Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Արտգործնախարար Միրզոյանի կարևոր այցը բարդ իրադրության ֆոնին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ, որտեղ նա կմասնակցի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակին: Դրա հերթական նիստը տեղի կունենա Հայաստանի և ԱՄՆ արտգործնախարարների գլխավորությամբ: Կլինի նաև Արարատ Միրզոյանի ու Էնթոնի Բլինքենի հանդիպում: Բացի պետքարտուղար Բլինքենից, Արարատ Միրզոյանը հանդիպելու է նաև ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փոուերի հետ, նաև ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ: Արտգործնախարար Միրզոյանի այցն այդ իմաստով բավականին ներկայացուցչական է, իսկ այցի կարևորության մասին խոսելը՝ թերևս ավելորդ: Ի՞նչն է օրակարգային առաջնահերթությունը, մանրամասնված չէ, սակայն կասկածից վեր է, որ բացի Հայաստանի ժողովրդավարական հեռանկարին ամերիկյան աջակցությանն առնչվող հարցերից, անշուշտ առանցքային թեմա է լինելու Արցախի հարցն ու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցության հեռանկարը, այդ ամենից ածանցվող բազմաթիվ այլ հարցերով: Արտգործնախարարի ամերիկյան այցն ու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հերթական փուլը տեղի է ունենում թե միջազգային բավականին լարված և բոլորին քաջ հայտնի իրադրության պայմաններում, թե նաև արդեն Հայաստանում ներքաղաքական բավականին թեժ իրադրության պարագայում, երբ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել խորհրդարանից և հայտարարել անհնազանդության շարժում սկսելու մասին, գործնականում կրկնելով այն մեթոդաբանությունը, որով Հայաստանում տեղի ունեցավ 2018-ի թավշյա հեղափոխությունը:

Ընդ որում, ոչ միայն բացառված չէ, այլ նաև մեծ հավանականությամբ արտաքին ու ներքին ֆոնային այդ պայմաններում սերտորեն փոխկապակցված են միմյանց, պատճառահետևանքային ամուր կապով: Ինչ տրամաբանություն է առանցքում: Այդ իրավիճակը կարող է լինել բավականին հակասական: Հայաստանում մի կողմից փողոց են դուրս եկել ուժեր, որոնց առնվազն առաջնորդող միավորը՝ Հայաստան դաշինքը, իր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ներկայանում է ակտիվ ու այսպես ասած նախաձեռնողական պրոռուսական դիրքից: Սա հիմք է տալիս խոսել այն մասին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը թեժացնում է Ռուսաստանը: Սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով: Այստեղ հնչող պատասխանների շարքում գերակշռում է այն, որ Ռուսաստանն այդպիսով փորձում է խանգարել Հայաստանին արցախյան հարցում գնալ արևմտյան կարգավորման, քանի որ այդ կերպ կկորցնի դիրքերը Արցախում և Կովկասում: Թվում է, որ բավականին ռացիոնալ փաստարկ է:

Մյուս կողմից սակայն, ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Մոսկվա և Պուտինի հետ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը բոլորովին չէին խոսում այն մասին, որ Հայաստանը մտադիր է գնալ արևմտյան կարգավորման տարբերակով, իսկ Ռուսաստանն արգելում է դա: Հակառակը, Հայաստանին հաջողվել էր համատեղ հայտարարության մեջ ամրագրել ձևակերպումներ, որոնք արտացոլում էին այն նվազագույն ելակետերը, որ անհրաժեշտ է ներկայիս ռազմա-քաղաքական իրադրության պայմաններում: Այդ ամենը զերծ չէ ռիսկերից, սակայն ռիսկերից մեղմ ասած զերծ չէ նաև հակառակ որևէ տարբերակ: Ըստ այդմ, Հայաստանի  խնդիրը ներկայումս թերևս ոչ թե այս կամ այն «մետ» կարգավորումն է, այլ հենց որևէ «մետ»-ից մանևրելը, հաշվի առնելով երկու էական հանգամանք. նախ ափազանց անկանխատեսելի է աշխարհաքաղաքական իրադրության հետագա զարգացումը, և միևնույն ժամանակ ներկայիս անկանխատեսելի վիճակում բավականին վտանգավոր է գնալ որևէ «մետ» կարգավորման, երբ բացարձակապես չկա դրա «ժամկետայնության» և իրավա-քաղաքական ամրության որևէ երկարաժամկետ երաշխիք: Այդ պարագայում Հայաստանին մնում է ընդամենը կարողաննալ ապահովել անհրաժեշտ հավասարակշռությունը, և այդ միջոցով ապահովել մի կողմից անվտանգության միջավայրի հնարավորինս կառավարելիությունը, մյուս կողմից՝ խաղի տարածությունը, ձգտելով ժամանակը օգտագործել թե Հյուսիսց, թե Արևմուտքից՝ բարդ պայմաններում առավելագույնը ձեռք բերելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում