Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

Ապագայում պետական պարտքի ավելացման միտում կա

2022 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 933 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրությունից։ Այս առաջին վեց ամիսներին պետական պարտքն աճել է 706 մլն դոլարով կամ 7.7%-ով։ Պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին, մինչդեռ արտաքին պարտքը պակասել է։ Մասնավորապես, 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 496 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ կրճատվել է 152 մլն դոլարով կամ 2.3%-ով։ Ներքին պարտքը կազմել է 3 մլրդ 436 մլն դոլար՝ աճելով 859 մլն դոլարով կամ 33.3%-ով։

Ինչպես և ենթադրվում էր, դոլարի էժանացումը դրական ազդեցություն է թողել պետական պարտքի բեռի վրա։ Այս տարվա հունիսի վերջի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքի մեծ մասը՝ 65%-ը, արտաքին պարտքն է։ Արտաքին պարտքը հիմնականում ստացվում և մարվում է դոլարով, սակայն դրա համար պետական բյուջեից տրամադրվող գումարը ՀՀ դրամով է։ Հետևաբար, որքան ավելի էժան է լինում դոլարը, այնքան ավելի քիչ դրամ է ուղղվում պետական պարտքի մայր գումարներին ու տոկոսավճարներին։

«Առաջին լրատվական»-ն այս մասին խոսել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ, որի փոխանցմամբ՝ ՀՀ պետական պարտքը 4 տարվա ընթացքում աճել է 3 մլրդ-ով, որի մասով տարվել է տարբեր քննարկումներ, սակայն հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ խնդրով զբաղվող համապատասխան ենթակառուցվածքներ չունեն զարգացման հնարավորություն, այսինքն՝ եթե մեր պետական պարտքին զուգահեռ աճեր նաև մեր տնտեսությունը, զարգանային համապատասխան ենթակառուցվածքները, ապագային միտված ծրագրեր իրականացվեին, որոնք թույլ կտային ավելի շատ եկամուտներ գեներացնել, ապա պետական պարտքի մեծացաումն այդքան ցավոտ չէր լինի մեր տնտեսության համար: Խնդիրը նրանում է, որ մենք այդ պարտքը  վերցնելով՝ այն ուղղել ենք ընթացիկ ծախսերի հոգալուն՝ թոշակ, աշխատավարձ և այլն: Սրանից ստացվել է այն, որ պետական պարտքը մեծացել է, պետական պարտքի սպասարկումը ևս մեծանում է, սակայն դրան համարժեք մեր երկամուտները չեն աճում, որ դրա մարում քիչ ցավոտ լինի: Ակնհայտ է, որ գումարները չեն ուղղվել տնտեսության իրական հատվածին, դրանով որևէ կապիտալ ծրագիր չի իրականացվել, այլ ընթացիկ խնդիրներ են կարգավորվել:

Խաչատրյանի խոսքով՝ ըստ դինամիկայի՝ պետական պարտքը ամեն տարի շեշտակի աճում է, փաստացի 4 տարվա մեջ այդքան աճ ունենք, սրանից ենթադրվվում է, որ միտում կա դրա կրկին բարձրացմանը: Ամեն տարի մենք բյուջեով ավելի շատ գումար ենք նախատեսում պետական պարտքի սպասարկմանը, այսինքն՝ եթե 2018 թվականին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է մոտավորապես 165 մլրդ դրամ, ապա այս տարվա բյուջեով՝ 210 մլրդ-ից ավելի է: Ընդամենը 4 տարվա մեջ ավելի քան 50 մլրդ դրամ ավել գումար ենք ուղղում պարտքի սպասարկմանը, որն էլ իր հերթին հավելյալ բյուջետային բեռ է, հետևաբար միտումը, որ ապագայում պետական պարտքի ավելացում կունենանք՝ ակնհայտ է:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում