Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Սննդամթերքում օգտագործվող արգելված հակաբիոտիկները՝ ուսումնասիրության կիզակետում

Մեր սննդանյութերը պիտի լինեն բուժական միջոցներ, իսկ բուժական միջոցները` սննդանյութեր։ Հիպոկրատյան այս դրույթը ժամանակակից աշխարհում նոր նշանակություն է ստանում։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ օրակարգում է մնում սննդամթերքի անվտանգության խնդիրը։ Ավելին՝ սննդային ռիսկերը գնահատելու համար գիտահետազոտական ամենօրյա աշխատանք է տարվում։ Ի վերջո, խոսքը ազգաբնակչության անվտանգության մասին է։

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնը գտնվում է քաղաքի բանուկ հատվածում՝ Աբովյան փողոցի վերջնամասում։ Այստեղ են ուսումնասիրվում արտադրվող ու սպառվող սննդամթերքները։ Աշխատում են բազմազան խմբով՝ վերլուծաբան, անասնաբուժական, սանիտարական փորձագետ, սոցիոլոգ, տվյալների վերլուծաբան և այլն։ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական կենտրոնի ղեկավար, Իտալիայի Տուշայի համալսարանի սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ զրուցել ենք սննդանյութերի մեջ հակաբիոտիկների առկայության մասին, ինչը մեր հանրությանը հուզող խնդիրներից է, հատկապես՝ թռչնամսի պարագայում։ Ներկայումս կենտրոնում բազային ֆինանսավորմամբ ուսումնասիրություններ են ընթանում։

Օգտագործվում են նաև արգելված հակաբիոտիկներ

Դավիթ Պիպոյանն ընդգծում է՝ «Կա մի կարևոր հանգամանք․ սննդամթերքում վնասակար նյութերի ռիսկերը աճո՞ւմ են, թե՞ նվազում․ հակաբիոտիկների սպառման առումով դրական դինամիկա չի նկատվում, ավելին՝ ոլորտը լուրջ կարգավորման կարիք ունի։ «Նախ, մեր կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անասնաբուծության ոլորտում ներկայումս շատ տարածված է հակաբիոտիկների կիրառումը, տարբեր նպատակներով՝ և բուժման, և պրոֆիլակտիկ։ Մյուս կարևոր խնդիրը՝ ՀՀ-ում, ցավոք, օգտագործվում են նաև արգելված հակաբիոտիկներ։ Մեղրի մեջ և կենդանական ծագման տարբեր մթերքներում հայտնաբերվել են նիտրոֆուրանային խմբի հակաբիոտիկներ։ Այսպիսով՝ կաթ, ձու, միս, մեղր օգտագործելիս բախվում ենք հակամանրէային կայունության խնդրին, ինչին ամբողջ աշխարհն է անդրադառնում»։

Տարիներ առաջ արված հետազոտության համաձայն՝ թիրախային խմբում առողջ ապրելակերպի սիրահարներն էին (հարցվողների 2 տոկոսը), որոնք մարզվում են և մեծ քանակությամբ թռչնամիս օգտագործում։ Արդյունքում՝ դյուրամարս սպիտակուցներ հետ միաժամանակ՝ ստանում հակաբիոտիկների մեծ չափաբաժին (եթե թռչնամիսը հակաբիոտիկ է պարունակում)։

Վերամշակման պարզագույն տեխնոլոգիա՝ կերակուր պատրաստելիս

Ռիսկային են այն մթերքները, որ ամենօրյա և մեծ քանակով են սպառվում։ Իբրև օրինակ, մեղրը քիչ սպառվող մթերք է, սպառողների զգալի մասը ամսական ընդամենը մի քանի հարյուր գրամ մեղր է օգտագործում, մի ստվար զանգված՝ չի էլ օգտագործվում։ Ներկայումս կենտրոնն իրականացնում է հետազոտություն երեք մթերքում՝ թռչնամիս, տավարի և խոզի միս։ Ռիսկերի հաշվարկման փուլում են, արդյունքները կհրապարակեն հետազոտությունն ավարտելուց հետո։

Իսկ մինչ այս սննդաբանը պրակտիկ խորհուրդ է տալիս։ Հակաբիոտիկների մեծ մասն անցնում է արգանակին։ Հետևապես՝ մեկ-երկու րոպե եռացնելուց հետո արգանակը թափեք, նոր ջուր ավելացրեք, ու արդեն երկրորդ ջրով օգտագործեք։ Վերամշակման այս պարզագույն տեխնոլոգիան մոտ 70-80 տոկոսով նվազեցնում է ռիսկերը և զերծ պահում առողջական խնդիրներից։ Շատ կարևոր է նաև բազմազան սննդակարգը․ այս դեպքում բոլոր մթերքներն օգտագործում ենք քիչ քանակով, սննդային ռիսկն առաջանում է ոչ միայն վնասակար նյութերից, այլ սխալ սննդային սովորույթներից։

Այլընտրանքային ու արգելված լուծումներ

Պիպոյանը անդրադառնում է նաև ռիսկի կառավարմանն ուղղված անհրաժեշտ քայլերին՝ հարկ է պետական վերհսկողություն սահմանել, որ արգելված հակաբիոտիկները դուրս գան գործածությունից, երկրորդ՝ անվտանգության կառավարման համակարգ ներդնել և արգելված հակաբիոտիկները դարձնել հսկման կրիտիկական կետ՝ արտահանման խնդիրներից խուսափելու համար։ Երկրի հեղինակության հարցն է․ նմանատիպ սննդամթերքը հետ է ուղարկվելու։ Եվ ամենակարևորը՝ արգելված նյութերի փոխարեն առաջարկել համապատասխան պրեպարատներ։ Ասում է․ «Ամբողջ աշխարհում հակաբիոտիկներ փոխարինում են պրոբիոտիկներով, կամ պատշաճ ախտահանության եղանակով կանխարգելում են մի շարք հիվանդություններ։ Շատ են լուծումները»։ Սակայն կա մեկ այլ խնդիր․ եթե այդ միջոցը գրանցված չէ քո երկրում, կիրառությունը ևս դառնում է արգելված։ Շատ ժամանակ, խնդիրներ բացահայտելիս, կենտրոնի առաջարկն է՝ գրանցել թույլատրելի այլընտրանքային միջոցը։

Լաբորատորիան համալրվել է նոր սարքավորումներով

Հավելենք, որ կենտրոնի նյութատեխնիկական բազան համալրվել է նոր սարքավորումներով։ «Ճշգրտումների» վայր՝ լաբորատորիա տանողը միջնորմը քանդված է։ Ճանապարհ են բացել 400 կգ կշռող գերհզոր, ժամանակակից չորացման պահարանի համար։ Դավիթ Պիպոյանը կես կատակ խոստանում է՝ հաջորդ անգամ, որ գաք՝ պատը շարված կլինի։ Նմուշների պահպանման և չորացման համար նախատեսված պահարանը հերմետիկ փակվող դռներով է, ջերմային ռեժիմների ու ժամանակի ավտոմատ կարգավորիչներով։ Սննդամթերքում սպիտակուցների պարունակությունը որոշող սարքն ունի միներալիզացիան որոշող ավտոմատ համակարգ։ Նախկինում դասական մեթոդով էր արվում, մի կաթիլ ավել կամ պակաս քիմիական նյութ ավելացնելիս՝ փորձի արդյունքը խախտվում էր։ Բարձր արդյունավետությամբ հեղուկային քրոմատագրաֆիան, դարձյալ՝ նոր-նոր, հետազոտում է հակաբիոտիկների առկայությունը սննդամթերքում։
Մեր զրուցակիցն ընդգծում է՝ ուսումնասիրությունները արդիականացվում են, դառնում են ավելի հարմարավետ, բացի այդ՝ նորագույն տեխնիկայի բացակայության դեպքում Եվրամիությունը կենտրոնի աշխատանքը հիմք չի ընդունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում