Tuesday, 07 05 2024
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը

Սյունիքում հատվող կոշտ ռազմավարությունները

Հայկական մամուլում հայտնվել էին տեղեկություններ այն մասին, թե հաղորդուղիների գործողության ինչ ռեժիմի մասին են հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ քննարկումները: Մասնավորապես, ինտրիգն ինչպես հայտնի է գոնե հայկական հանրության համար վերաբերում է այսպես կոչված «միջանցքի» թեմային: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարի Պետություն կատարած այցի ընթացքում հարցազրույց տալով Ալ Ջազիրային, ասել է, որ Հայաստանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունն ու դա կարմիր գիծ է: Դրանից օրեր առաջ Երևանում էր ՌԴ արտգործնախարար Լավրովը, որը հայտարարեց, որ քննարկվում է հաղորդուղիների աշխատանքի դյուրացված ռեժիմի տարբերակ, որը սակայն որևէ կերպ կասկածի տակ չի դնի Հայաստանի սուվերենությունը և այդ առումով չի կարող լինել երկիմաստություն: Դրանով հանդերձ, հայաստանյան հանրությունը քննարկում է դե ֆակտո իրողություններ և անում հարցադրումներ, թե՝ ինչո՞վ խոսքը «միջանցքի» մասին չէ, եթե օրինակ բեռնափոխադրումները լինելու են առանց Հայաստանի մաքսային հսկողության, իսկ վերահսկողությունն իրացնելու է ռուսական սահմանապահ ծառայությունը կամ Անվտանգության դաշնային ծառայությունը, որի կազմում են սահմանապահները:

Հարցադրումն անշուշտ ունի հիմք՝ ինչու՞ պետք է Հայաստանի տարածքով անցնող հաղորդուղով թուրքական կամ ադրբեջանական բեռնափոխադրումները իրականացվեն ՌԴ վերահսկողությամբ: Այստեղ իհարկե բանն աշխարհաքաղաքականությունն է և այդ առնչությամբ թերևս չկա որևէ գաղտնիք: Սյունիքը, Զաննգեզուրը աշխարհաքաղաքական կարևորագույն կետերից է, որի հարցում ազդեցության պայքարը միջազգային անվտանգության նոր համակարգի և նոր աշխարհակարգի համար դիրքային պայքարի հատված, մաս է, պայմանավորված մի շարք հարակից գործոններով՝ Իրանի խնդիր, Կասպիական ավազան, Ռուսաստանի դիրքերի թուլացում՝ ընդհուպ Կովկաս-Կասպիական ավազան և Կենտրոնասիական ռեգիոն շղթայով, Չինաստանի զսպման հարց: Այդ համառոտ «քարտեզը» արդեն իսկ հուշում է, թե ինչպիսի բազմավեկտոր հանգույց է ձևավորվում Սյունիքի շուրջ, ըստ այդմ ինչպիսին բազմազան ռազմավարություններ կարող են հատվել կամ խաչվել այնտեղ: Ռուսաստանի Անվտանգության ծառայության վերահսկողության «իրավունքը» Մոսկվայի համար այդ բարդ խաղում հարված չստանալու կամ պարտություն չկրելու երաշխիք է, որովհետև խաղը ունի ոչ միայն այսպես ասած ուղիղ առճակատման, այլ նաև հիբրիդային տարբերակով ծավալվելու հեռանկար:

Ավելին, մեծ է հենց այդ՝ հիբրիդային պայքարի հեռանկարը, ինչի համար է նաև Իրանը հյուպատոսություն հիմնում Կապանում, ինչի համար էլ հաճախակի Սյունիք են այցելում Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Եվրամիության ներկայացուցիչը, և այլն: Այդպիսով, «միջա՞նցք» է դա, թե՞ ոչ:

Այն, որ Ադրբեջանը ձգտելու է ամեն առիթ և անգամ դրա որևէ բացակայություն մատուցել իբրև «միջանցք», անկասկած է:

Մյուս կողմից կասկածից վեր է, որ հաղորդուղիների այդօրինակ ռեժիմը որոշակի նվազեցնում է Հայաստանի ինքնիշխանության աստիճանը՝ ոչ դե յուրե, այլ դե ֆակտո: Մյուս կողմից սակայն, դե ֆակտո իրավիճակը թե ռեգիոնում, թե աշխարհում այնպիսին է, որ Հայաստանն իր ինքնիշխանությունը լիարժեք իրացնելու և անհրաժեշտ քաղաքական ու անվտանգության էֆեկտ ստանալու համար ունի ինքնաբավության լուրջ խնդիր; Սևան զուգահեռ, հաշվի առնելով վերը նկարագրված աշխարհաքաղաքական բարդության և շահերի հատման կամ խաչման հանգամանքը, Հայաստանի համար հրամայական է «ինքնաբավության» բացը լրացնել շահերի խոշոր սուբյեկտների հետ բոլոր ուղղություններով աշխատանքի միջոցով, յուրաքանչյուրի պարագայում գտնելով համադրելիության յուրովի եզրը: Եվ ՌԴ սահմանապահ ծառայության վերահսկողության հանգամանքը պետք է դիտարկել թերևս այդ համատեքստում, անհրաժեշտաբար: Միևնույն ժամանակ, Երևանի գլխավոր լծակն ու ինքնիշխանության հիմքը պետք է լինի Սյունիքի տնտեսական, ժողովրդագրական, ենթակառուցվածքային զարգացումը՝ օգտագործելով թե ՌԴ, թե ԱՄՆ, Եվրամիության, թե Իրանի և անգամ ավելի հեռու՝ Հնդկաստանի ու Չինաստանի հետաքրքրվածությունը: Սյունիքի ուղղությամբ Հայաստանը ներկայումս, և թերևս տեսանելի ապագայում չունի արդյունավետ խաղի այլ մոդել: Գլխավորը, ինչ պետք է, իրավիճակի իսկապես սառը գնահատումն ու այդ միջոցով՝ հատվող ռազմավարությունների ու շահերի բախման ռիսկերն ու ազդեցությունը կառավարելն ու ժամանակ շահելն է: Իհարկե, կա մեկ այլ տարբերակ՝ հայրենասիրական պաթոսը, ըստ աշխարհաքաղաքական պատվերի կամ ճաշակի: Պարզապես այդ մոդելը սովորաբար այլոց օգնում է լուծել Հայաստանի հարցերը, ոչ թե օգնում է Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում