Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանի արտգործնախարարի կարևոր հեռախոսազրույցը

Հունիսի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է գործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերության զարգացման հարցեր: Նկատենք, որ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան չունեն դիվանագիտական հարաբերություն: Սաուդյան Արաբիան Հայաստանի անկախությունից ի վեր ձեռնպահ է մնացել դիվանագիտական հարաբերության հաստատումից, պայմանավորված արցախյան հարցով: Վերջին տարիներին սակայն Երևանի և Էր Ռիյադի միջև տեղի էր ունենում տարբեր առիթներով շնորհավորական ուղերձների փոխանակում, իսկ նախորդ տարի էլ եղավ Հայաստանի նախագահի առաջին աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա:

Արաբական այդ պետությունը վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է իր թե ռեգիոնալ, թե միջազգային դերակատարումը: Այդ ֆոնին, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունը թե երկկողմ, թե նաև արաբական աշխարհի, մահմեդական, իսլամական աշխարհի հետ գործակցության ու բարեկամության բազմակողմ իմաստով: Այդ ամենից զուտ, սակայն, Սաուդյան Արաբիայի դերակատարումը կարծես թե նոր երանգներ ու նշանակություն է ստանում ժամանակակից բարդ աշխարհաքաղաքական զարգացումներում, ինչի վկայությունը Էր Ռիյադի ուղղությամբ գործնականում բոլոր առանցքային դերակատարների, և մասնավորապես ուկրաինական պատերազմի թատերաբեմում նոր աշխարհակարգը գծագրող Ռուսաստանի և ԱՄՆ ուշադրության կենտրոնում: Վերջին շաբաթներին, այդ թվում օրեր առաջ տեղի էին ունեցել ԱՄՆ դիվանագետների և Սաուդյան Արաբիայի արքայազնի փակ հանդիպումներ: Այստեղ հարկ է նկատել, որ ըստ տեղեկատվության, Սաուդյան Արաբիայի ղեկավարները հրաժարվել են հեռախոսազրույց ունենալու ԱՄՆ նախագահ Բայդենի փորձին արձագանքից: Սակայն, տեղի է ունեցել փակ, չազդարարված շփում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի և ՍԱ արքայազնի միջև, իսկ օրեր էլ փակ շփումների նպատակով Էր Ռիյադում են եղել ամերիկացի դիվանագետներ: Միաժամանակ, հունիսի 1-ին էլ էր Ռիյադ է մեկնում ՌԴ արտգործծնախարար Լավրովը, որը հանդիպումներ կունենա Պարսից ծոցի Գործակցության երկրների արտգործնախարարների հետ: Նրանք հավաքվում են ՍԱ մայրաքաղաքում: Լավրովը հանդիպումներ կունենա ՍԱ արտգործնախարարի, Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի նախարարների հետ: Պարսից ծոցի գործակցության երկրների կենտրոնակայանը Էր Ռիյադն է: Այդ համատեքստում ավելորդ չէ նաև արձանագրել, որ 15 տարվա մեջ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրություններ է այցելել Թուրքիայի պաշտպանության նախարարը, որտեղ նա կնքել է պաշտպանական ոլորտի երկկողմ գործակցության երկու հուշագիր:

Իրադարձությունների զարգացման այդ դինամիկայի պայմաններում, համադրելով իրողությունները նաև Հայաստանի մարտահրավերների և խնդիրների շրջաննակին, ակնառու է դառնում արաբական աշխարհի ուղղությամբ դիվանագիտական աշխատանքի հրամայականը, որը անկասկած չի կարող շրջանցել այդ աշխարհում առանցքային դերակատարում ունեցող երկիրը՝ Սաուդյան Արաբիան: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Արարատ Միրզոյանը ՍԱ նախարարին հայտնել է, որ Երևանն աջակցում է World Exspo 2030-ը Էր Ռիադում անցկացնելու ՍԱ հայտին: Ի դեպ, Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Հայաստանի աշխատանքի առաջնահերթությունների շարքում անշուշտ պետք է դիտարկել տնտեսական բաղադրիչը, հաշվի առնելով թե այն, որ Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունը սրում է տնտեսական մարտահրավերները, և թե այն, որ ընդհանրապես աշխարհակարգային վերափոխման գործընթացը բերում է համաշխարհային տնտեսական քարտեզի նոր վերագծումների, ինչից պետք է ոչ միայն դուրս չմնալ, այլ ձգտել ներկայացված լինել առավելագույն կապերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում