Tuesday, 07 05 2024
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան

Մոսկվան  չի ուզում Բաքվի հետ խնդիրներ ունենալ, հասկանալի է` ինչու է Արտակ Բեգլարյանի հարցազրույցը հեռացվել «ՌԻԱ Նովոստի»-ից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, ռուսական «ՌԻԱ Նովոստի» կայքը հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը: Այդ հարցազրույցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն արգելափակել էր երկրի տարածքում գործակալության հասանելիությունը։ Արդյոք սա միայն լրատվամիջոցի որոշման արդյունք էր, թե Ռուսաստանը պետական մակարդակով Ադրբեջանին սիրաշահելու հերթական փորձն է անում։

Ռուսաստանում, լրատվամիջոցների ամենախիստ գրաքննության պայմաններում, հոդվածները չեն կարող պարզապես հայտնվել, իսկ հետո ինչ-որ մեկի խնդրանքով ջնջվել, եթե դա չի բխում այս երկրի կոնկրետ օրակարգից։ Եթե ​​«ՌԻԱ Նովոստի»-ի կայքում հայտնվեր Արցախի պետնախարարի հարցազրույցով հրապարակում (ի դեպ, պետնախարարի հարցազրույցն ինքնին շատ ցածր մակարդակի էր և արժանի չէր ռուսական գործակալության նման ուշադրության…) , ապա Ռուսաստանին անհրաժեշտ էր ուշադրություն հրավիրել իր կողմից նման արարքի վրա և դրանով արտահայտել իրենց դժգոհությունը Ուկրաինայի հարցում Ադրբեջանի իշխանությունների պահվածքից։ Եվ միանգամայն հասկանալի է, որ Ադրբեջանի բողոքից հետո ՌԻԱ Նովոստին Կրեմլի թելադրանքով հեռացրել է այս հարցազրույցը այս գործակալության կայքից։ Այսօր, միջազգային ասպարեզում Ռուսաստանի տոտալ մեկուսացման պայմաններում, նրան պետք չէ բարդություններ ունենալ այն երկրի հետ, որը շարունակում է մնալ բուֆեր ռուսական լոգիստիկ շղթայում իր էներգառեսուրսների մի մասի արտահանման համար,  ինչպես երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող այլ հաղորդակցությունների հետ կապված։ Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն այժմ գերադասում է խուսափել Ադրբեջանի հետ առճակատումից նաև հատուկ առաքելությամբ Լեռնային Ղարաբաղում իր օկուպացիոն զորքերի առկայության պատճառով։

Ռուսաստանի իշխանություններն էլ իրենց հերթին  արգելափակում են ադրբեջանական լրատվական կայքերի մուտքը ուկրաինական պատերազմի իբրև թե  ոչ հավաստի լուսաբանման համար։ Ռուս-ադրբեջանական այդ «մեդիա-պատերազմն» ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

Ձեր հարցը տեղավորվում է իմ նախորդ պատասխանի տրամաբանության մեջ։ Ռուսաստանը մտցրել է ամենախիստ գրաքննությունը, ինչպես նաև արգելել է իր տարածքում լրատվամիջոցների գործունեությունը, որոնք հաճախ հանդես են գալիս հակառուսական և հակապատերազմական հոդվածներով։ Եվ քանի որ, ի տարբերություն Հայաստանի, որի լրատվամիջոցները հիմնականում պաշտպանում են ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինա, ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն աջակցում են Ուկրաինային ուկրաինական պատերազմի հարցում․ և սա մեծապես բացատրում է Ռուսաստանի արձագանքը։ Չնայած ես ավելի շատ հակված եմ, որ Ռուսաստանը շուտով կվերացնի այդ սահմանափակումները։ Առանց Ադրբեջանի նա այսօր չի կարող, հետևաբար՝ ադրբեջանական  ԶԼՄ-ների սահմանափակումը Ադրբեջանին պարզապես ցույց է տալիս Մոսկվայի դժգոհությունն այդ երկրի ԶԼՄ-ներում տիրող տրամադրություններից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում