ՊԵԿ-ը հրապարակել է 2021 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որտեղ գրեթե նույնությամբ պահպանվել են առաջին տասնյակում ներառված ընկերությունները: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Լա՞վ է, թե ոչ: Շատերն են նշում, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 15 տոկոս նվիրաբերության գործարքը թափանցիկ չէր և հանրությունը չհասկացավ՝ ինչ կատարվեց: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է մարդկային զարգացման կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ: