Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Իրանը հրավիրե՞լ է Հայաստանին. հեղինակավոր սաուդական թերթի ուշագրավ տեղեկությունը

Սաուդական Asharq Al-Awsat պարբերականը, որ արաբալեզու միջազգային հեղինակավոր պարբերականներից մեկն է, անդրադարձել է հուլիսի 19-ին Թեհրանում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ Պուտին-Ռայիսի-Էրդողան, դիտարկելով այդ Վեհաժողովի իրանյան մոտիվները: Դրանք իհարկե հետաքրքիր դիտարկումներ են, հաշվի առնելով այն, որ խոսքը սաուդական պարբերականի մասին է: Սաուդյան Արաբիան Իրանի հետ ունի բավականին սառը հարաբերություն, թեև կողմերը վերջին ամիսներին արել են հարաբերության կարգավորման ուղղությամբ մեկ-երկու փորձ: Ավելին, այն բանից հետո, երբ մերձավորարևելյան այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս այցելեց Սաուդյան Արաբիա՝ փորձելով ստանալ Էր Ռիյադի համաձայնությունը մի շարք հարցերում, այդ թվում Իրանի շուրջ օղակը սեղմելու, հեռախոսազրույց ունեցան Իրանի և Իրաքի արտգործնախարարները, քննարկելով նաև Իրան-սաուդական հարաբերության հեռանկարը: Ըստ ամենայնի, Բայդենին չհաջողվեց Էր Ռիյադից ստանալ այն, ինչ ցանկանում էր՝ նվազագույնը Իրանի հարցում, ինչից հետո հաջորդեց Թեհրանի արձագանքը՝ սաուդ-իրանական հարաբերության քննարկում Իրաքի հետ, որը կարող է դիտվել միջնորդական հարթակ:

Այդուհանդերձ, հուլիսի 19-ին Թեհրանում եռակողմ Վեհաժողովի առնչությամբ սաուդյան հեղինակավոր պարբերականի արձագանքը բավականին բացասական է: Ըստ այդ անդրադարձի, Իրանը փորձել է ուժեղ երևալ, սակայն այդ փորձը այնքան էլ հաջողված չէ: Թե ինչու են սաուդցիները այդ երանգով անդրադառնում թեհրանյան հանդիպմանը, հնարավոր է դիտարկել տարբեր անկյուններից, սակայն տվյալ պարագայում սաուդյան թերթի անդրադարձի համատեքստում կա մեզ համար դիտարկման առավել «մոտ» հարց: Պարբերականը գրում է, որ Իրանը փորձել է թեհրանյան հանդիպման մասնակիցների կազմն ընդլլայնել և դիմել է Հնդկաստանին ու Հայաստանին, սակայն ապարդյուն: Արդյո՞ք Երևանը ստացել է այդպիսի դիմում՝ մասնակցել հուլիսի 19-ի հանդիպմանը: Այդ մասին գոնե առայժմ չկա որևէ տեղեկություն: Իսկ ինչու՞ պեետք է սաուդցիները հնարեին այդ հանգամանքը: Իհարկե, նրանք կարող են ունենալ Իրանի հետ իրենց հարցերը, բայց ինչու՞ «ներքաշել» Հայաստանը, առավել ևս մտացածին լուրով:

Համենայն դեպս, պարբերականը ևս չի անում որևէ հղում: Հնդկաստանի պարագան այստեղ թերևս կարող է հնչել միանգամայն ռացիոնալ, հաշվի առնելով այն, որ Դելիի տնտեսաքաղաքական և աշխարհաքաղաքական տրամաչափը միանգամայն համարժեք են թեհրանյան եռակողմ հանդիպմանը: Երևանի պարագայում ամեն ինչ հնչում է փոքր ինչ չափազանցված: Առավել ևս, որ, հազիվ թե Իրանը փորձեր ներգրավել Հայաստանին, բաց թողնելով Ադրբեջանին: Իսկ, եթե Ադրբեջանի անունը բաց է թողնում սաուդյան պարբերականը, ապա դա արդեն իր հերթին նոր հարց է՝ ինչու՞:

Սաուդյան Asharq Al-Awsat պարբերականը ստեղծվել է 1978 թվականին: Դրա հիմնադիրը ՍԱ արքայազն Ահմադ իբն Սալմանն է, որը մահացել է 2002 թվականին, Էր Ռիյադի հիվանդանոցում՝ սրտի նոպայից: Այդ ժամանակ նա 43 տարեկան էր: Ահմադ իբն Սալմանը ըստ էության մեդիակայսրության ղեկավար էր, որի կազմում էր նաև միջազգային հեղինակություն վայելող Asharq Al-Awsat-ը: Ի դեպ, թերթի շտաբ-բնակարանը գտնվում է Լոնդոնում: Հետաքրքիր է նաև, որ արքայազն Ահմադ բին Սալմանի մահը միջազգային մամուլը դիտարկեց Սաուդյան թագավորական ընտանիքում գահի համար պայքարի թեժացման համատեքստում: Ի դեպ, նույն թվականին մահացավ ևս երկու արքայազն՝ մեկը սրտի նոպայից, մյուսը՝ ավտովթարից: Համառոտ տեղեկանքը թերևս կարևոր է դիտարկելու համար, թե ինչ լրատվամիջոց է հրապարակում տեղեկությունն այն մասին, թե Իրանը փորձել է թեհրանյան Վեհաժողով հրավիրել նաև Հայաստանին: Ի դեպ, այդ առումով թերևս հիշարժան է այն, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանն էր Իրանին հրավիրել Երևանում տեղի ունեցող ԵԱՏՄ Վեհաժողովին մասնակցելու, և այդ նպատակով Հայաստան ժամանեց այն ժամանակ նախագահ Հասան Ռոհանին: Այժմ Իրանը փորձել է պատասխա՞ն հրավեր հղել: Իհարկե հասկանալի է, որ դրա իրականություն լինելու պարագայում տողատակում ամենևին էլ «քաղաքավարությունը» չէ, այլ քաղաքականությունը, և դրանով է ուշագրավ սաուդյան պարբերականի հիշատակումը:

Ի դեպ, նկատենք նաև, որ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան չունեն դիվանագիտական հարաբերություն, ինչի պատճառը եղել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Վերջին շրջանում սական երկկողմ շփումները հաճախակիացել են: Մասնավորապես, դեռևս 2021-ի աշնանը առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի նախագահի աշխատանքային այց էր Ռիյադ: Խոսքն Արմեն Սարգսյանի մասին է, որը նաև մի շարք անգամներ ասել է, որ արաբական պետությունների ղեկավարները նաև իր ընկերներն են: Եվ, եթե այդ այցն անգամ հնարավոր էր դիտարկել այդ ասպեկտով, ապա 2022 թվականի փետրվարին ուշագրավ էր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի և ՍԱ արտգործնախարարների երկկողմ հանդիպման հանգամանքը: Իսկ 2022 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցավ երկու նախարարների հեռախոսազրույցը: Ի՞նչ վիճակում է հայ-սաուդական շփումը ներկայումս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում