Sunday, 12 07 2026
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

Արայիկ Հարությունյանը մտադիր է սահմանադրական փոփոխություն իրականացնել, Ադրբեջանը կարող է խոչընդոտել 2025-ի ընտրությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է անվտանգային, սոցիալ-տնտեսական, ներքին և արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակ:

Հաղորդագրության համաձայն՝  հատուկ ուշադրության կենտրոնում է  առաջիկա ժամանակահատվածում ԱՀ հանրային խորհրդի ստեղծման հարցը։ Ապաքաղաքական այս մարմինը ձևավորվելու է հանրության շրջանում հարգանք և վստահություն վայելող, համապատասխան մարդկային որակներ ու գիտելիքներ ունեցող հասարակական հատվածի ներկայացուցիչներից, և միտված է լինելու պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը։ Խոսելով հանրային նշանակության հարցերի մասին՝ երկրի ղեկավարը նշել է նաև, որ պատերազմի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում ԱՀ պետական կառավարման մարմինները շարունակում են Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա իրականացնել իրենց լիազորությունները, սակայն պետական ինստիտուտների՝ ավելի արդյունավետ և նոր խնդիրներին ու մարտահրավերներին համահունչ դիմակայելու համար քաղաքական շրջանակների կողմից կա առաջարկություն Մայր օրենքում որոշ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ առաջիկայում կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը: Նախագահը շեշտել է, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումները մշակվելու են բացառապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անզիջում կուրսի շրջանակներում։

«Արցախի փախստականների միություն» ՀԿ ղեկավար Սարո Սարյանը, ով ներկա է եղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը,  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ հանդիպման  ընթացքում քննարկված կարևորագույն հարցերից մեկը մինչև 2025 թվականը Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունն է։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Արցախում տեղի են ունենալու հերթական  նախագահական ընտրությունները և ժամկետը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։

Սարո Սարյանը փոխանցեց, որ  այս օրերի ընթացքում ինքն անձամբ պատրաստվում է  վերստին ուսումնասիրել Մայր օրենքը՝ հասկանալու, թե  կոնկրետ որ կետերը պետք է փոփոխության ենթարկվեն․ «Հարցն այն է, որ նախագահը մեզ տեղեկացրեց, որ 2025 թվականին հնարավոր է ի հայտ գան ընտրություններ անցկացնելու տեխնիկական խոչընդոտներ և որպեսզի դա տեղի չունենա, պետք է  որոշակի փոփոխություններ արվեն։ Անձամբ ես հիմա փորձում եմ հասկանալ, թե կոնկրետ ինչ տեխնիկական խնդիրներ են լինելու։ Իհարկե դա նաև այն ժամանակահատվածն է, երբ  լրանում է ռուս խաղաղապահների առաքելության հնգամյա ժամկետը և նրանք  հնարավոր է  դուրս գան Արցախից, Ադրբեջանն էլ կարող է որոշակի խնդիրներ առաջացնել ընտրությունների անցկացման  հետ կապված։ Ուստի վերը նշված հանդիպման ժամանակ հարցը դրված էր այսպես՝ մինչև 2025 թվականն անհրաժեշտ է հանրաքվե իրականացնել»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նախագահ Հարությունյանը չի պնդել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե պետք է անպայման անցկացվի, նա նույնիսկ նշել է՝ գուցե և չփոխենք․ «Սակայն ամեն դեպքում նշել է, որ անհրաժեշտ է խնդրի ուսումնասիրման համար հարթակ ստեղծել։Հարթակը կազմված կլինի հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներից և մասնագետներից։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 1-1․5 տարվա ընթացքում խնդիրը պետք է ուսումնասիրվի։ Չնայած կրկնեմ՝  չի պնդել, որ անպայման  փոփոխություն լինելու է, ընդամենը հայտնել է իր տեսակետը, որ նման անհրաժեշտություն կա»։

Սարո Սարյանի խոսքերով՝ հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ պետք է կողմնորոշվել, թե ինչպիսի կառավարման համակարգ է անհրաժեշտ երկրում՝ նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական։ Հիշեցնենք, որ այս պահին Արցախում գործում է  ուժեղ նախագահական համակարգը։

Սարյանը նշեց, որ  անհրաժեշտ է հասկանալ, թե որ մոդելը ավելի արդյունավետ կլինի երկրի համար․ «Դա արդեն կուսումնասիրի և կորոշի համապատասխան հանձնաժողովը»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ հանդիպման մասնակիցներից ոմանք նշել են, որ փոփոխություններ պետք է են, ոմանք էլ՝ հակառակ կարծիքն են ունեցել․«Սակայն  հիմնական տեսակետն այն է եղել, որ մենք դա կորոշենք 1․5 տարվա ընթացքում։ Չենք բացառում, որ որևէ փոփոխություն չլինի»։

Սարո Սարյանն ընդգծում է, որ 2025 թվականին ընտրություն անցկացնելու հիմնական մտահոգությունը կապված է Ադրբեջանի հետ՝ առ այն, որ այդ երկիրը կարող է որոշ խոչընդոտներ առաջացնել․ «Մենք  հիշեցինք 1991 թվականը, երբ կային զոհեր ու վիրավորներ, բայց միևնույն է ՝ ժողովուրդն ընտրություններին մասնակցեց»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՀ հանրային խորհուրդ ստեղծելու հարցը․«Այս հարցն արդեն մեկ ամսից ավել է՝ դրված է հասարակական կազմակերպությունների առաջ։ Դեռևս նշանակված մարդ չկա։ 8 հասարակական կազմակերպություն ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այսօր տեղի կունենա հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվելիք հիմնական հարցը կլինի ապագա հանրային խորհրդի ընտրության հարցը»,-եզրափակեց Սարո Սարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում