Tuesday, 07 05 2024
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը

Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են. փորձագետները վերլուծում են Լավրով-Բլինքեն բանակցությունները

Մինչ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը Ուկրաինայի շուրջ գնալով սրվում է՝ ռուսաստանցի և արևմտյան փորձագետները գնահատում են Լավրով-Բլինքեն բանակցությունների հերթական փուլի արդյունքները: ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի Համաշխարհային քաղաքականության Հենրի Քիսինջերի կենտրոնի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն «Բի-Բի-Սի»-ին ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարների ժնևյան բանակցությունը միջանկյալ հանդիպում էր, բայց, ամեն դեպքում, ցանկացած բանակցություն հետագա էսկալացիայից խուսափելու հնարավորություն են տալիս:

«Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են», – ասել է պրոֆեսորը:

Ըստ նրա՝ դատելով Լավրովի և Բլինքենի հետագա մեկնաբանություններից՝ Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը տարաձայնություններից բացի՝ կարողացել են նաև փոխգործակցության թեմաներ են գտնել: Օրինակ՝ նրանք քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Վիենայում ընթացող բանակցությունները, որտեղ Վաշինգտոնի և Մոսկվայի մոտեցումները համընկնում են:

Տեխասի A&M համալսարանի Բուշի անվան կառավարման և հանրային ծառայության դպրոցի փորձագետ Յուվալ Վեբերը ավելի հոռետես է տվյալ հարցի կապակցությամբ:

«Բի-Բի-Սի»-ի հետ զրույցում նա հիշեցրել է Մոսկվայի՝ հանդիպման նախօրերին բարձրացրած պահանջը Բուլղարիայից և Ռումինիայից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին՝ կարծիք հայտնելով, որ այդպիսի անլուծելի պահանջների առաջադրումը ցույց է տալիս, որ Կրեմլում արդեն սկզբունքային որոշում են ընդունել Ուկրաինայի վրա հարձակվելու մասին, և ԱՄՆ Պետդեպարտամենտի ջանքերը ոչինչ չեն փոխի:

«Կարևոր չէ՝ Էնթոնի Բլինքենը լավ պետքարտուղար է, թե վատ: Եթե մյուս կողմը կապիտուլյացիա կամ կոնֆլիկտ է պահանջում՝ Բլինքենը շատ քիչ բան կարող է անել: Անկախ նրանից՝ նա աշխարհի լավագույն դիվանագետն է, թե վատագույնը՝ բանակցությունների միջոցով կարգավորման հնարավորությունները քիչ են», – ասել է Վեբերը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 21-ին Ժնևում և տևել է մոտ 1,5 ժամ:

Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ակտիվ բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման հավանականությունն է, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:

2021 թ. դեկտեմբերի 17-ին Ռուսատանի Դաշնության արտգործնախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Դրանց առանցքային դրույթը իրավական ամրագրումն է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելու: Վաշինգտոնը, սակայն, շեշտում է, որ Ռուսաստանի հիմնական պահանջը՝ հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից, չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել Դաշինքի «բաց դռների» քաղաքականությունից: Այս դիրքորոշումը Ժնևի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում վերահաստատել է պետքարտուղար Բլինքենը:

Ռուսաստանի արտգործնախարարն էլ իր հերթին լրագրողներին ասել է, թե ինքը բանակցությունների ընթացքում հստակ հասկացրել է ամերիկյան կողմին, որ «Ռուսաստանի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու»: Լավրովը հայտարարել է, որ չնայած Միացյալ Նահանգների մտավախություններին՝ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա: Նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տալ անվտանգության ոլորտում երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Հարցին՝ Վաշինգտոնի պատասխանը հրապարակվելու է, թե ոչ, Լավրովը պատասխանել է, որ ինքն անձամբ կողմ է փաստաթղթի հրապարակմանը, բայց դա հնարավոր կլինի անել միայն ամերիկյան կողմի համաձայնության դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում