Wednesday, 15 07 2026
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

Յանա Եգորյանը հանդես կգա՞ Հայաստանի դրոշի ներքո․ Մեր ոսկե հնարավորությունը Փարիզի օլիմպիադայում

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը մայր դառնալուց հետո վերսկսել է մարզական կարիերան։ Վերջերս տեղի ունեցած Ռուսաստանի առաջնությունում Եգորյանը նվաճել է արծաթե մեդալ։ «Գազետա» պարբերականին տված հարցազրույցում Եգորյանը նշել է, որ իր գլխավոր նպատականը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելն է։ Նշենք սակայն, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի մարզիկներին զրկել է իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի սուսերամարտի հավաքականը ևս զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ «Յուրաքնչյուր մարզիկ ունի նպատակ և դա բնական է։ Յուրաքանչյուր մարզիկի գլխավոր նպատակը սակայն Օլիմպիական խաղերն են։ Եկող տարի կսկսվի 2024 թվականի Օլիմպիադայի որակավորման փուլը։ Բնական է, որ առանց որակավորման հնարավոր չի լինի ելույթ ունենալ Փարիզում։ Եթե ռուսաստանցի մարզիկներին թույլ չտան մասնակցել որակավորման մրցաշարերին, ստիպված եմ լինելու ամուսնուս հետ լուրջ խոսակցություն ունենալ։

Այո, սուսերամարտով կարող եմ զբաղվել Ռուսաստանում, բայց որքան։ Մի տարի, երկու տարի․․․։ Եթե չիլինի հեռանկար ստիպված եմ լինելու այլ զբաղմունք գտնել»,- ասել է Եգորյանը։ Փաստորեն, հանրահայտ մարզուհին, որը նպատակ ունի կրկին օլիմպիական ոսկի նվաճելու ըստ էության հայտնվել է փակուղում։ Այս պահին քիչ հավանական է, որ ՄՕԿ-ը վերանայի որոշումը ռուսաստանցի մարզիկների վերաբերյալ։ Համենայն դեպս, Փարիզի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը կարելի է բացառել։ Ստեղծված իրավիճակում Յանա Եգորյանը ունի Փարիզ մեկնելու մեկ ճանապարհ։ Դա է ընդունել Հայաստանի քաղաքացիություն և ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո։ Սա Եգորյանի համար միակ հեռանկարն ու ոսկե հնարավորությունն է։ Այս պահին ավելի քան կարևոր է մեր պետության դերը։ Մասնավորապես, Հայաստանն իր հերթին ունի հնարավորություն Յանա Եգորյանին և ռուսաստանաբնակ այլ մարզիկներին մեր օլիմպիական հավաքական ներգրավելու։ Այս գործըթնացը պետք է սկսել հիմա, քանի որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան մասնակցելու վարկանիշային մրցաշարերին։ Անցյալ տարի Տոիկոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը։ Վերջինս օրեր առաջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը։ Արթուր Դալալոյանը ևս պետք է լինի ՀՀ սպորտային գերատեսչությունների ուշադրության կենտրոնում։ Տարիներ առաջ ՀԱՕԿ-ը Հայաստանի հավաքականները համալրում էր ռուսաստանցի ըմբիշների։ Նրանցից Յուրի Պատրիկեևը նույնիսկ օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի դրոշի ներքո։ Այսօր մենք ունենք հնարավորություն չեչեն կամ ինգուշ ըմբիշների փոխարեն Հայաստանի հավաքական համարել տղանդավոր մեր հայրենակիցներին։ Վերջիններիս համար Հայաստանի հավաքականում ելույթ ունենալն այլընտրանքային տարբերակ է։

Հավանական է, որ ռուսաստանցի մարզիկների նկատմամբ «որս կսկվի» այլ երկրների օլիմպիական կոմիտեների կողմից։ Տաղանդավոր մարզիկներին կառաջարկվեն մեծ գումարներ սպորտային քաղաքացիությունը փոխելու համար։ Ընդունենք, որ մեզ օտարկերացի մարզիկներ պետք չեն, քանզի նրանք երբեք չեն կարող համալրել հայ օլիմպիական չեմպիոնների կամ մրցանակակիրների շարքերը։ Նույն Յուրի Պատրիկեևը հայ օլմպիական խաղերի մրցանակակիր չէ։ Կարճ ասած հանգամանքների բերումով Հայաստանին ընձեռնվել է հնարավորություն Փարիզի օլիմպիական խաղերում ներկայանալ անհամեմատ ավելի ուժեղ կազմով և գրանցել պատմական հաջողություններ։

Անկախ Հայաստանը ունի ընդամենը երկու օլիմպիական չեմպիոն ի դեմս ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Արմեն Նազարյանի։ Վերջինս հեռանալով Հայաստանից Օլիմպիական չեմպիոն դարձավ Բուլղարիայի դրոշի ներքո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում