Tuesday, 30 04 2024
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել

Անկարան Բայդենի այսօրվա հայտարարությունը համարում է 2021 թվականի «սխալի» կրկնություն

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը 1915 թվականին Օսմանյան պետությունում տեղի ունեցած հայերի Ցեղասպանության վերաբերյալ։

«Մենք մերժում ենք նման հայտարարություններն ու որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը քաղաքական նկատառումներով, և դատապարտում ենք նրանց, ովքեր պնդում են այդ սխալը», – մեջբերում է Anadolu-ն Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, թե Բայդենի հայտարարությունը 2021 թվականին թույլ տված սխալի կրկնությունն է՝ նշելով, որ այն չի համապատասխանում պատմական փաստերին և միջազգային իրավունքին։

Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը հայկական պատմության մեծագույն ողբերգությունն է։ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թթ.։

1915 թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալվել են 235 հայ մտավորականներ, ուստի ապրիլի 24-ը խորհրդանշաբար համարվում է Հայոց ցեղասպանության օր։

Ավելի քան երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պետականորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն է (1965)։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Ցեղասպանության ընթացքում, սակայն, որոշ շրջաններում հայերը չեն հրաժարվել պայքարից։ Հիշատակության են արժանի Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի հերոսամարտերը և ապստամբությունները։

ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել իրագործել «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին, այդ թվում՝ Ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին, դավաճաններ Վահե Իհսանին (1915 թ․-ին Կ․Պոլսի հայ մտավորականների ցուցակագիր) և Հարություն Մկրտչյանին (Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար)։

2015 թ․- ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ այդուհետև համարվելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ։

1939 թվականին՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին, Հիտլերը, որպեսզի համոզի իր հրամանատարությանը, որ աշխարհը կմոռանա լեհերի դեմ ձեռնարկվելիք անողոք գործողությունները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում՝ հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում