Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Որտե՞ղ ներդնել փողը Հայաստանում

Հայաստանում բաց բաժնետիրական ընկերությունները (ԲԲԸ) շատ քիչ են: Օրինակ` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի բորսայական ցուցակներում ընդգրկված և բորսայական առևտրին թույլատրված են 10 բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթեր: Ըստ այդմ՝ երկրում ունեցվածքի կապիտալիզացիայի հնարավորությունը շատ փոքր է:

ForexClub ակումբի վերլուծաբան Միքայել Վերդյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց, որ այսօր ՀՀ-ում կա ներդրման հնարավոր 2 տարբերակ՝ բանկերում դեպոզիտների և պետական պարտատոմսերի տեսքով, որոնք սակայն ունեն բավականին ցածր տոկոսադրույք և ցուցակված են դրամով, ինչն իր հերթին մեծ ռիսկեր է ստեղծում՝ հատկապես հաշվի առնելով գնաճային ճնշումները, որ մեր երկրում բավականին բարձր են, և եկամտաբերությունը միանգամից ընկնում է:

«Դա շատ կարևոր խնդիր է: Բորսայում պետք է ցուցակվեն բավականին շատ թվով կորպորատիվ արժեթղթեր, որտեղ քաղաքացին կկարողանա իր իսկ ընտրությամբ ներդրումներ կատարել: Միևնույն ժամանակ մեր բորսայում կան ցուցակված կորպորատիվ պարտատոմսեր, որոնք նույնպես ներդրումային լուրջ գործիքներ են, թեև դրանք փոքր ներդրողներին այնքան էլ հետաքրքիր չեն, քանի որ պարտատոմսերի եկամտաբերությունը բավականին ցածր է, ինչը եկամտաբերությունը դնում է ռիսկի տակ»,- ասաց Մ. Վերդյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ ԲԲԸ-ները իրականում լինեն բաց, ցուցակվեն բորսայում: Դա ևս մի դրական հետևանք կունենա, որովհետև կազմակերպություններն իրենց գործունեությունը լիովին կբերեն օրինական դաշտ, ու դրանով կլուծվի ստվերային տնտեսության խնդիրը, կստեղծվեն հնարավոր ներդրումային գործիքներ, որոնցից կօգտվեն մեր քաղաքացիները: «Սա արագ լուծվող հարց չի: Երկար, աշխատատար, ժամանակատար հարց է, որ պետք է լուծվի»,- նշեց Մ. Վերդյանը:

Վերլուծաբանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց վերջերս տարածված թանկարժեք մետաղներով հաշիվներին: Նրա կարծիքով՝ հաշվի առնելով համաշխարհային բավականին բարդ ֆինանսատնտեսական վիճակը, այսօր թանկարժեք մետաղները, մասնավորապես՝ ոսկին, բավականին լուրջ գնային աճ են ցուցադրում միջազգային շուկաներում, և եկամուտ կարելի է ստանալ՝ ներդնելով ոսկով արտահայտված հաշիվներում, որոնք բանկերն այսօր առաջարկում են: «Դա թե՛ պաշտպանված և թե՛ եկամտաբեր է այս պահին»,- ընդգծեց Մ. Վերդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում