Friday, 17 07 2026
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուկրաինայի քաղաքները գտնվում են Ռուսաստանի կողմից «անխիղճ գնդակոծության» ներքո. Լինդա Թոմաս-Գրինֆիլդ

Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների շրջաններում արգելափակված խաղաղ բնակիչներին պետք է տրամադրվի անվտանգ միջանցք նրանց ցանկացած ուղղությամբ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, գրում է Ռոյթերսը:

«Կողմերը պետք է մշտապես հոգ տանեն խաղաղ բնակչությանը, նրանց տները և ենթակառուցվածքները խնայելու համար իրենց ռազմական գործողությունների ընթացքում», – ասել է Գրիֆիթսը Ուկրաինայում վատթարացող հումանիտար իրավիճակի վերանայման համար հրավիրված նիստին:

«Սա ներառում է անվտանգ միջանցք խաղաղ բնակիչների համար՝ իրենց ընտրած ուղղությամբ ակտիվ ռազմական գործողությունների գոտիները կամավոր լքելու համար», – նշել է նա:

Նրա խոսքով՝ հարձակման ենթարկված ուկրաինական քաղաքները օգնության ու դեղամիջոցների խիստ կարիք ունեն։ Դրանք ներառում են Խարկովը, Մարիուպոլը և Մելիտոպոլը:

Շրջափակված Մարիուպոլում պարբերաբար ռմբակոծության պատճառով հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց սննդի և ջրի։

Ավելի քան 1.7 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, իսկ բազմաթիվ արևմտյան ընկերություններ լքել են Ռուսաստանը: Արևմուտքը կոշտ պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկերի և անձամբ Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ։

«Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հստակ, հրապարակային և միանշանակ ռուսական հանձնառություն՝ մարդասիրական գործընկերների անհապաղ և անխափան մուտքն Ուկրաինա թույլատրելու ու ապահովելու համար», – ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Նա ընդգծել է, որ ուկրաինական քաղաքները շրջափակման և Ռուսաստանի կողմից «անողոք գնդակոծության» տակ են, հիվանդանոցներում սպառվում են դեղամիջոցների պաշարները, սպառվում է սննդամթերքը, իսկ քաղաքացիական զոհերի թիվն աճում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում