Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ավելի լուրջ խնդիրներ ունենք․ Արցախի դրոշն ավելի բարձր են պահում այստեղ ապրելով ու արարելով․ Սեյրան Հայրապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ Պաշտպանության , անվտանգության  և օրինապահության հարցերով  մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։

-Պարոն Հայրապետյան, տեղյակ եք, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը մի քանի օր է տարբեր մարզերում Արցախի դրոշն են տեղադրում, նույնը արեցին նաև խորհրդարանում, բոյկոտեցին նիստը՝ հայտարարելով, թե գալիս են Արցախ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ակցիաների մասին, որքանո՞վ են դրանք բխում Արցախի անվտանգությունից։

-Արցախի անվտանգության վերաբերյալ մեր կարծիքը ներկայացնելու ենք խորհրդարանական լսումների ժամանակ։

Ինչ վերաբերում է Արցախի դրոշի հետ կապված ակցիաներին, ապա ով սիրում ու հարգում է Արցախ ի համար՝ շատ շնորհակալ ենք, ով էլ սրտանց չի անում՝ կհորդորենք սրտանց դա անի։ Ես իշխանություն-ընդդիմություն առճակատման մեջ մտնել չեմ ցանկանում։

Իսկ թե ով է  Արցախի դրոշն ավելի բարձր պահում, ապա ըստ իս, այսօր ավելի բարձր դա պահում արցախում ապրող  8 տարեկան Բեգլարյան Նելսոնը, ով իր հորը 14 օր  չէր տեսել, իսկ այսօր  հենց մեր թաղամասում վազեց ու գրկախառնվեց հորը։  Ընդամենը այդքանը կարող եմ ասել ու կցանկանամ բոլորն էլ իմանան՝ Արցախում ապրել ու արարելով են ավելի բարձր պահում Արցախի դրոշը։

-Դուք տեղի ունեցողը  ընդդիմություն-իշխանություն առճակատման մե՞ջ եք դիտարկում։

-Ես այդ խաղերի ու հարցերի մեջ մտնել  չեմ ցանկանում, մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք։

-Ձեր խմբակցությունը Հայաստանի ընդդիմադիրների հետ հանդիպում նախատեսու՞մ է։

Մենք պատրաստ ենք լսել բոլոր կառուցողական առաջարկները, որ ներկայացնում են թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերը։ Պատրաստ ենք հանդիպման, մեր խմբակցության էջում էլ տեղադրել ենք, որ հստակ օրակարգերով Արցախ ժամանած ուժերին պատրաստ ենք ընդունել։ Նաև արտախորհրդարանականների հետ ենք պատրաստ հանդիպել՝  հստակ օրակարգի դեպքում։ Մեր  պատրաստակամությունը միանշանակ կա։

-Կարծում եք՝ նման  պառակտվածությունը թշնամուն չի՞ ոգևորում, այսինքն օգնելու փոխարեն գուցե խանգարու՞մ են նման միջոացռումները։

-Կարող եմ ասել միայն, որ ինչքան ավելի  համախմբված լինենք, այնքան ավելի վատ թշնամու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում