Tuesday, 30 04 2024
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը

Եվրամիությունն ընդդեմ կովկասյան «երկրորդ ճակատի»

Բրյուսելում ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև բանակցությունը դիտարկել Ռուսաստանի հետ Եվրոպայի Խորհրդի աշխատանքի համադրվածությա՞ն, թե՞ մրցակցության դրսևորում: Այս հարցը թերևս առաջիկա օրերին կլինի Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի այսպես ասած հաճարակի հնչող հարցադրումներից մեկը, որի վրա կկառուցվեն տարբեր տեսակետներ ու դատողություններ: Եթե իրավիճակը գննահհատենք այդ շեշտադրմամբ, ապա թերևս իրական քաղաքականության ռեժիմում առավել հավանական տրամաբանությունը «համադրվածությունն» է, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

 

Առաջին հայացքից թվում է, որ Ուկրաինայի հարցում կոշտ, դիմահար քաղաքական հարաբերության մեջ գտնվող Եվրոպան ու Ռուսաստանը չեն կարող հաղթահարել այդ կոշտությունն ու համադրված աշխատել արցախյան հարցում: Մյուս կողմից սակայն, հենց ուկրաինական համատեքստում գնահատելով իրավիճակը, հարկ է նկատել առանցքային հանգամանք: Եվրոպան, Եվրոպայի առաջատարներ Ֆրանսիան ու Գերմանիան գտնվում են Ռուսաստանի հետ կոշտ հակադրության, բայց նաև ինտենսիվ դիվանագիտական շփումների շրջանակում, ինչը ունի մի շարք պատճառներ և մոտիվներ: Առանցքայինը այստեղ, ի մի բերելով դրանք, թերևս ձևակերպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ «եվրոպական սուվերենություն»: Ահռելի պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանից և ավիրվող Ուկրաինայից հետո, այս պատերազմում հաջորդ էապես վնասվող կողմը Եվրոպան է: Այն ամբողջությամբ հայտնվում է ամերիկա-բրիտանական ռազմա-քաղաքական և տնտեսական թելադրանքի ներքո և սա չի կարող չանհանգստացնել Եվրամիության առաջատարներ Ֆրանսիային ու Գերմանիային:

Այստեղ ՌԴ հետ քաղաքական պայմանավորվածության ձգտման հիմնական մոտիվը, քանի որ այդ կերպ է հնարավոր Եվրամիությունը պահել աշխարհաքաղաքականության սուբյեկտ: Ահա այս համատեքստում Եվրոպայի և ՌԴ ռազմավարական շահերի որոշակի զուգորդում է առկա նաև կովկասյան ուղղությամբ, չնայած այստեղ էլ այդ դիմակայությունը զգացնել է տալիս իրեն: Բայց, լայն իմաստով իհարկե կովկասյան անկայունությունը սպառնալիք է եվրոպական անվտանգությանը, մի շարք առումներով, և այդ տեսանկյունից Եվրամիությունը թերևս այն սուբյեկտն է, որը շահագրգռված չէ այստեղ ՌԴ դեմ «երկրորդ ճակատ» բացելու հեռանկարով, որովհետև դա անխուսափելիորեն դառնում է ճակատ նաև Եվրամիության դեմ: Երևանի համար թերևս կարևոր է օգտագործել շահերի համադրվածության այդ պահը կարևոր խնդիրներ լուծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում