Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

ԱՎԾ-ն քաղաքական պատվեր է կատարում. Մ.Արիստակեսյան

2011 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով, որի մեջ մեծ ներդրում ունեն ինչպես արդյունաբերությունը, այնպես էլ գյուղատնտեսությունը: Շինարարության ծավալները նվազել են շուրջ 33%-ով: Շատ քիչ է արտաքին շրջանառության աճը՝ 3.5%:

Ի՞նչ է իրականում կատարվում: «Առաջին լրատվականի» հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ արդյունաբերության 10% աճը պայմանավորված է հանքարդյունաբերության արտադրության աճի տեմպերով, բայց ոչ թե ֆիզիկական ծավալի, այլ գների առումով: Միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների աճը, բնականաբար, ազդել է տեղական արդյունաբերության վրա: Մինչդեռ, ԱՎԾ հրապարակած բնեղեն արտադրության ոչ բոլոր արտադրատեսակների գծով ունենք ֆիզիկական ծավալի աճ, և սա գնային գործոնի ազդեցությունն է:

«Ընդհանրապես, այս խնդիրը պետք է դիտարկել մեթոդաբանության տեսակետից: Վիճվարչության հաղորդագրություններում ծավալը «մլն դրամ» է գրված, և ոչինչ չի ասվում՝ դա համադրելի, թե գործող գներով է: Իսկ գործող գներն ամեն ամիս փոփոխվում են, և եթե նայում ենք սպառողական ապրանքների գների ինդեքսը, ապա ունենում ենք անընդհատ աճ: Մեթոդաբանական թիվ 1 խնդիրը դա է, երբ համադրելիության չեն բերվում աճի տեմպերը, հաշվի չեն առնվում սպառողական ինդեքսները»,- ասաց Մ.Արիստակեսյանը:

Նրա խոսքով, ամբողջական պատկերը տալիս է ոչ թե տվյալների ամսական կամ տարեկան դիտարկումը, այլ տարեսկզբից աճի տեմպերի վերլուծությունը: Մ.Արիստակեսյանը շեշտեց, որ դա ավելի ամբողջական և ճիշտ բնութագրական ցուցանիշ է, որը չեզոքացնում է բազմաթիվ անսպասելի և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական երևույթները:

«Այս խնդիրն արդեն վաղուց է, ինչ մեր վիճակագրության մեջ որպես հիվանդություն կա, դեռ 90-ականների սկզբներից: Կարծես այստեղ զգացվում է քաղաքական պատվերի կնիքը` ցուցադրել ցուցանիշներ, որոնք կբնութագրեն կյանքը լավագույն տեսքով»,- նշեց Մ. Արիստակեսյանը:

Մ. Արիստակեսյանի խոսքով, եթե 2011-ի հուլիսին սպառողական գների ինդեքսի տարեկան 6.3% աճի պարագայում տնտեսության ակտիվությունը 7% է, ապա, ըստ էության, կարելի է ասել, որ աճ չկա, իսկ եթե համեմատենք հունվարը (9.4%) հուլիսի ՏԵՑ-ի հետ՝ 2.4% նվազում է ստացվում:

«Պետական կառավարման մարմինը թվերի աճպարարությամբ է զբաղվում, և դա կատարում է քաղաքական պատվերի հիման վրա: Դա մասնագիտական խղճի ոտնահարում է պարզապես: Չի կարելի թվերի աճպարարությամբ զբաղվել, որոնք բումերանգի էֆեկտով հարվածում են նաև հենց իրենց` վիճակագիրներին՝ քաղծառայողների համակարգում վիճակագիրների աշխատավարձն ամենացածրն է: Ժամանակն է, որ վիճակագրությունն իրոք լինի անկախ, չսպասի, թե ինչ պետք է լինի քաղաքական պատվերը և թվեր նկարի»,- ընդգծեց տնտեսագետը:

Ընդ որում, ըստ նրա, 109.4% սպառողական գների ինդեքսի պարագայում պարենային ապրանքների ինդեքսը կազմել է 115.4%: Նույն ժամանակաշրջանում աշխատավարձն աճել է ընդամենը 6.7%-ով: Սա նշանակում է առնվազն աճի տեմպերը 2 անգամ վատթարացել են սովորական մահկանացուների համար, այդ թվում նաև ԱՎԾ աշխատողների համար: Պարենային զամբյուղը, պաշտոնական տվյալներով, երկրորդ եռամսյակին, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, թանկացել է 40%-ով, իսկ աշխատավարձը չի բարձրացել, եկամուտները չեն ավելացել:

Մ. Արիստակեսյանի համոզմամբ՝ չկա որևէ ռազմավարական ծրագիր: Օրինակ՝ Մրցունակության հիմնադրամը հայտնի չէ, թե ինչ ներդրումային ծրագիր է իրականացրել, բացի Տաթևի՝ սովորական քաղաքացուն ոչինչ չտվող ճոպանուղու ծրագրից, բայց հիմնադրամի նախագահն ամսական 6.5 մլն դրամ աշխատավարձ է ստանում: Մ. Արիստակեսյանը կարծում է, որ եղած փողը չի ուղղվում իրական տնտեսության զարգացման վրա, աշխատատեղեր ստեղծելու փոխարեն, անընդհատ աշխատատեղեր են վերացնում՝ ի դեմս կրպակների ու մյուս շուկաների, նաև դրա փայլուն վկայությունն է արտագաղթը:

Հետաքրքրական են նաև առևտրաշրջանառության ցուցանիշները. տնտեսական ակտիվության շրջանում վերջին 2 ամիսներին թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը նվազում են 10-ական տոկոսներով: Մ. Արիստակեսյանը գտնում է, որ սա երկակի նշանակություն ունի. «Կարելի է ենթադրել, որ նորից հանքարդյունաբերության գների իջեցման պարագայում սկսել է նվազել արտահանումը՝ սպասելով լավ ժամանակների: Այս ակտիվ շրջանում գյուղմթերքներ են վերամշակվում և բավականին շատ ծավալներով արտադրանքի աճ է ցույց տրվում, բայց արտահանումը նվազում է»:

Մայիսից սկսած նվազում են նաև ներմուծման ծավալները: Դրա պատճառն էլ, Մ. Արիստակեսյանի կարծիքով, սպառման ծավալների կրճատումն է, որովհետև սպառող չկա, մարդիկ արտագաղթում են: Այնուամենայնիվ, ներմուծումը 3 անգամ գերազանցում է արտահանումը: Մ. Արիստակեսյանի բնորոշմամբ, դա տնտեսական անվտանգությանը սպառնացող ցուցանիշ է, քանզի մեր արտաքին պարտքի սպասարկման ծանր ժամանակաշրջանն է սկսվելու, իսկ եթե չունենք արտահանվող տնտեսության զարգացում, չենք դիվերսիֆիկացնում մեր տնտեսությունը, ապա պարզ չէ, թե ինչպես պետք է մարենք այդ պարտքերը:

Ընդ որում, կասկածի տեղիք է տալիս նաև արտահանման ծավալների դինամիկայի վերլուծությունը. այն բնութագրվում է միայն դոլարով, իսկ դրամով ցույց չի տրվում: Սակայն դոլարային փոխարժեքն այս տարի 373.7 է, իսկ անցած տարվա նույն ժամանակաշրջանում՝ 363.3 դրամ էր, բայց այդ՝ նույն ժամանակաշրջանում 32.5% աճ է ցույց տրված:
«Սա նշանակում է, որ այս փոխարժեքի վրա կատարվում է այդ ցուցանիշների աղավաղում»,- նկատեց Մ. Արիստակեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում