Wednesday, 01 05 2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է

Ուկրաինա Արցախից մարդասիրական օգնություն ուղարկելը քաղաքական քայլ է․ Արցախի հանդեպ համակրանքը կմեծանա՞

Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով:

Նշենք, որ Արցախի  կողմից նման մարդասիրական քայլ իրականացնելը փորձագիտական շրջանակներում դրական է ընկալվում։ Այն հատկապես ուշագրավ է նաև այն ֆոնին, որ  դեռ նախքան պատերազմը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել էր ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշումը։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ շատ դրական է վերաբերվում Արցախի իշխանությունների նման նախաձեռնությանը․ «Այն  բխում է մեր գոյության բուն էությունից, այն է՝ մարդասիրությունից և մարդկայնությունից։ Ինչպե՞ս կարելի է անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, մարդկային համընդհանուր վշտի հանդեպ։ Ուկրաինան մարդկային կարեկցանքի և բարի կամքի տեր մարդկանց միասնության էպիկենտրոնն է։ Ուստի ես հիացած եմ մարդասիրական բեռ ուղարկելու գաղափարով»։

Իսկ այն, որ ռուս խաղաղապահներն այս հարցում իրենց լոգիստիկ ծառայություններն են առաջարկել,  Օհանջանյանը ևս   դրական քայլ է համարում․ «Ինչ վերաբերում է նման քայլի հանդեպ համաշխարհային հանրության վերաբերմունքին, ապա չեմ կարծում, որ դա հիմնովին կփոխի միջազգային կառույցների մոտեցումները Արցախի ապագա կարգավիճակի հարցում, բայց ակնհայտորեն համակրանք կավելացնի մեր հանդեպ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Արցախի իշխանությունների նախաձեռնությունն ավելի շատ քաղաքական քայլ է․«Հումանիտար օգնություն ուղարկելն ամենայն հավանականությամբ խորհրդանշական է։ Այնպես չէ, որ Արցախն իր ունեցած սուղ միջոցներից է օգնություն ուղարկել։ Այստեղ դեր է խաղացել Ռուսաստանի պրոտեկտորատ լինելը։ Պետք է ընդունենք, որ Արցախի վիճակն այսօր այնպիսին է, որ նրանք կարող է անեն քայլեր, որոնք  գուցե չեն էլ ցանկանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ Արցախի այս քայլը լուրջ նշանակություն չի ունենա իր սուբյեկտայնության կամ դերի ընդգծման առումով,  առավել ևս այժմ նման հարց բարձրացված չէ․«Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Եթե հետագայում   Արցախի ղեկավարությունը կարողանա կապիտալացնել այս իրադարձությունը, գուցե մի փոքր շահ ունենա։ Բայց դա կապված կլինի այն հարցի հետ, թե ուկրաինական ճգնաժամը ինչ հանգուցալուծում կստանա։ Հասկանալի է, որ այս քայլը ավելի շատ ժեստ էր դեպի Ռուսաստան։ Եթե Ռուսաստանը տոտալ պարտություն կրի, ապա այդ ժեստի իմաստը  կորած կլինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում