Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Նոր մարտահրավեր Շուշիում

44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշիում տեղի է ունենում այսպես կոչված աշխարհի ադրբեջանցիների համաժողովը, որին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը: Շուշիում տեղի ունեցողը Հայաստանի և Արցախի համար նոր մարտահրավեր է, որը ծավալվում է վերջին տասնամյակում հատկապես լայն թափով, ու ծավալվում է իհարկե ոչ թե Շուշիում, այլ ամբողջ աշխարհում: Խոսքն այսպես ասած ադրբեջանական սփյուռքի ձևավորման մասին է, որի ձևավորման գործին Իլհամ Ալիևը բավականին ինտենսիվ կերպով լծվել է գործնականում իր իշխանության գալուց ի վեր, իսկ վերջին տասնամյակում արդեն իսկ բավականին ակնառու են դարձել աշխարհում ադրբեջանական ցանցերը, որ գործում են տարբեր պետություններում, այդ թվում այնպիսիք, որտեղ ավանդաբար ուժեղ են համարվել ու համարվում հայկական համայնքները: Ադրբեջանական «սփյուռք» կոչվածի առաջ սակայն Ալիևը դնում է ոչ թե այսպես ասած ադրբեջանապահպանության բանալ խնդիրներ, այլ տարբեր երկրների հասարակական-քաղաքական կյանքի համակարգեր ներթափանցելու, տարբեր հասարակական, քաղաքական, անգամ բիզնես ստրուկտուրաներում ընդհուպ որոշումների կայացման մեխանիզմներին առավելագույնս մոտենալու խնդիրներ:

Գործնականում, նաև այդ ամենն է իր արտացոլումն ունեցել արցախյան կարգավորման գործընթացում այն ռազմական գործիքակազմի ըստ էության միջազգային լեգիտիմության գործում, որ տարիներ շարունակ կիրառել է Ալիևը: Ադրբեջանական «սփյուռքի» ձևավորման հարցում Ալիևի հիմնական երկու գործիքը փողն ու հատուկ ծառայություններն են, ընդ որում այդ թվում նաև Թուրքիայի հատուկ ծառայությունները, քանի որ այդ դաշտում Անկարան ու Բաքուն անկասկած աշխատում են գործակցված, մի շարք ընդհանուր հետաքրքրությունների, փոխադարձ շահերի բերումով: Այդ աշխատանքային «կառուցվածքի» և մեթոդաբանության հանգամանքը տարածվում է գործնականում բոլոր ուղղություններով, Ռուսաստանից մինչև Եվրոպա, ԱՄՆ: Սա մի խնդիր է, որը ժամանակի ընթացքում չեզոքացնելու է այն համեմատական առավելությունը, որ ունեին Հայաստանն ու Արցախը՝ «ի դեմս» հայկական սփյուռքի: Առավել ևս, որ հայկական սփյուռքն այդ իմաստով գտնվում է «ազատ անկման» կամ «ինքնաչեզոքացման» ռեժիմում, շարունակելով մեծ հաշվով գտնվել այն կառուցվածքային, գաղափարական և մոդելային ձևաչափերում, որոնցում էր վերջին 40-50 տարիներին:

Այդ ժամանակաշրջանում արձանագրվում էին արդյունքներ, եթե անգամ դրանց մի մասը հարաբերական: Արդյունքներ անշուշտ այսօր էլ կան, սակայն փոխվում է ժամանակը, փոխվում է աշխարհը, և արդյունքը, որ 20, 30 կամ 50 տարի առաջ ուներ իքս կշիռ, նոր աշխարհի համեմատ տեսակարար իմաստով էապես կորցնում է իր կշիռը, որովհետև չի բավարարում այդ նոր աշխարհի, նոր ու խորքային փոփոխությունների պահանջին: Եվ այստեղ լրջագույն խորհելու առիթ ունեն թե սփյուռքյան կառույցները, թե Հայաստանը: Ամբողջ հարցն այն է, որ հայկական միջավայրում խոհերից սովորաբար լավագույն դեպքում ծնվում են պաթետիկ ճառեր ու բաժակաճառեր, սակայն ոչ առարկայական աշխատանք համատեղ գործնական քննարկումների և լուծումների գալու ուղղությամբ, որովհետև դերակատարների գերակշռող մասն առաջնորդվում է սեփական «կորպորատիվ» շահերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում