Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Աննա Հակոբյանը Նիցցայում մասնակցել է Պարսամյան դպրոցի 35-ամյակի հանդիսությանը

Հունիսի 26-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։

Վարչապետի տիկինը համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել դպրոցի հիմնադրման պատմությանը, կարևոր իրադարձություններին և ավանդույթերին։

Աժդերհանյանը հայտնել է, որ այժմ 85 աշակերտ ունեցող Պարսամյան դպրոցը տոնում է հիմնադրման 35-ամյակը։ Համալիրի ղեկավարի խոսքով՝ դպրոցը թեև ունի ֆրանսիական հանրակրթական դպրոցի գրանցում, սակայն դասավանդման ծրագրում պահպանել է հայերենի ամբողջական բաղադրիչը, գործում է նաև երգչախումբ, թատրոն և ժողովրդական պարի համույթ։

Աննա Հակոբյանը համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների, Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտտիի և պատգամավոր Քրիստելլե Դինտորնիի հետ համատեղ քննարկում է ունեցել: Նորընտիր պատգամավոր Քրիստելլե Դինտորին, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ էր պատգամավոր ընտրվել, իր իսկ խոսքով՝ տեղեկանալով Աննա Հակոբյանի այցի մասին, շտապել էր օգտագործել առիթն անձամբ տիկնոջ հետ ծանոթանալու համար:

Մտքերի փոխանակությունից հետո մեկնարկել է Պարսամյան դպրոցի հիմնադրման 35-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսությունը։ Կիրկոր Աժդերհանյանը իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ վարժարանի 35-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու հրավերը ընդունելու համար՝ ընդգծելով Հակոբյանի այցի կարևորությունը ինչպես իրենց կրթահամալիրի, այնպես էլ Նիցցայի հայ համայնքի համար։

Ելույթով հանդես է եկել նաև պատգամավոր Էրիկ Սիոտտին: Պատգամավորը հույս է հայտնել, որ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ էլ ավելի կսերտանա հայ-ֆրանսիական կապը:

«2018 թվականին մենք ուշի ուշով հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձությունների: Այն ինչ արեց հայ ազգը պարոն Փաշինյանի գլխավորությամբ, դեմոկրատիայի մի մեծ քայլ էր»,- շեշտել է Սիոտտին:

Հայաստանի հետ էլ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու մասին է խոսել նաև պատգամավոր Քրիստելլե Դինտորնին՝ նշելով, որ տիկին Հակոբյանի գործունեությանը հետևում է վաղուց։

«Դուք ինձ համար օրինակելի կին եք եղել դեռ այն տարիներից, երբ աշխատում էիք որպես լրագրող: Ես լավ եմ հետևել ձեր անցած ճանապարհն ու հույս ունեմ, որ իմ գործունեության մեջ կկարողանամ ձեզ նմանվել»,- նշել է պատգամավորը՝ ևս մեկ անգամ շեշտելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը:

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին, որը բազմիցս է Հայաստանում եղել և քաջատեղյակ է քաղաքական զարգացումներից, իր խոսքում նշել է, որ 2018 թվականի գարնանն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Երևանից է հետևել:

«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Հայաստանի և մեր քույր քաղաք Երևանի համար, այս տարի ևս ապրիլին Երևանում էի՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը և հանդիպելու քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ նրանց հանձնելով քաղաքապետի հատուկ նամակը ի նշան հետագա համագործակցության»,- իր խոսքում նշել է Պիեռ Ֆիորին:

Աննա Հակոբյան իր ելույթում, շնորհավորելով դպրոցի 35-ամյակի կապակցությամբ, ընդգծել է, որ եղբայրական Ֆրանսիայի հայ համայնքը իր հարուստ պատմությամբ ու ժառանգությամբ, ֆրանսիական հասարակության մեջ ունեցած բարձր հեղինակությամբ սփյուռքի կարևորագույն համայնքներից մեկն է։

«Երբ «Պարսամյան» վարժարանի հիմնադրման 35-ամյակի առթիվ ստացա հրավերը, մերժել պարզապես չէի կարող, որովհետև կրթությանն առնչակից ցանկացած թեմա ինձ հոգեհարազատ ու սիրելի է: «Պարսամյան» վարժարանն իրոք յուրահատուկ է. լինելով ֆրանսիական հանրակրթության դպրոց՝ դասավանդելիս պահպանում է հայկական կրթության ողջ բաղադրիչը՝ սկսած հայոց լեզվից մինչ հայկական մշակույթ, երգ, պար, թատրոն», – շեշտել է Աննա Հակոբյանը։

Վարչապետի տիկինը հատկապես կարևորել է այն փաստը, որ սփյուռքի հայկական դպրոցների առաջին համագումարը տեղի է ունեցել Պարսամյան դպրոցում։

«Եկեք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղենք դպրոցի հիմնադիր բարերարներին՝ Թորոս, Լյուսի և Սյուզան Պարսամյաններին: Թող Կոտ դ’Ազուրի հայ համայնքում այսպիսի նշանակալի հոբելյանները շատ լինեն, մշտապես օրակարգում մնան հայկական թեմաներն ու դրանք քննարկվեն մայրենի լեզվով»,- եզրափակելով ելույթը՝ Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ իրենց հաջորդ հանդիպումը լինի Երևանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում