Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Անկանխիկի անցնելու որոշումը ունի քաղաքական ենթատեքստ` որպես ստվերային տնտեսության դեմ պայքար

«Դոլար և եվրո կանխիկացնելիս պահումներ անելու քաղաքականության հետ համաձայն եմ, քանի որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները և մեր ընկերությունները պետք է կանխիկից հրաժարվելու քաղաքականություն որդեգրեն», – այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով դոլար կամ եվրո կանխիկացնելու դեպքում 3% պահումների՝ ԿԲ որոշմանը։ Ըստ նախարարի, կանխիկով աշխատող ընկերությունները ի սկզբանե ոչ թափանցիկ են: Մրցունակությունն ու արտադրողականությունը՝ թափանցիկ աշխատանքի առաջին նախապայմաններից են, որի շնորհիվ ընկերությունները կարող են ներգրավել լավ, տաղանդավոր մարդկանց, որոնք կաշխատեն իրենց հետ: Քերոբյանը խոսում էր նաև այն մասին, որ չնայած ԿԲ այս քաղաքականության հետ համաձայն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր գործիքների հետ ամբողջությամբ համաձայնություն կա, սակայն կոնկրետ ո՞ր հարցերում է անհամաձայնությունը, չի ասվում, միայն նշվում է այն մասին, որ որոշ ժամանակ անց կավարտենք կանխիկի դարաշրջանը, ինչը տեղի է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, և կաշխատենք ավելի թափանցիկ միջավայրում ու ավելի բարձր արտադրողականությամբ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է, որ անկանխիկ գործարքի կատարման համար պահվող տոկոսը հարկում է օտարերկրյա փոխանցումներին, այս միջոցով Կառավարությունը հետևում է  նաև իրականցվող բոլոր գործընթացներին, այսինքն՝ այն լինում է լիիրավ վերահսկողության տակ՝ թե՛ ֆինանսապես, թե՛ քաղաքականապես: Այս միջոցը միտված է ստվերային տնտեսության դեմ պայքարին, որն, իրոք, աշխատող գործիքակազմ է: Ընկերությունների թափանցիկ գործունեությունը տանում է նրան, որ ամեն բան արվի օրենքի սահմաններում, նվազեցնի մեր երկրում ստվերային տնտեսության առակայության հավանականությունը, քանի որ այս թափանցիկությունն իրականացվող գործընթացները լինում են լրիվ վերահսկողության տակ: Ցավոք, փաստ է այն, որ ստվերային տնտեսությունը գործարարներին օգնում է խուսափել հարկերից և այլ տույժերից, սակայն այս կերպ՝ դա իրականացնել հնարավոր չի լինի: Ինչ խոսք, որոշումը պարունակում է քաղաքական ենթատեքստ, սակայն իրողությունն այն է, որ նմամ ֆինանսական վերահսկողությունը շատ ավելի լավ է աշխատում, երբ անաչառության երաշիք կա: Ֆինանսական վերահսկողության բարձրացումը նպաստում է քաղաքական անաչառությանը:

ԿԲ-ի հետ ունեցած անհամաձայնությունների մասով՝ տնտեսագետը կարծում է, որ խնդիրը կայանում է դրամի փոխարժեքում կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքում, քանի որ բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք գործ ունեն արտերկրի հետ, վաճառք են իրականացնում կամ ծառայություններ մատուցում, վաճառում, օրինակ՝ տուրիստական կամ IT ոլորտներում ու նրանք ապագայում հաճախ են դժգոհելու այս վիճակից: Ներկայիս դժգոհություններն ու մտահոգություններ էլ գուցե նախարարը փոխանցել Կնենտրոնական բանկին, որոնք չի ստացվել լուծել:

Պետք է փաստել, որ իրականում ԿԲ-ի ձայնն ավելի լսելի է, քան նախարարինը, քանի որ էկանոմիկայի նախարարությունը միշտ էլ համեմատաբար թույլ է եղել ԿԲ-ից: Ինչպես տեսնում ենք, սրանից հետևում է այն, որ նրանց միջև եղած տարաձայնությունները բացարձակապես զարմանալի չեն ու սպասելի է նաև այն, որ հարցի շուրջ եղել են բանավեճեր:

Միքայելյանի խոսքով՝ ժամանակի ընթացքում անկանխիկ շրջանառությունը կմեծանա ու կյանքը կգնա թվայնացման: Հաշվի առնենք նաև այն, որ կան ոլորտներ, որոնք այս առումով ունեն գրավչություն, որովհետև տեղափոխել ու աշխատել սույն գործիքակազմով այդտեղ ավելի հեշտ է: Բանկերը ևս աշխատում են այդ ուղղությամբ, սական ամեն բան այդքան էլ հեշտ չէ, որքան կարելի է պատկերացնել. այստեղ կա սերնդափոխության խնդիր, քանի որ ներկայումս ավագ սերնդի համար անկանխիկ եղանակով գործարքներ կատարելը առաջացնում են որոշակի դժվարություններ: Ենթադրվում է, որ անկանխիկի լրիվ անցումը ինչ-որ տեղ դժգոհությունների տեղիք է տալու ու գուցե որևէ պահի տնտեսվարողները, հատկապես՝ փոքր կամ գերփոքր բիզնես ունեցողները՝ ընդդիմանան և ճնշում գործադրեն, որպեսզի Կառավարությունն իր որդեգրած քաղաքականությունը մեղմացնի, համենայն դեպս, գոնե նրանց համար:

Ներկայիս սահմանված նշաձողը՝ 300.000 դրամից ավել կազմող գործարքների անկանխիկ իրականացնելը, եթե տատանվի՝ կառաջացնի որոշակի խնդիրներ, առանց այդ էլ՝ այն մի փոքր քիչ ու ամբիցիոզ նշաձող է, սակայն սրա թվերի ավելացման և կրճատման մասին կարող ենք խոսել միայն արդյունքներով: Նշենք, որ ներկա դրությամբ ՀՀ-ում ստվերային տնտեսության տոկոսային թիվը կազմում է մոտավորապես 16 տոկոսը, որը բավականին բարձր ցուցանիշ է:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում