Thursday, 02 05 2024
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

Վերաքննիչն ու Վճռաբեկը մերժում են վարույթ ընդունել «Մարտի 1»-ի գործով դատապարտվածների բողոքները. Ի՞նչ է փոխվել

Վերջին շրջանում վճռաբեկ ու վերաքննիչ դատարանները մերժում են վարույթ ընդունել 2008-ի հետընտրական ցույցերին մասնակցած, ապա ապօրինի դատապարտված անձանց բողոքները։

ՀԱԿ իրավական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ֆորմալ հիմնավորում որպես այդպիսին Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները նշում են այն, որ հիմնարար իրավունքի խախտում չկա. «Դա պարզապես ծիծաղելի է, որովհետև նույն վերաքննիչ դատարանը, նույն վճռաբեկ դատարանը նույն դեպքերի վերաբերյալ, նույն փաստական հանգամանքներով, նույն հիմնավորումներով բողոքները բավարարում էր և ճիշտ էր անում, որ բավարարում էր: Առաջնորդվում էր Եվրոպական դատարանի հայտնի վճիռներով այդ դեպքերի հետ կապված, առաջնորդվում էր Վճռաբեկ դատարանի նախադեպերով, բայց ինչ-որ պահից սկսած Վերաքննիչ քրեական դատարանը և Վճռաբեկ դատարանը մերժում են այս գործերը վարույթ ընդունել: Մի գործով՝ Մելիք Գրիգորյանի գործով, վարույթ ընդունելը մերժելու որոշումը բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան, այդ պահին վարույթ է ընդունվել, հիմա սպասում ենք, որպեսզի հասկանանք, գուցե այդ մասով ինչ-որ հնարավորություն բացվի մյուս բողոքները նորից ներկայացնելու համար»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գրեթե ամբողջ ծավալով դիմել են դատարան, մի քանի գործեր հետ են վերադարձվել, դրանք կլրացնեն, նորից կուղարկեն; Ընդհանուր առմամբ, խոսքը 58 գործի մասին է:

Հարցին, թե ինչո՞ւ այսքան տարի անց որոշել են դիմել դատարաններ, նա պատասխանեց. «Իրավաբանությունն աճող օրգանիզմ է: 2019 թվականին երբ Վճռաբեկ դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի բողոքը՝ հիմնարար իրավունքի խախտման հիմքով կամ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով, դա մեզ համար ազդակ էր, որ այդ հիմքով բոլոր գործերը ներկայացնենք վերանայման: Իրականում դա, իհարկե, ոչ միայն դրա հետ էր կապված, դա կապված էր նաև իշխանափոխության հետ, երբ այսօրվա իշխանությունը դեռ իշխանության գալու փուլում հայտարարում էր, որ պետք է «Մարտի 1»-ի բոլոր անարդարությունները վերացնի: Իհարկե, ճիշտ կլիներ, որ այս ամենը հենց իշխանությունն աներ: Դա իմպերատիվ պահանջ է և պետք է հենց իշխանությունն անի, ապօրինի անմեղ դատապարտված մարդկանց արդարացման գործընթացը պետք է լիներ քաղաքական իշխանության առաջին քայլերից մեկը: Այդ մարդիկ պետք է արդարացվեին: Դրա համար եմ ասում, որ ես այս մերժումների իրական պատճառը չգիտեմ»,-ասաց ՀԱԿ իրավական հանձնաժողովի նախագահը:

Անդրադառնալով նրան, որ նույն «Մարտի 1»-ի գործերով Նիկոլ Փաշինյանն արդարացվել է, Արմեն Խաչատրյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանին արդարացրեցին Եվրոպական դատարանի վճռի հիմքով, նոր հանգամանքով, բայց որևէ բան այդտեղ չի փոխվում: Նույն փաստակազմն է, նույն ապացուցողական բազան, նույն ապացույցները, նույն բացառապես ոստիկանների ցուցմունքները, որևէ տարբերություն չկա Նիկոլ փաշինյանի գործի և մնացած շատ գործերի միջև»:

Հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել այս պայմաններում, և ինչ ակնկալիքներ ունեն, ՀԱԿ ներկայացուցիչն արձագանքեց. «Մեզ թվում էր, որ թե հանցագործությունը կատարած մարդկանց բացահայտման մասով, թե արդարացման մասով, թե դատական համակարգի ապօրինությունների մասով առաջնահերթորեն այդ բացահայտումները պետք է լինեն, բայց ունենք այն, ին ունենք, եղավ այն, ինչ եղավ: Ունենք նույն 2008-2009 թվականների իրավիճակը, երբ հանցագործություն կատարած մարդիկ ազատության մեջ են, երբ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները պաշտոնավարում են, ու երբ անմեղ մարդիկ դեռևս մնում են դատապարտվածի կարգավիճակում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում