Tuesday, 30 04 2024
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը

Հաագայի դատարանն Ուկրաինայի հայցը բավարարելով քաղաքական որոշում է կայացրել. Դատարանը հեղինակազրկվում է

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը օրերս բավարարել է Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, կայացրել է որոշում միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ։ Մասնավորապես, դատարանը պահանջում է ՌԴ-ից անմիջապես վերջ դնել ռազմական գործողություններին, ինչպես նաև պահանջում է ապահովել, որպեսզի իր կողմից վերահսկվող ոչ կանոնավոր ջոկատները և կազմակերպությունները զերծ մնան հետագա ռազմական գործողություններից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ ողջունել է դատարանի որոշումը՝ նշելով, որ Ուկրաինան ամբողջական հաղթանակ տարավ Արդարադատության միջազգային դատարանում:

Հիշեցնենք, որ Ուկրաինան շաբաթներ առաջ դիմել էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում ցեղասպանության մեղադրանքների առնչությամբ։

Հաագայի դատարանի այս որոշումը  միանշանակ չի ընդունվում փորձագետների կողմից, հնչում են տեսակետներ, որ դատարանը վերազանցել է իր լիազորությունները և քաղաքական որոշում է կայացրել:

Այս առնչությամբ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես ևս այն կարծիքին եմ, որ միջազգային դատարանը դուրս է եկել իր իրավազորության շրջանակներից, քանի որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի համաձայն դատարանը նման որոշում կայացնելու իրավական հիմք չուներ: Այսինքն այդ որոշումը հիմնավորված չէ իրավական տեսանկյունից, և այնտեղ քաղաքական տարրեր կան: Եթե ժամանակ տրամադրենք ու կարդանք, կտեսնենք, որ այդ որոշմանը կողմ քվեարկած դատավորը, ըստ էության, նշում է, որ որոշումը սխալ է, բայց ինքը կողմ է քվեարկում»:

Նա ընդգծեց, որ ինքն, իհարկե, ճիշտ է համարում, որ պետք է անհապաղ Ռուսաստանի կողմից դադարեցվեն ռազմական գործողությունները, պատերազմը, բայց դատարանի կողմից նման որոշումն ուղղակի դատարանի հեղինակազրման խնդիր է առաջացնում. «Եթե դատարանն այդ աստիճան քաղաքականացվում է, հետագայում իր որոշումները հարգելու տեսանկյունից խնդիր է առաջացնում, իսկ դա նաև մեզ որպես պետություն պետք է անհանգստացնի, քանի որ մենք Ադրբեջանի դեմ հայց ենք ներկայացրել, ակնկալում ենք դրական որոշում: Այդ առումով դատարանի հեղինակազրկումը մեզ բոլորովին ձեռնտու չէ»,-ասաց Արա Խզմալյանը:

Դիտարկմանը, որ եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվի դատարանը, ապա Ադրբեջանն արդեն իսկ պետք է ագրեսոր պետություն ճանաչված լիներ, նա արձագանքեց. «Մի սխալն իրականությունը չի փոխում: Այս դեպքում կայացվել է քաղաքական որոշում: Դա չի նշանակում, որ դատարանը պետք է աներ մի բան, որը չի արել  Ադրբեջանի դեմ: Հայաստանի հայցերով դատարանի որոշումները հիմնավորված էին, ակնկալելի էին, ողջամիտ էին: Այն, որ դատարանը սխալ չի վարվել այն ժամանակ, իսկ հիմա սխալ է վարվել, դա չի նշանակում, որ այն ժամանակ էլ պետք է սխալ վարվեր»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ռուսաստանը այսպես միանշանակ ընդունելու է դատարանի պահանջները, ի՞նչ ուժ է ունենալու դատարանի որոշումը, Արա Խզմալյանն ասաց. «Հենց դա նկատի ունեմ, երբ խոսում եմ դատարանի հեղինակազրկման մասին: Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հաագայի դատարանի պահանջը չի կատարում: Որոշումը կա, բայց ռազմական գործողությունները շարունակվում են: Բնականաբար, ինչ-որ պահի ռազմական գործողությունները կդադարեն, բայց ակնհայտ է, որ որոշումն արդեն իսկ կատարված չէ և շարունակում է չկատարվել:  Իհարկե, այստեղ առաջնայինը ոչ թե Ռուսաստանի վարքագիծն է, այլ այն, որ որոշումն ինքնին խնդրահարույց է»:

Նա նաև հավելեց, որ սա այն դեպքը չի, որ կարիք կա Հայաստանի կողմից որևէ դիրքորոշում հայտնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում