացնում է դրանց մեխանիկան, ընդգրկումն ու տարբեր շերտերը: «3+3» ձևաչափը գործնականում Մինսկի խմբի համանախագահության «կոնտրֆորմատն» է, որը վերագրվում է Ռուսաստանին ու Թուրքիային, թեև դրա շուրջ քննարկումների առաջին հրապարակային նախաձեռնողը Թեհրանն էր՝ դեռևս 44-օրյա պատերազմի օրերին: Իրանի նախագահի հատուկ բանագնաց, այդ ժամանակ երկրի փոխարտգործնախարար Արագչին այցելեց Բաքու, Մոսկվա, Անկարա, Երևան և Թբիլիսի, որպեսզի քննարկի ռեգիոնալ վեց երկրների մասնակցությամբ ձևաչափի հարցը, որի շրջանակում կդիտարկվեն ռեգիոնալ խնդիրները, կքննարկվեն և կմշակվեն դրանց լուծումները: Պատերազմի դադարից կարճ ժամանակ անց արդեն շրջանառվեց «3+3» ձևաչափի թեման, տեղի ունեցավ առաջին հանդիպումը Մոսկվայում՝ Վրաստանի դրոշով, սակայն առանց Վրաստանի մասնակցության: Անցել են ամիսներ, սակայն երկրորդ հանդիպում դեռևս չկա, ինչը խոսում է այն մասին, որ թեման բավականին բարդ է հենց դրա մասնակիցների շրջանակում: Իսկ պատճառներից մեկը թերևս այն է, որ տարբեր է Արևմուտքի հանդեպ պատկերացումների, մարտավարական և ռազմավարական հաշվարկների շրջանակն ու օրակարգը: Իրանը պատկերացնում է մի բան, Ռուսաստանը՝ այլ, Թուրքիան ընդհանրապես արևմտյան բլոկի անդամ է, որքան էլ ձգտում է խաղալ ինքնուրույն և ցույց տալ անկախ քաղաքական կարողություն: Ի վերջո, Անկարան հիանալի պատկերացնում է, որ գոնե առայժմ և թերևս տեսանելի ապագայում ինքն առանց Արևմուտքի, առանց ՆԱՏՕ անդամության, էապես կորցնելու է թե տնտեսական, թե քաղաքական կշռի առումով, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի համեմատ, և ոչ միայն: Ռուսաստանն իր հերթին մի կողմից ձգտում է ամրապնդել իր գերակա դիրքը Կովկասում, դիտարկում այդտեղ աշխատանքը Թուրքիայի և Իրանի հետ՝ Արևմուտքին հակազդելու տեսանկյունից, մյուս կողմից իհարկե Մինսկի խմբի մանդատն ու համանախագահի կարգավիճակը դիտարկում թե Թուրքիայի, թե Իրանի հանդեպ իր առավելությունը, որից հրաժարվելու անհրաժեշտություն և մոտիվ Մոսկվան թերևս չունի:

Իրավիճակի հանդեպ շատ ավելի զգայուն է Իրանը և հատկանշական է հենց այն, որ Մինսկի խմբի թեմատիկայի աշխուժացման համատեքստում «3+3»-ի մասին բարձրաձայնում է հենց Իրանի դեսպանը՝ Ադրբեջանում: Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ «միջուկային» գործարքի շուրջ հարաբերությունը վերականգնելու մասին բարդ քննարկումներ իրականացնող Իրանը փորձում է թերևս շոշափել Ռուսաստանի և Թուրքիայի տրամադրվածությունը, ինչի վերաբերյալ կասկածների առկայությունը Իրանը արտահայտեց դեռևս հուլիսի 19-ին՝ Հոգևոր առաջնորդի բարձր մակարդակով: Թվում է, որ այստեղ կա ընդհանուր հետաքրքրություն Թուրքիայի հանդեպ, հաշվի առնելով այն, որ Թուրքիան ևս համանախագահության անդամ չէ: Սակայն, կա երկու հանգամանք: Նախ, Թուրքիան համանախագահության անդամ չէ, սակայն Մինսկի խմբի 12 անդամներից մեկն է: Եվ բացի այդ, 44-օրյա պատերազմով և դրա արդյունքով Թուրքիան այնպիսի թելերով կապեց Ադրբեջանը, որ բոլոր դեպքերում Թուրքիայի գործոնը դարձավ անշրջանցելի: Առավել ևս, որ փաստացի այն չէր շրջանցվում նաև նախկինում: Միևնույն ժամանակ, իրադրության տրամաբանությունն էապես կարող է փոխվել Թուրքիայի և Ռուսաստանի համար, եթե Թեհրանը գնա ԱՄՆ հետ համաձայնության ճանապարհով: Սակայն, ակնառու է, որ այդ ճանապարհը եթե անգամ հնարավոր է, այդուհանդերձ՝ բավականին բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում