Tuesday, 07 05 2024
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում

Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների. Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին ամենամյա ուղերձի առիթով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտարարություն է տարածել: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտարարության մեջ նշում է, որ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ամերիկահայերն ակնկալում են Միացյալ Նահանգներից կոնկրետ քայլեր՝ Հայոց ցեղասպանության համար արդարություն ապահովման և երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, որը բխում է Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից և հարձակումներից:

«Նախագահ Բայդենը, Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա հայտարարությունում անգամ ևս սգում է «մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում:

Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունն ատելության բոլոր դրսևորումների կործանարար ազդեցության նկատմամբ։ Մենք կրկին հանձնառություն ենք հայտնում՝ բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք անջնջելի սպիներ են թողնում ամբողջ աշխարհում»- -նշված է հայտարարության մեջ:

Անդրադառնալով նախագահ Բայդենի հայտարարությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է, որ Բայդենը, Կոնգրեսին առաջին անգամ միանալուց և Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելուց հետո, հաստատել է ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող օգնությունը նյութապես ուժեղացնում և բարոյապես քաջալերում է նավթով հարուստ բռնապետական դժոխքը, որը հակված է ավարտին հասցնելու ցեղասպանությունը հայկական պետության նկատմամբ։ Նախագահ Բայդենի գրառումը, ցավոք, արտացոլում է ցեղասպանության ճանաչման տառը, բայց ոչ իրական ոգին։ Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրա՝ հաշվի առնելու իր այսօրվա պարտականությունները, ոչ մի հակազդեցություն Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական բռնությանը, ոչ մի ուժային հակազդեցություն Անկարայի կողմից այս հանցագործության շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիվ աջակցություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է և պարտավոր է ավելին անել»,- ընդգծել է Համբարյանը:

Համբարյանը նշում է, որ 2021 թվականին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց ընդամենը մեկ օր առաջ, նախագահ Բայդենը հրաժարվել է «907-րդ բանաձևի» կատարումից, ինչը թույլ է տալիս շարունակել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին, որը Թուրքիայի հետ միասին 44-օրյա ավերիչ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ։

«Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները Արցախի դեմ և ապօրինաբար զորքեր է տեղակայում Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և ԱՄՆ կրոնական, էթնիկ և իրավապաշտպան կազմակերպություններից բաղկացած կոալիցիան նախագահ Բայդենին քանիցս կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զինելը»,- եզրափակել է Համբարյանը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության կասեցման, ըստ այդմ «907-րդ բանաձևի» պահանջների վերականգնման, դաշնային մակարդակում Հայոց ցեղասպանության դասավանդումն ապահովման համար Կոնգրեսի գրադարանին համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին տրամադրվող ամերիկյան ֆինանսական օժանդակության չափի մեծացման ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում