Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Հայաստանի հանրության հաջողության արձանագրումը ԵԽԽՎ-ում

Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության հարցում, ասված է ԵԽԽՎ բանաձևի մեջ, որ պատրաստել են Ֆինլանդիան ու Շվեդիան ներկայացնող պատգամավորներ Կիմմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը: Նրանք արձանագրելով 2018-ից ի վեր արձանագրած առաջընթացը, նաև նկատում են, որ Հայաստանը այդ ճանապարհին բախվեց մի շարք արտաքին մարտահրավերների: Նրանց զեկույցում նշվում է, որ Հայաստանը հաջողությամբ դուրս եկավ քաղաքական լուրջ ճգնաժամից, որը սկիզբ առավ Լեռնային-Ղարաբաղի հակամարտության հետևանքով։

ԵԽԽՎ բանաձևը իսկապես կարևոր գնահատական է, սակայն ոչ պակաս կարևոր է, որպեսզի այդ գնահատականը չմնա զուտ դեկլարացիայի մակարդակում: Այդօրինակ զեկույցի և գնահատականի քաղաքական կապիտալիզացիան առանցքային խնդիրն է: Խնդիր, որը սակայն թե Հայաստանի քաղաքական ղեկավարության ու նաև հանրության առաջ է, թե միաժամանակ զեկույցը հեղինակող եվրակառույցների:

Մասնավորապես, եվրոպական գործընկերները պետք է լինեն ոչ միայն ակտիվ գնահատողի, այլ նաև ակտիվ աջակցողի դերում, ընդ որում այդ աջակցության հասցեատեր դիտարկելով Հայաստանը և այն չնույնացնելով լոկ քաղաքական իշխանության հետ, կամ լոկ խորհրդարանում արտահայտված քաղաքական ստատուս-քվոյի հետ: Այլ կերպ ասած, Եվրոպայի ակտիվ գործընկերությունը չպետք է ուղիղ պայմանավորված լինի կամ բխի Հայաստանի իշխանության քաղաքական քայլերից: Որովհետև Հայաստանի ժողովրդավարացման զարգացման գործընկեր, և թերևս գլխավոր գործընկեր պետք է դիտվի Հայաստանի հանրությունը: Ի վերջո, այն, որ Հայաստանը կարողացավ առանց ցնցման, առանց արյունահեղության, առանց քաոսի հաղթահարել 44-օրյա դաժան պատերազմի հետևանքով առաջացած ներքին քաղաքական սուր ճգնաժամը, դա մեծապես հասարակության շնորհիվ է: Իհարկե բոլորովին պետք չէ թերագնահատել քաղաքական մեծամասնության կամքը, որ անցկացրեց օրինական և ազատ ընտրություն, նաև որոշ վերապահումներով գնահատելի է նաև հետընտրական ցնցումների չգնալու քաղաքական ուժերի, այդ թվում արմատական ընդդիմության խոհեմությունը, բայց բոլորի վարքագիծը վերջին հաշվով կառուցվել է Հայաստանի հանրության կամ բարձր քաղաքացիական և պետական գիտակցության, կամ պարզապես պետական ինքնապահպանման բնազդի վրա, ինչի շնորհիվ հասարակությունը որևէ շանս չտվեց քաղաքական ճգնաժամի վրա քաղաքական դիվիդենտ և հաջողություն կառուցելու ձգտում ունեցող ուժերին և իր վերաբերմունքով գործնականում պարտադրեց բոլորին մնալ խոհեմության և օրինականության դաշտում: Այդ իմաստով, ԵԽԽՎ զեկույցի գնահատականի բուն հասցեատերը թերևս Հայաստանի հանրությունն է, ըստ այդմ, Հայաստանի հանրությունը պետք է դիտվի հայկական ժողովրդավարության զարգացման հարցում եվրոպական կառույցների բուն գործընկերը:

Միևնույն ժամանակ նաև ակնհայտ է, որ այդ գործընկերությունը չպետք է սահմանափակվի այն ըստ էության նեղ շրջանակով, որ ձևավորվել է այս երկու տասնամյակի ընթացքում, ըստ էության ժամանակի ընթացքում իր ոչ ամբողջական սակայն մի զգալի մասով վերածվելով «քաղաքացիական բյուրոկրատիայի», որին պատկանում է եվրոպական կառույցների հետ գործընկերության մենաշնորհը կամ գերիշխող դիրքը; Այդ խնդիրները իրապես պետք է հուզեն ոչ միայն հայաստանյան արդիականացման իրական ջատագովներին, այլ նաև Եվրոպային, եթե իհարկե կա լրջմիտ և հիմնարար հետաքրքրվածություն Հայաստանի ժողովրդավարության խորացման ու ինստիտուցիոնալ ամրապնդման հեռանկարով, որը թե Հայաստանի, թե միջազգային անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում