Sunday, 16 06 2024
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Արցախն է սկսում, թե՞ սկսում են Արցախով

Արցախի խորհրդարանն ու քաղաքական ուժերը սկսում են «Բռնազավթված տարածքների վերաբերյալ» օրենքի նախագծի շուրջ քննարկումները, որ ազդարարվել էր շաբաթներ առաջ: Արցախի արտաքին գործերի նախարարը, նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հայտարարում են, որ դա շատ կարեւոր օրենք է: Իսկապես, այն չի կարող չլինել կարեւոր, բայց առ այսօր կարծես թե հստակորեն մատնացույց արված չէ այն, թե ինչով է կարեւոր նախաձեռնությունը, ինչ նպատակ է դրվում այն առաջ քաշելիս, ի՞նչ ռազմավարության շրջանակում է այն տեղավորվելու: Այլ կերպ ասած, «ճանապարհային քարտեզի» ո՞ր դրվագը կամ հանգրվանն է լինելու օրինագիծը: Թե՞ այն լինելու է պարզապես ինչ-որ բան արած լինելու համար, իսկ հետո՝ կերեւա: Ամենից վտանգավորը եւ անցանկալին կլինի իհարկե այն, եթե նախաձեռնությունը ոչ միայն «քաղաքական պարապությունից» է, այլ ավելին՝ լցնում է հայաստանյան ներքաղաքական «պարապությունը» կամ այլ կերպ ասած  տեղավորվում է Հայաստանի այսպես ասած արմատական ընդդիմության ներքաղաքական «ճանապարհային քարտեզի» մեջ: Իսկ այն, որ այդ քարտեզում Արցախի ներքին քաղաքական կյանքը արդեն հայտնվել է հաստատուն կարգավիճակով, բավականին ակնառու է այն մեդիատիրույթի «բովանդակությունից», որը պարբերաբար արտահայտում է Հայաստանի նախկին իշխանության ներկայիս ընդդիմադիր տրամադրություններն ու մտադրությունները: Այդ իմաստով, Բռնազավթված տարածքների մասին օրենքի նախաձեռնության հարցում առաջնային կարեւորությունը հենց դա է՝ արդյո՞ք դա հենց արցախյան քաղաքական նախաձեռնություն է, որ կոչված է սպասարկելու Արցախի քաղաքականությունը, եւ արդյո՞ք խոսքը հենց քաղաքական նախաձեռնության մասին է՝ այսինքն առկա է որոշակի ընդհանուր ռազմավարություն եւ պատկերացում, այլ ոչ ընդամենը դեկլարատիվ նպատակով արվող նախաձեռնություն: Այս հարցերի պատասխաններն են, որ կանխորոշելու են օրենքի քաղաքական բովանդակությունն ու կառուցվածքը: Այլ կերպ ասած, ո՞վ է դիտվում օրենքի «սպառողների» շրջանակ:

Տրամաբանությունը հուշում է, որ այդպիսին պետք է դիտվի միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գլխավորությամբ, որովհետեւ թե Արցախում, թե Հայաստանում երեւի թե չկա ողջախոհ մեկը, ում պետք է համոզել, որ կա օկուպացված տարածքների խնդիր եւ դրա հանդեպ իրավատիրության կամք: Հետեւաբար, գլխավոր հասցեատերը պետք է լինի միջազգային հանրությունը եւ օրենքը պետք է լինի այդ հանրության հետ Արցախի «մեծ երկխոսության» «փոքր քայլերից» մեկը: Ըստ այդմ, շատ կարեւոր է, որ այդ քայլը լինի մանրակրկիտ հաշվարկված եւ հասկանալի «լեզվով», որպեսզի բացի աշխատանքի, այլ ոչ փակուղու հեռանկար: Այո, միջազգային հանրությանը հասկանալի լեզուն, առավել եւս այսօր, կարող է «գրավիչ»  չլինել հայկական հանրության համար, պահանջելով ոչ թե ուռա-հայրենասիրական սահմանումներ, այլ քաղաքական իրողությունների սթափ ու պրագմատիկ հաշվարկի վրա կառուցված նշաձողեր, որոնք կապահովեն Արցախի իրավա-քաղաքական սուբյեկտության միջազգային կապիտալիզացիայի հենք: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները որոշակիորեն կուրվագծվեն քննարկումների ընթացքում, զգալիորեն հստակեցնելով՝ նախաձեռնության քաղաքական օգտակարության եւ  պաթետիկ ձեւականության հարաբերակցությունը, ուրվագծելով Արցախի քաղաքական սուբյեկտային ներուժը կամ Հայաստանի ներքաղաքական գործիքի վերածվելու վտանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում