Tuesday, 07 05 2024
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում

Քաղաքական ճգնաժամի մեծ խորքը

2021  թվականի արտահերթ ընտրությունից հետո Հայաստանում հնչեց քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին գնահատական, այդ թվում նաև քաղաքական իշխանության ճամբարից: Ընթացիկ քաղաքական իրողությունների տրամաբանության առումով այդ գնահատականը իհարկե զգալիորեն իրավացի է, թեև անգամ այդ տեսանկյունից նկատելի է իրավիճակի զարգացման մեղմ ասած ոչ արդյունավետ հեռանկարի զգալի ռիսկ: Այդ հանգամանքը իր հերթին պատճառահետևանքային կապով հարաբերվում է Հայաստանի համար առավել մեծ ճգնաժամի հետ, որ շարունակվում է արդեն թերևս երեք տասնամյակ: Եվ, եթե ընթացիկ ճգնաժամը պատերազմի հետևանք էր, ապա պատերազմն ինքը հետևանք էր Հայաստանում եղած այդ մեծ ճգնաժամի, որը շարունակվում է առ այսօր: Եվ կշարունակվի թերևս այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվի լեգիտիմության օրգանական բալանս, այսինքն լեգիտիմ իշխանության ու լեգիտիմ ընդդիմության առկայություն միաժամանակ: Այստեղ է Հայաստանում խորքային քաղաքական ճգնաժամի առանցքը:

Հայաստանը գործնականում հետխորհրդային երեք տասնամյակում այդպես էլ չի ունեցել շրջափուլ, երբ հանրայնորեն լեգիտիմ են թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Մեծ հաշվով, մինչև 2018 թվական լեգիտիմության ճգնաժամ ուներ իշխանությունը, իսկ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո լեգիտիմության ճգնաժամը տեղափոխվեց ընդդիմության դաշտ: Ընդ որում, ներդաշնակ, արդյունավետ հավասարակշռությունը կարող է ապահովվել միայն երկուստեք լեգիտիմության պարագայում, այլ ոչ այն դեպքում նաև, երբ կզրոյանա կամ կնվազի քաղաքական իշխանության լեգիտիմությունը և այդ առումով թե իշխանությունը, թե ընդդիմությունը հավասարապես զուրկ կլինեն լեգիտիմությունից: Դա կլինի ոչ թե հավասարակշռություն, այլ արդեն քաղաքական նոր աղետի մեկնակետ: Ըստ այդմ, դրանից խուսափելու և Հայաստանում քաղաքական խորքային ճգնաժամը հաղթահարելու համար Հայաստանը պետք է լուծի լեգիտիմ, սոցիալական և արժեհամակարգային կայուն հենք ունեցող ընդդիմության ձևավորման խնդիր: Հայաստանում այդ խնդիրը բաց է, իսկ խորհրդարանի արտահերթ ընտրությունը ցավոք սրտի ավելի է բացել այն: Դրա պատճառով է, որ ընթացիկ առումով որոշակիորեն կայունացնելով ներքին քաղաքական իրավիճակը, որ գերթեժացել էր պատերազմի հետևանքով, խորհրդարանի արտահերթ ընտրությունն այդուհանդերձ հասարակական-քաղաքական կյանքը չի ապահովել արդյունավետության ուղենիշներով և մեկնակետերով, այլ հակառակը՝ ընդամենը կատարել է առկա խորքային խնդիրների ժամանակավոր ծածկի դեր:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում