Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ մասի ձևավորման գործընթացում մտահոգիչ խնդիրներ կան․ ինչու են քիչ թվով մարդիկ դիմել

Ինչպես արդեն գիտենք,  Հայաստանում Հակակոռուպցիոն պայքարն առավել նպատակային իրականացնելու համար  իբրև  առավել արդյունավետ կառուցակարգ Կառավարության կողմից որոշվեց ստեղծել նոր, անկախ  մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Նախագիծը   մեկնարկել է 2019 թվականից և ներկայումս ղեկավար կազմի և քննչական ապարատի ընտրությունից հետո ակտիվորեն ընթանում է օպերատիվ –հետախուզական պաշտոնների համալրման գործընթացը։

«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հետ խոսել ենք Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքի, խնդիրների մասին։

Լինելով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման  հանձնաժողովի մաս՝ Իրազեկ քաղաքացիներ միավորման ղեկավար Դանիել Իոննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ մասի ձևավորման գործընթացում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնք փոքր-ինչ մտահոգիչ են։ Առաջինն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ 60 տեղի համար դիմել էին բավականին քիչ թվով մարդիկ՝ ընդամենը 61հոգի, որից տեխնիկական պատճառներով հաստատվել  է 58 դիմումը։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է,որ նախատեսված քանակից բավականին քիչ թվով մարդիկ հնարավոր է հաղթահարեն  նախատեսված բոլոր երեք փուլերը, որովհետև դիմորդները ֆիզիկական պատրաստության ստուգման փուլից հետո պետք է կարողանան անցնել բարեվարքության անցողիկ շեմի ստուգման, որից հետո նաև մասնագիտական գիտելիքների ստուգման փուլերը այն դեպքում, երբ  Ֆիզիկակական պատրաստության փուլից  արդեն իսկ  կան  անցողիկ  շեմի հետ խնդիր ունեցող մասնակիցներ։ Զգալի թիվ են կազմելու նաև բարեվարքության անցողիկ շեմը  չհաղթահարած  դիմորդներ։ Դրան գումարած՝սպասվում  է, որ կլինեն նաև բարեվարքության անցողիկ շեմը չհաղթահարած դիմորդներ»,-նշում է Իոննիսյանը։

Վերջինս, սակայն, ավելի խնդրահարույց է համարում, թե ինչ կատեգորիայի մասնագետներ են դիմել պաշտոնների համար, հակապես որ  բոլորը իրավապահ մարմիններից են և  որևէ քաղաքացիական անձ չկա դիմողների մեջ։ Ընդ որում,՝ դիմած  իրավապահների  մեջ քիչ են փորձառու կադրերը։ Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ 58 դիմորդներից միայն 38-ն ունեն օպերատիվ աշխատանքային փորձ և այն էլ՝ ընդամենը 7տարվա ստաժով, տնտեսական և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ  օպերատիվ աշխատանքի ցանկալի չափանիշներով փորձ   իրավապահներից ընդամենը 18 հոգին ունեն։ «Մեզ համար ցանկալի էր, որ  երկու տիպի,կատեգորիայի  աշխատողներ համալրեին կոմիտեն։ Մի կողմից՝ քաղաքացիական անձինք, ովքեր թարմ կլինեին՝ զերծ արատավոր բարքերից, վատ ավանդույթներից, իսկ մյուս կողմից՝ այս կարևոր կառույցում  ընդգրկվեին  բավականին  փորձառու,արհեստավարժ,աչքի ընկած  մասնագետներ»,-բացատրում է Իոաննիսյանը։

Ելնելով այս  իրավիճակից՝ նրա փոխանցմամբ՝ առաջիկայում կանցկացվի ևս մի մրցույթ, որին արդեն չեն կարող մասնակցել բարեվարքության ստուգումից  կտրված դիմողները, մնացածը կարող են դիմել։ Նա ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի  վրա, որ ընդամենը երեք-չորս  հոգի է դիմել Ազգային անվտանգության ծառայության համակարգից, ընդ որում մեկն արդեն թոշակի անցած։ Երևույթը Իոաննիսյանը բացատրում է ԱԱԾ-ին բնորոշ  քաղաքականության հետ, որ իր կադրերին չի սիրում տալ այլ կառույցների

Հարցին, թե ինչո՞ւ են քիչ թվով մարդիկ դիմել, Իոանիսյանն ասաց, որ մի քանի պատճառ  է տեսնում. «Դրանցից մեկն, օրինակ,այն է, որ որոշ մարդիկ վախեցել են, որ բարեվարքության ստուգման փուլը չեն հաղթահարի, մյուս հանգամանքն այն է,որ  փորձառու մասնագետները բավականին մեծ տարիք ունեն, իրենցից մեծ մասը թղթով ու համակարգչով աշխատած մարդիկ են և նրանց  համար անհաղթահարելի է եղել ֆիզիկական պատրաստության փուլի պահանջները։ Երրորդ պատճառն  իրազեկվածության խնդիրն  է եղել, պարզապես ժամանակին չեն տեղեկացել նման մրցույթի անցկացման մասին»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում