Friday, 03 05 2024
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում

Քննարկվում է հեռակա ուսուցման համար առանձին միասնական քննություն չսահմանելու տարբերակը

Հանրապետության բուհերում հեռակա ուսուցման կարգում կատարված փոփոխությունների համաձայն ընդունելությունը կատարվելու է միասնական քննությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախորդ կարգավորումների համաձայն բուհերն իրենք էին ընդունելության քննություններն անցկացնում:

«Այս տարի ամրագրեցինք, որ հեռակա ուսուցման քննությունները ևս պետք է լինեն միասնական: Քննությունները կազմակերպելու է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Հայտագրումը կլինի առցանց dimord.am կայքի միջոցով սեպտեմբերի 5-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Դրանից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնն, ըստ դիմորդների քանակի, կսահմանի քննական կենտրոններ: Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:

Հեռակա ուսուցման միասնական քննության պայմանը տարածվելու է նաև ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա: Հաշվի առնելով, որ կարգը ուշ մտավ ուժի մեջ ոչ պետական բուհերի համար դա կգործի մյուս ուսումնական տարվանից: Նման փոփոխության նպատակն է միասնական մուտքի պայման, միասնական ընդունելություն, հավասար հնարավորություն ապահովելն է:

Նախնական տվյալների համաձայն պետական ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման համար ակնկալվում է մինչև 3 հազար դիմորդի հայտագրում:

Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննարկվում է հեռակա ուսուցման համար առանձին միասնական քննություն չսահմանելու տարբերակը: Այս տարի կփորձարկվի միասնական քննության տարբերակը ու տարվա վերջում արդյունքները ամփոփելուց հետո կլինի վերջանական որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում