Friday, 17 07 2026
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Վերջ համանախագահության «աշխատանքի» խաբկանքին

Վաշինգտոնն ու Փարիզը փետրվարի 24-ից դադարեցրել են Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բոլոր շփումները Մոսկվայի հետ, ապրիլի 14-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան: Նրա խոսքով, ռեգիոնալ կայունության ու անվտանգության հարցերը մինչդեռ չեն կարող դադարել և դրա հետ կապված, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը ստացել է ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակ և ռեգիոնալ անվտանգության հարցերով, հայ-ադրբեջանական հակամարտության խնդրով կզբաղվի այդ կարգավիճակով: Խովաևը այդ կարգավիճակով լինելու է նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության նախապատրաստման գործընթացով: Այդպիսով, Ռուսաստանը փաստացի պաշտոնապես հայտարարում է այսպես ասած ինքնուրույն, առանձին գործունեության մասին, իհարկե դա «հիմնավորելով» նրանով, որ ԱՄՆ և Ֆրանսիան հրաժարվում են իր հետ աշխատել համանախագահության ձևաչափովով: Այդ ընթացքում, Հայաստանում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրյուս Ռոքֆոյը, որը նախօրեին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանի վարչապետը, ըստ հաղորդագրության, կարևորել է Ֆրանսիայի դերը որպես համանախագահ պետություն: Քննարկվել են արցախյան իրադրության, մարդասիրական հարցերի և խաղաղության բանակցոության հետ կապված խնդիրներ: Կառավարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Մինչդեռ, այդ ընթացքում ադրբեջանական տեղեկատվա-քարոզչական տիրույթում սպրդում է տեղեկատվություն, որ ֆրանսիացի համանախագահը Հայաստան է ժամանել ոչ իբրև համանախագահ, այլ նրա այցի այսպես ասած պաշտոնական ֆորմատը ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի կարգավիճակն է: Այդ առնչությամբ, ի դեպ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը թերևս պետք է տա պարզաբանում, արդյո՞ք Բրյուս Ռոքֆոյը ժամանել և աշխատում է հենց որպես համանախագահ: Եվ ընդհանրապես, հատկապես  Զախարովայի հայտարարությունից հետո, որտեղ նշվում է ՌԴ հետ աշխատելուց հրաժարվելու ճշգրիտ ամսաթիվ, թե Միացյալ Նահանգները, թե Ֆրանսիան պետք է նույնքան հստակ հայտարարեն, թե ինչ են մտածում համանախագահության ձևաչափի մասին ապագայի մասին:

Բանն այն է, որ մի կողմից ակնառու է փաստ այդ ձևաչափի աշխատանքի դադարեցումը, մյուս կողմից ստեղծվում է բավականին հատկանշական իրավիճակ, երբ ֆորմալ առումով ձևաչափը կա, սակայն դրա համանախագահները աշխատում են առանձին-առանձին: Այլ կերպ ասած, ստացվում է ձևաչափի նոր «բովաբդակություն» կամ «տրամաբանություն», յուրօրինակ մրցակցություն համանախագահության ներսում, համենայն դեպս քաննի դեռ պաշտոնապես ազդարարված չէ համանախագահության ձևաչափի մահը: Պետք է նկատել, այդ առանձին-առանձին տրամաբանությունը ևս աշխատանք է: Այլ հարց է, թե ինչ կտա այդ աշխատանքը ռեգիոնին, Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին:

Մյուս կողմից, նախորդ, այսպես ասած համատեղ աշխատանքի մոտ քառորդդարյա շրջափուլը գործնականում հանգեցրել է նրան, որ իրավիճակը սկսած 2013-14 թվականներից սկսել է գերլարվել և մտնել անխուսափելի պատերազմի փուլ: Իսկ դրա պատճառը թերևս այն է, որ Մինսկի խմբի համանախագահությունը դե ֆակտո դադարել է իրապես համատեղ տրամաբանությամբ աշխատել հենց այդ ժամանակաշրջանից, այլապես համանախագահության աշխատանքի արդյունքը պետք է լիներ քաղաքական տրամաբանության ամրացումը, այլ ոչ հակառակը: Այդ իմաստով, ներկայումս համանախագահության համատեղ աշխատանքի բացակայության պաշտոնական արձանագրումն ու առանձին-առանձին աշխատանքի բաց անցումը գուցե նույնիսկ քայլ առաջ է: Քայլ առաջ այն տեսանկյունից, որ «չաշխատող» եռանախագահությունը փոխարինվում է քաղաքականապես աշխատող առանձին ձևաչափերով, և այդ առնչությամբ իրավիճակը նվազագույնը դադարում է լինել խաբկանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում