Tuesday, 30 04 2024
15:45
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

«Վրացական արձակուրդները»՝ սպառնալիք

Հայաստանցիների մի զգալի մասն իրենց արձակուրդը անցկացնում են Վրաստանում` աջարական ծովափերում: Դե արդեն բոլորը գիտեն, որ այնտեղ գնալն ու հանգստանալը շատ ավելի էժան և համեմատության մեջ ավելի հաճելի է, քան Հայաստանում: Դեռևս պաշտոնական տվյալ չկա, բայց տարբեր հաշվարկներ վկայում են, որ 2011թ.-ի ամռանը Վրաստանի ծովափ մեկնած հայաստանցիների թիվը թերևս անցնում է 100 հազարը և նույնիսկ կարող է հասնել 150-ի: Համենայնդեպս, թիվն այնքան մեծ է և այնքան մեծ է մեկնողների սոցիալական շերտավորումը, որ հայաստանյան հասարակության գրեթե բոլոր խմբերում հնարավոր է հանդիպել Վրաստան մեկնած և այնտեղ արձակուրդն անցկացրած շատ քաղաքացիների: Հարց է առաջանում, թե ի՞նչ կապ ունի այդ ամենը Հայաստանի ներքաղաքական մեկնարկող կյանքի հետ: Թվում է` ուղղակի կապ չկա: Բայց բավական հաստատուն կապ կարծես թե առաջացել է կամ առաջանում է, ինչը իշխանության համար կարող է այդքան էլ հաճելի չլինել և նույնիսկ լինել տհաճ:

Բանն այն է, որ Վրաստանի հանգստավայրերում այդքան բազմանդամ և բազմաշերտ ներկայությամբ հայաստանցիները սեփական աչքով տեսնում են այն զարգացումը, որ ունենում է Վրաստանը, տեսնում են այն փոփոխությունները, որ արձանագրում է Վրաստանը: Այդ իմաստով Վրաստանից ստացված տպավորությունները կարող են Հայաստանում հասարակական լուրջ մտորումներ առաջ բերել, ինչն էլ կարող է լուրջ ազդեցություն ունենալ հայաստանյան հանրային տրամադրությունների և Հայաստանի իրավիճակի հանդեպ վերաբերմունքի վրա, քանի որ 100-150 հազար զբոսաշրջիկի սեփական աչքով տեսածը բավական ներգործուն հանգամանք է հանրային տրամադրությունների ձևավորման տեսանկյունից: Թերևս պատահական չէ, որ Հայաստանի իշխանության հետ տարբեր խողովակներով կապ ունեցող լրատվամիջոցներում արձանագրվում են Վրաստանի նախագահ Սահակաշվիլուն բացասական երանգի տակ ներկայացնող նյութեր կամ արտատպումներ ռուսական մամուլից` հայկական հավելումներով:

Բանն այն է, որ Վրաստանում Սահակաշվիլու իշխանության արձանագրած արագ և դինամիկ փոփոխությունները Հայաստանի իշխանության համար դառնում են քարոզչական ճակատի լուրջ խոչընդոտ, որը ունի քաղաքական խոչընդոտի վերածվելու բավարար նախադրյալներ կամ ներուժ: Սահակաշվիլին Հայաստանի իշխանության համար աչքի փուշ էր նոր ընտրված ամիսներին: Նրա գունավոր հեղափոխությունը այդքան էլ հաճելի չէր 2003 թվականի ընտրությունները ամբողջությամբ չմարսած Հայաստանի իշխանության համար, առավել ևս, որ հեղափոխությունից հետո Վրաստանում արագորեն կատարվեցին մեկ-երկու քայլեր, որոնք բավական փոխեցին այդ երկրի իրավիճակը: Հետո, սակայն, ամեն ինչ որոշակիորեն հանդարտվեց, հեղափոխական խանդավառությունը անցավ, եկավ առօրյան, այդ թվում քաղաքական, Սահակաշվիլին բավական մտերմացավ Ռոբերտ Քոչարյանի հետ, նախագահ դառնալուց ամիսներ անց եկավ Հայաստան, հիացել էր Հայաստանի տնտեսության աճով, իշխանության ամրությամբ:

Ավելին` Սահակաշվիլու հետագա գործողությունները ցույց տվեցին, որ նա կարծես թե Հայաստանի իշխանությունից սովորել էր իշխանության համակարգն ամրացնելու որոշակի մեխանիզմներ, որոնք կիրառեց ընդդիմության հետ իր փոխհարաբերություններում: Սահակաշվիլին կարծես թե կիրառեց նաև Հայաստանի նախկին` 1990-ականների իշխանության փորձը, մասնավորապես հանցաշխարհի դեմ պայքարում, հատկապես Վրաստանում բավական լայն տարածում և խորը հիմքեր ունեցող «օրենքով գողերի» դեմ, այդ գործում հասնելով զգալի հաջողության: Այդ ընթացքում եղան նաև Սահակաշվիլու խնդիրները Մոսկվայի հետ, լարվեցին հարաբերությունները, Վրաստանի հանդեպ Ռուսաստանը մի քանի պատժամիջոց կիրառեց: Այդ ամենը հիմք տվեց պաշտոնական Երևանին, որպեսզի քարոզչական ճակատում Վրաստանի իրականության հետ համեմատություններ անցկացնելիս մատնանշի գունավոր հեղափոխության այդ արատները` ի հակակշիռ այն պնդումների, թե այդուհանդերձ Վրաստանն արագորեն փոխվում է, զարգանում: Բանն այն է, որ Հայաստանի իշխանության քարոզչությունը այդ պարագայում հաջողության հասնում էր, քանի որ Հայաստանի հասարակությունը չուներ սեփական աչքով Վրաստանը տեսնելու հնարավորություն: Սակայն այժմ, տարեցտարի Վրաստանի ծովափերի մատչելիությունը ավելի ու ավելի մեծ թվով հայաստանցիների է հնարավորություն տալիս գնալ Վրաստան և կամա, թե ակամա տեսնել այդ երկրում առկա փոփոխությունները:

Խոսքն այն մասին չէ, որ Վրաստանը խնդիրներ չունի, արատներ չկան: Խոսքն այն մասին է, որ դրանք վերանում են այնքան արագ, որ տեսանելի են անզեն քաղաքացիական աչքով: Եվ հատկապես տեսանելի են Հայաստանի իրավիճակի, Հայաստանում ճահճացող իրականության ֆոնին: Ահա թե ինչու «վրացական արձակուրդները» Հայաստանի իշխանության համար աստիճանաբար դառնում են անցանկալի, որովհետև Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենում ավելի ու ավելի մեծ թվով գնալ Վրաստան, տեսնել տեղի փոփոխությունները և դրանք համեմատել Երևանի հետ: Համեմատել, օրինակ, որ ի տարբերություն Երևանի, Վրաստանի մայրաքաղաքում տոն է տալիս ոչ թե կրիմինալը, այլ ինտելեկտը, երբ քաղաքը կառուցվում է, սակայն ոչ թե քաղքենիական ագահությամբ, այլ քաղաքային ճաշակով, երբ իշխանությունը ստանձնել է փոքր ու միջին բիզնեսի համար ներդրումային միջավայրի հանգստությունն ու իրավահավասարությունը ապահովելու, երաշխավորելու, ոչ թե այդ միջավայրը մենաշնորհելու գործը, երբ ոստիկանը Վրաստանում ընկալվում է որպես քաղաքացու օգնական, ոչ թե որպես շառ ու փորձանք կամ ամենամեղմ դեպքում` քաղաքացուց փող կորզող:

Ահա այդ համեմատությունը, Հայաստանի ճահճի ու Վրաստանի դինամիկայի այդ համեմատությունը 100-150 հազար հայաստանցու պարագայում կարող է լրջագույն ազդեցություն թողնել ամբողջ հանրության մտածողության վրա, աշխարհընկալման վրա: Մարդիկ կարող են, օրինակ, տեսնել, որ կարելի է Ռուսաստանի շուկայից զրկվել, սակայն կարողանալ տնտեսական կյանք և զարգացում ապահովել: Դա ամենևին չի նշանակում, որ պետք է Վրաստանի օրինակով հակադրվել Ռուսաստանի հետ: Ամենևին: Պարզապես պետք է արձանագրել, որ խնդիրը երկրի ներսում է, երկրի իշխանության ներսում, իշխանության մտածողությունն ու արժեքներն են խնդիրը, ցանկությունն ու կամքը: Իսկ մնացյալը, այդ թվում` արտաքին գործընկերների և դաշնակիցների հետ հարաբերությունը, այդ ամենի ածանցյալն է ընդամենը, որոնք են հենց կախված լինում երկրի իշխանությունից, ոչ թե իշխանությունն է կախված լինում այդ հարաբերություններից:

Դժվար է ասել իհարկե, թե «վրացական» ազդեցությունը Հայաստանի հասարակական տրամադրության և պատկերացումների, իսկ ապա նաև քաղաքական կյանքի հանդեպ պահանջարկի վրա ինչ ժամանակամիջոցում կարող է լինել տեսանելի և շոշափելի, և ինչ տեսքով ու աստիճանով: Բայց կարծես թե աներկբա է, որ «վրացական արձակուրդները» ոչ միայն զուտ ժամանցային նշանակություն կարող են ունենալ Հայաստանի հասարակության համար, այլ նաև կարող են որոշակի եթե ոչ շրջադարձային, ապա գոնե առանցքային, կարևոր նշանակություն ունենալ հասարակություն-քաղաքական ուժեր և առաջին հերթին, իհարկե, հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունների որակի և բովանդակության հարցում: Ինչ խոսք, շատ ավելին կտային, ասենք, «ֆրանսիական», «գերմանական», «չեխական» «եվրոպական» կամ «ամերիկյան» արձակուրդները, սակայն ինքնին հասկանալի է, որ դրանք մատչելի են հասարակության շատ փոքր մասին և շատ փոքր է դրանց ներհասարակական ազդեցության պոտենցիալը: Այնպես որ, մեր «ունեցածը» Վրաստանն է, որը մեզանից գուցե շատ բաներով չի էլ տարբերվում, բայց միևնույն ժամանակ զգալիորեն սկսել է տարբերվել: Եվ այդ տարբերությունը առայժմ մեր օգտին չէ, արդեն մեր օգտին չէ, թեև, ինչպես նկատեցի, կարող է լինել օգտակար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում