Thursday, 02 05 2024
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը

Երևանը պետք է օգտվի առիթից ու որոշ արտոնություններ սահմանի իրանական ներդրումների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։

ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ եթե կողմերը ցանկություն ցուցաբերեն, դրական առաջընթաց կարող ենք ապահովել․ «Մենք տեսնում ենք, որ երկու կողմից էլ կա այդ կամքը, երկու երկրներն էլ ցանկանում են խորացնել հարաբերությունները, ուստի փոփոխությունների կարող ենք սպասել։ Հայկական կողմը պարզապես պետք է որոշակի արտոնություններ ցուցաբերի  իրանցի գործարարների  ու տնտեսությամբ զբաղվողների համար, որպեսզի կարողանան էլ ավելի մեծ ներդրումներ ու ներկայություն ապահովել։ Ներդրումները շատ ավելի կարևոր դեր կարող են խաղալ այսօրվա և վաղվա Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների համար։ Հայաստանը որպես ԵԱՏՄ երկիր շատ ավելի մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում Իրանի համար։ Այսինքն՝ իրանական ապրանքի ներկայությունն ու վերարտադրությունը Հայաստանից ԵԱՏՄ արտահանելու հարցում կարող է մեծ օգուտ բերել և՛ Հայաստանին և՛ Իրանին։ Բնականաբար Հայաստանի և Իրանի հարաբերություններն էլ այս կոնտեքստում էլ ավելի կխորանան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեշիշյանի՝ Հայաստանը հետաքրքիր է որպես երկիր, որը կարող է լինել տրանզիտ․ «Իրանը Հայաստանի միջոցով կարող է դուրս գալ ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև Վրաստան, Վրաստանից դեպի Եվրոպա։ Երկրները երբք այլընտրանքային ճանապարհներից չեն հրաժարվում։ Հայաստանի համար բոնուս է նաև այն , որ իրանական ներդրումները կարող է բերել հայկական շուկա, այստեղ գործնականացնել և երկու կողմի համար արդյունավետ  իրավիճակ ստեղծել»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ հայկական կողմից պատրաստակամություն կա․ «Եթե  մի քանի տարի առաջ մոնոպոլների  պատճառով Հայաստանի տնտեսությունը խեղճանում էր, ապա այսօր այլ պայմաններ են։ Որքանով ես եմ հասկանում Էկոնոմակիայի նախարարի թե՛ անցած տարվա և թե՛ այս տարվա հայտարարությունները նոր իրավիճակ են ստեղծել։ Ստացվում է, որ հայկական կողմն ունի կամք ու պատրաստակամություն՝  առաջ գնալու համար։

Քեշիշյանն ընդգծում է՝ կա շուկայի պահանջի հարց․ «Եթե այդ պահանջը կկարողանա իրեն ճիշտ արդարացնել, բնականաբար կկարողանա ավելի օգտավետ լինել։ Ես մշտապես ասել եմ՝ ներդրումներն ավելի կարևոր են, քան առևտուրը։Այսինքն եթե հայկական կողմը կկարողանա իրանական կողմին քաջալերել,  ներկայություն ապահովել՝ շատ լավ կլինի։ Գուցե տուրիզմն այդքան էլ ներդրումի հետ կապ չունի, բայց նայեք տուրիզմի խնդիրը։Ինչպես է հայկական կողմը վերաբերում, ինչ դրություն է ստեղծում։ Միակ դրական պարագան վիզայի հարցն է, մարդիկ նման հարց չունեն՝ նստում, գալիս են Հայաստան։Բայց փաստորեն հարևան երկրների միջև Հայաստանն ամենաթանկ տուրիստական ծառայությունն ունի։ Եթե Իրանից մարդիկ գնում են Թուրքիա կամ այլ երկրներ՝ իրենց համար ավելի ձեռնտու է լինում»,-ընդգծեց նա։

Ըստ մեր  զրուցակցի՝ Իրանը ևս թանկ երկիր է այդ առումով, բայց հայկական կողմը կարող է ավելի դյուրին հնարավորություններ ստեղծել․ «Տուրիզմը կարելի է մի քնաի անգամ կրկնապատկել Հայաստանում, հնարավորություններ ապահովել, բայց առայժմ դա չի արվել։Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա իրանական ներդրումները ես շատ կարևոր եմ համարում։ Այստեղ կարող է արտադրվել իրանական ապրանք ու Հայաստանից դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ առանց հավելյալ հարկերի։ Դա կորղ է երկու կողմի համար էլ օգտակար լինել։ Բարեբախտաբար երկու կողմից էլ այժմ աշխուժություն նկատվում է և որոշակի արդյունքների պետք է սպասել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում