Thursday, 02 05 2024
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար

Ոստիկանի վրա կրակողը ամեն օր առավոտից երեկո ուղեկցում է Ժիրայր Սեֆիլյանին. Արմեն Բիլյան

Շուտով երկու ամիս կլինի, որ կեղծիքի ու դավաճանության պատճառով նորից բանտարկված եմ: Չնայած բժշկների կողմից հաստատված առողջական խնդիրներիս և ստացիոնար հետազոտման ու խնամքի նրանց ցուցումներին՝ մերժում են ինձ տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Առողջական այս վիճակովս արդեն ութ օր անցկացրել եմ բանտի պատժախցում: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արմեն Բիլյանը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Չնայած դրան, քիչ չափով տեղեկացված եմ իմ հարցով դրսում տեղի ունեցող զարգացումներին: Տեղյակ եմ, որ իմ և Ալեք Ենիգոմշյանի հայտարարություններին փորձել է պատասխանել Վարուժան Ավետիսյանը, և որ նրա կեղծ թեզերին մեկ առ մեկ հակադարձել է Ալեքը, նրա յուրաքանչյուր «հանճառեղ» միտք դիպուկ ձեւով հետ շպռտելով իրենց: Դրանք վերաբերում են ապստամբության իրավունքից հրաժարվելուն, ապստամբական գործողությունը քրեական մակարդակ իջեցնելուն, համակարգի ողորմածության դիմելուն և բարոյականության վերաբերվող տարբեր երեւույթների:

Ճարահատված, հիմա էստաֆետը փոխանձել են Հայկ Մարտիրոսյանին ու Արա Պապյանին: Սրանք շարունակում են մաշված, վարկաբեկված ու իրենց իսկ հարվածող նույն թեզերը: Բայց սրանք հանդես են գալիս նաեւ ժողովրդին հիմարի տեղ դնելու գլուխ գործոցներով:

իբր ոչ ոք չգիտի, թե ո՞վ է եղել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա կրակողը, թե իբր Այդ պահին տեղի է ունեցել խառնաշփոթ և նույնիսկ քննիչները ճշմարտությունը չգիտեն:

Իբր Ժիրայր Սեֆիլյանը չեր կարող իմանալ և չի իմանում, թե ով է կրակել, որովհետեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նա բանտում է գտնվել:

Իբր, քանի որ Վարուժան Ավետիսյանը դատարանում ասել է, որ կրակողը ես չեմ եղել, նրանից այլ բան չպետք է պահանջել:

Իբր ես պահանջում եմ, որ Ժիրայրը իշխանություններին տա կրակողի անունը, և իբր դա կլիներ Ժիրայրի կողմից վերջինների հետ համագործակցություն:

Ժողովրդին հիմարացնել փորձողները հավակնում են ժողովուրդ փրկել:

Ես վերստին պնդում եմ, որ իմ նկատմամբ մեղադրանքը Ժիրայրի ուղղակի մասնակցությամբ հատուկ մշակված կեղծիքների հետեւանք է: Նրանք չեն առարկել քննիչների ինձ մեղադրելու որոշմանը որովհետեւ նրանց մեղսակիցներն են: Այլապես դեռ 2016թ-ից ձայն կբարձրացնեին կեղծիքի նկատմամբ:

Ժիրայրը դեռ 2016թ-ից գիտեր, թե ո՞վ է եղել իսկական կրակողը: Նա ոչինչ չի արել մեղադրանքը ինձնից վերացնելու համար, նա ամեն ինչ արել է, որ ես մնամ մեղադրված: Նա առնվազն 2018թ-ին կարող էր իմ դեմ կեղծ ցուցմունք տվածների մեղայականը կազմակերպել, բայց չի արել: Երբ իմ մայրը նրան հարցրել է, թե ինչո՞ւ ես պետք է իսկական կրակողի փոխառեն նստեմ, նա պատասխանել է՝ բայց նա (կրակողը) կդատվի: Այսինքն ոչինչ, որ ես դատվեմ իմ չարածի համար, Ժիրայրի համար կարեւորն այն է, որ իսկական կրակողը չդատվի:

Ինչ վերաբերում է Վարուժանին, նա այնքան հիմար չէ, որ ինքն անձամբ իմ դեմ կեղծ ցուցմունք տված լիներ, հետեւաբար իմ՝ կրակողը չլինելու մասին դատարանում նրա կատարած հայտարարությունը իմ դատապարտման առումով ոչինչ չեր փոխելու, որովհետեւ մեղադրանքի տեսակետից դա նշանակություն չուներ:

Միայն մի հոգի կա, որ կարող է անբարո իսկական կրակողի վրա բարոյական ճնշում բանեցնի և պահանջի, ստանձնել իր պատասխանատվությունը: Չկա երկրորդը: Այդ մի հոգին կոչվում է Ժիրայր Սեֆիլյան: Այդպես է դրվածքը նրանց մոտ:

Իսկ Ժիրայր Սեֆիլյանը փայփայում է Մկրտչյանի վրա կրակողին: Նա , կրակողը, բառացիորեն ամեն օր, առավոտից երեկո ուղեկցում է Ժիրայրին:

Նրանց արածը անբարոյականություն և դավաճանություն է բոլոր՝ պայքարի, արդարության, ընկերության, մարդկայնության տեսակետներից:

Այս ամբողջը իմանալով՝ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հանդգնել ինձ մեղադրել գործարքի գնալու մեջ: Սա Սերժի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական աշխատած, Ժիրայրի ու «Սասնա ծռերի» ոխերիմ թշնամի Վիտալի Բալասանյանին՝ իր ընկեր Արա Պապյանի հետ շքանշանով պատված Հայկ Մարտիրոսյանն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում