Friday, 17 07 2026
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է

Մեծ թվով հայեր լքել են Ուկրաինան․ որտեղ են հանգրվանում նրանք և ինչ խնդիրների են բախվում

Փետրվարի 24-ից  բռնկված ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է նույն սաստկությամբ  և դաժանությամբ արդեն 26 օր, հրթիռակոծություններից շարունակվում են զոհվել խաղաղ բնակիչներ, ամբողջությամբ ավերվել բնակավայրերը: «Առաջին լրատվական»-ը  փորձել է  հասկանալ՝ Ուկրաինայում ապրող շուրջ 400 000  հայերի ճակատագրի, կորուստների և կարիքների  և տարհանման հարցերի մասին և թե ի՞նչ են ակնկալում  Հայաստանից։

Ուկրաինահայ  քաղաքական վերլուծաբան  Մարատ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այս պահին Ուկրաինայի թեժ կետերում  հիմնականում  տեղական մարտեր են ընթանում։ «Ռուսական զորքերը  հարավում  ինտենսիվ  մարտեր են  մղում՝ Մարիուպոլը գրավելու  համար։ Իսկ Մարիուպոլում  մեծ հայկական համայնք կա, մի մասի հետ չենք կարողանում կապ պաշտպանել, կա տարհանման և հումանիտար, սննդի  խնդիրներ։ Ինչպես և սպասելի էր, հատկապես Մարիուպոլում մեծ թվով հայ զոհեր ունենք, այդ թվում՝ նույն  ընտանիքի անդամներ են զոհվում, սակայն կոնկրետ թիվ այս պահին չենք կարող ասել, քանի որ ամբողջական նույնականացում  հնարավոր չէ իրականացնել։  Իսկ ընդհանուր առմամբ՝ նույնականացված զոհերի թիվն այս պահին  հասնում է 17-ի, մեծ մասը՝ քաղաքացիական  անձեր»,-ասում է Կիևում բնակվող մեր հայրենակից  Հակոբյանը։

Իսկ  ինչ վերաբերում է  Հայաստանի քայլերին, անելիքներին, պարոն Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանից  չեն կարող մեծ աջակցություն սպասել, քանի որ խիստ փոքր են լծակներն ու հնարավորություններն ինչ-որ կերպ  ազդելու, ուստի  հիմնական ակնկալիքն այն է, որ Հայաստանը  Ռուսաստանի արկածախնդրությանը հանկարծ  ոչ մի կերպ չաջակցի ու առավել ևս հանկարծ  ռազմական օգնություն չտրամադրի, հայկական զորք չուղարկի, բացի այդ՝ միջազգային  հարթակներում  Ռուսաստանին  չպաշտպանի, այլ միմիայն իր շահերը. «Միջազգային  դատարանը սկսել է  դատական որոշումներ  կայացնի  ընդդեմ Ռուսաստանի, և Հայաստանը պետք է ամեն կերպ զգույշ լինի, շարունակի պահպանել չեզոքություն, որը հաջողվում է մինչ օրս,  որպեսզի  հանկարծ չտուժի  ո´չ պատժամիջոցների, ո´չ դատավարանի որոշումների պատճառով»,-ընդգծում է  մեր զրուցակիցը։

Հակոբյանը մեզ նաև փոխանցեց, որ ուկրաինահայերի համար  ցանկալի կլիներ, որ իշխանությունն ինչ-որ քայլեր ձեռնարկեր՝  թույլ չտալու Երևանում Ռուսաստանի ագրեսիվ, մարդասպանական գործողությունները պաշտպանող կամ Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետություն դարձնելու համար ցույցերի կազմակերպումը։ «Հայերի վարկի,  հեղինակության վրա միանշանակ ստվեր է գցում Ռուսաստանի պես  ագրեսոր երկրին պաշտպանելու։ Թեև պարզ է  ՝ովքեր և ինչու են անում այդ պրոպագանդան, բայց տհաճ ու ցավալի է, որ մեր հայրենակիցների մեջ կան նման մտածողներ,  բայց  պետք է  նշեմ,որ նաև մեր ջանքերի շնորհիվ  ինչ-որ չափով  չեզոքացվեց  այդ ցույցի հետ կապված շատ տհաճ, բացասկան  ազդեցությունը. նախ՝ պատասխան ցույց կազմակերպվեց՝ ի պաշտպանություն, ապա նաև ակտիվ քարոզչություն իրականացվեց՝ թյուրըմբռնում թույլ չտալու համար»,-նշեց  վերլուծաբանը։

Ուկրաինայում  հայերի միության փոխնախագահ Դավիթ Մրտչյանը  «Առաջին լրատվական»-ին հաղորդեց, որ հիմա իրենց մոտ գերակշռում են օդային հրթիռներն ու հարվածները, քանի որ ցամաքային ուղիներով դանդաղել է  առաջխաղացումը ռուսների և այսպես են փորձում ազդել ուկրաինացիների, խաղաղ բնակչության  վրա: Նա նույնպես նշեց, որ իրենց տեղեկություններով դեռևս 17 հայի  մահ է հաստատվել  նույնականացմամբ, որոնցից 5-6-ն են զինվորական,մնացածը քաղաքացիական անձինք են։

Այս պահին, նրա խոսքով,  իրավիճակը շարունակում է  մնալ սաստիկ  լարված հատկապես  մի քանի քաղաքներում՝ Մարիուպոլում, Խերսոնում, Խարկովում, Չոնգարում, Վոլնովախայում, Կիևում.  «Հատկապես շատ ծանր է Մարիուպոլի վիճակը, որի համար թեժ մարտեր են ընթանում, և դժվար է  տարհանում իրականացնելն ու բժշկական օգնություն, սնունդ հասցնելն անգամ: Սակայն անկախ դրանից՝ առաջին օրվանից Ուկրաինայի հայերի  միությունը  ամբողջ Ուկրաինայի տարածքով զբաղվում է հայերի խնդիրներով, տարբեր տիպի օգնություն  է ցուցաբերում,տարհանում է կազմակերպում,առաջին օգնություն է  ցուցաբերում, խորհրդատվություն  է անցկացնում՝ ինչպես վարվեն  պատերազմական  տարբեր  իրավիճակներում, սնունդով և դեղորայքով է  ապահովում քաղաքացիներին, ովքեր ունեն դրա կարիքը»,-հավելեց մեր Մկրտչյանը:

Հարցին, թե Հայաստանից ի՞նչ քայլեր, օգնություն են ակնկալում այս պահին, Մկրտչյանն,ի պատասխան,  ասաց,որ Հայստանից օգնություն չեն ուզում իրենց համար, որովհետև արդեն ուշացել են դրանից. «Հայաստանի Հանրապետությունը միայն թող պատշաճ  հոգա նրանց մասին, ովքեր արդեն դուրս են եկել Ուկրաինայից և ապաստանել են հայրենիքում:  Բացի այդ՝ լավ կլինի, որ   Հայաստանը լուծի, հեշտացնի  թղթաբանության, բյուրոկրատական  հարցերը,  իսկ մնացածը  համայնքն իր կարողությունների չափով անում է»:

Դավիթ Մկրտչյանն ասաց, որ այս պահի դրությամբ հստակ չի կարող ասել 4000-նոց համայնքից քանի տոկոսն է  դուրս  գալիս, սակայն հաշվի առնելով ընդհանուր դիտարկումները՝ կարող էնշել, որ  պատերազմի առաջին իսկ օրից շատ-շատ մեծ թվով հայեր են լքել Ուկրաինան: Նրանց որոշ մասը հանգրվանել է Հայաստանում:«Կոնկրետ թիվ չեմ կարող ասել։ Այդպիսի տվյալներ սահմանապահ մարմինները չեն կարողանում հաղորդել,որովհետև  հոսքն աննախադեպ  է 24ժամ շարունակ և չեն կարողանոհւմ առանձնացնել ծագումով հայերին, «յան»  ազգանուններով մարդկանց»,-պարզաբանում է  նա:

Հարցին, թե ինչի՞ կարիք կա ամենից շատ,տարհանման հարցերը կարողանում են լուծել, ի պատասխան հայերի միության փոխնախագահն ասաց,որ ամեն ինչի կարիք կա.և տարհանման,և դեղորայքի, և սնունդ հասցնելու: Մենք փորձում ենք մեր հնարավորությունենրի չափով լուծել, բայց դրանք, ցավոք սահմանափակ են բոլոր իմաստներով: Դժվարություններն առաջին հերթին  կապված են պատերազմական գործողությունների հետ: Եթե առաջ ավելի քիչ էր շրջափակումը,ապա հիմա ռուսական զորքերն  ավելի են խորացել տարբեր քաղաքների ուղղությամբ և շատ քչերն են պատրաստ վտանգի ենթարկելով իրենց կյանքը՝ գնալ: Բացի այդ՝ սպառվում են նաև ֆինանսական ռեսուրսները:

Մկրտչյանը մեզ հաղորդեց, որ ստիպված օգտվում ենք պետության տրամադրած կանաչ միջանցքներից, որոնք ,սակայն ռուսական կողմի  ոչ հումանիտար  մոտեցման պատճառով այդ միջանցքներից մի քանիսն են գործում:Օրինակ հումանիտար նպատակներով մեկնող մեքնենաները հաճախ տեղ չեն հասնում և չեն կարողանում ոչ տարհանում կատարել,ոչ հումանիտար աջակցություն ցուցաբերել:

Խարկովի բնակչուհի Արմինե Խարազյանը, չնայած ինտենսիվ ռմբակոծություններին  և թաքստոցում գտնվելու հանգամանքին, պատասխանեց մեր մի քանի հարցերին։ Տասնյակ տարիներ Ուկրաինայի Խարկով քաղաքում  ապրող հայուհու խոսքով՝ իր ճանաչած մարդկանցից 50% ը դուրս է եկել երկրից, մնացածը իրենց տներում, նկուղներում են թաքնվում, երբ սկսում են հրետակոծությունները: Շատ են եղել առաջարկություններ՝ Հայաստան վերադառնալու, բայց ես մերժել եմ, քանի որ իմ կողմից դա կլինի դավաճանություն այս երկրի հանդեպ, որտեղ ես ապրել և արարել եմ ….իսկ մյուսների համար ոչինչ չեմ կարող ասել»,-մի փոքր հուզված նշում  է տիկին Խարազյանը

Նրա փոխանցմամբ՝ իրենց մոտ այժմ ոչ մի հումանիտար խնդիր չկա. խանութներում սնունդը լիքն է , ջուրը, լույսը, ջեռուցումը բնակարաններում կա , իսկ եթե վնասվում են, արագ են վերականգնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում