Wednesday, 08 05 2024
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Մենք այդ մասին չենք էլ մտածում, պատկերացում էլ չունենք ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների կարևորության մասին

Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու հարցով, Ժնևում մոտ 8 ժամ տևած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումից հետո հայտարարել է ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։Ամերիկացի պաշտոնյան միևնույն ժամանակ շեշտել է, որ չնայած տարաձայնություններին՝ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների համար: Ամերիկյան կողմը «կտրականապես» դեմ է այն առաջարկներին, ասել է Շերմանը։ «Մենք թույլ չենք տա որևէ մեկին հակազդել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, ինչը դաշինքի համար միշտ կարևոր է եղել։ Մենք չենք հրաժարվի երկկողմ համագործակցությունից ինքնիշխան պետությունների հետ, որոնք ցանկանում են աշխատել Միացյալ Նահանգների հետ, և չենք ընդունի որոշումներ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի, Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի, կամ ՆԱՏՕ-ի մասին՝ առանց ՆԱՏՕ-ի», – ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։

Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի հայտարարություններին, թե Մոսկվայի կողմից հարձակումն Ուկրաինայի վրա անհետևանք չի մնա, Մոսկվան նման հեռանկարը շարունակում է հերքել՝ «Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա, հետևաբար՝ այդ հարցն առևտրի առարկա չէ», – Ժնևում հայտարարել է ռուս-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումներում ռուսական կողմը ներկայացնող փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամերիկյան կողմը շատ լրջորեն է մոտեցել ռուսական առաջարկներին, դրանք խորությամբ ուսումնասիրել է», –  նշել է Ռյաբկովը՝ շեշտելով, որ Հյուսիսատլանյան ռազմական դաշինքի հետագա ընդլայնման կանխումը հրամայական է Ռուսաստանի համար։ Բայց այդ հարցում առաջընթաց չկա, արձանագրել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը՝ շեշտելով, որ մյուս հարցերի լուծումը կախված կլինի հենց այդ հարցում առաջընթացից։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ռուս-ամերիկյան բանակցությունները արտացոլեցին այն իրականությունը, որ Ռուսաստանը ձգտում է Յալթա 2-ի սկզբունքով սահմանափակել  տասնյակից ավելի երկրների ինքնիշխանությունը, նաև պաշտպանել սեփական շահերը․ «Եվ  պահանջում է արևմուտքից իր այդ ցանկությունը լեգիտիմացնել։Ավելին՝ փորձում է արևմուտքին պարտադրել այդ լեգիտիմացումը։ Մյուս կողմից մենք տեսանք   Միացյալ Նահանգների՝ որպես ազատ աշխարհի առաջատարի սկզբունքային դիրքորոշումը, որ նման բան նույնիսկ տեսականորեն լինել չի կարող>>,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ այնտեղ ֆիքսվեց չափազանց կարևոր բան․ «Առ այն, որ Միացյալ Նահանգները որևէ մեկի հետ չի խոսելու ՆԱՏՕ-ի մասին առանց ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի և Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի։ Դրանով իսկ փակեց ռուսական կայսերական ցանկությունների առաջ բոլոր հնարավոր դռները։ Բայց մյուս կողմից Միացյալ Նահանգները նաև բաց է պահում դիվանագիտության դռները։ Ավելին՝ Ռուսաստանին նաև բաց տեքստով բացատրելով, թե ինչ է տեղի ունենալու եթե Ռուսաստանը հանկարծ իր սահմաններից դուրս  կատարի այնպիսի քայլեր, ինչպիսին որ կատարում էր Նիկոլայ Առաջինի, Սովետի, Ստալինի, Բրեժնևի ժամանակ։ Նման հեռանկարի դեպքում կլինեն Ռուսաստանի գոյաբանական հեռանկարներ խաթարող պատժամիջոցներ, այնպիսին, ինչպիսին, երբևիցե չի եղել։ Հաշվի առնելով, որ հիմա տեղեկատվական-տեխնոլոգիական պայմաններում երկրները չափազանց կախված են նորագույն տեխնոլոգիաներից, պարզ է, որ դա հնարավոր է բացառապես միջազգային համագործակցության շնորհիվ ու այդ համագործակցության մեջ անվերապահ առաջատար է ԱՄՆ-ն, այդ տեխնոլոգիաները դիմացը փակելով, այնպես, ինչպես փակվում է Հյուսիսային Կորեայի կամ Սիրիայի առաջ, նույնը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի դեպքում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը շատ կարճ ժամանակում պարզապես կհայտնվի քարե դարում»։

Մեհրաբյանն ընդգծեց՝ տեղի է ունենալու Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդակցական մարմնի նիստ, որի ժամանակ քննարկումները կշարունակվեն արդեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ․ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը որևէ հնարավորություն ունի այնտեղ եղած ավելի քան երբևէ առկա միասնությունը  խաթարել։ Այն, ինչ պահանջում է Ռուսաստանը որևէ տրամաբանության չի ենթարկվում»։

Ի՞նչ է  սա նշանակում Հայաստանի ու հետխորհրդային երկրների համար․ «Այնուամենայնիվ սա լրացուցիչ օժանդակություն է մեր ինքնիշխանությանը ու պաշտպանություն ռուսական ոտնձգությունից։ Ինչպես նաև կարևոր է այն առումով, որ Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ ուժով որևէ երկրի սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է։ Սա ևս չափազանց կարևոր է  մեզ համար։Այնպես որ ես կարծում եմ, որ այս չափազանց կարևոր բանակցային ֆորմատի առաջին ռաունդի համար մենք կարող ենք ֆիքսել, որ տեղի են ունենում դրական զարգացումներ։Այլ հարց է, թե մենք որքանով կարող ենք օգտվել։ Իսկ մենք ինչպես տեսնում եմ՝ առանձնապես չենք էլ մտածում օգտվելու մասին, նման խնդիր չենք դնում, նույնիսկ պատկերացում էլ չունենք, թե այնտեղ ինչ է  կատարվում և մեր անելիքը որն է։ Սա այն դեպքն է, որ տա Աստված ես սխալվեմ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Մեր այն դիտարկմանը, թե ռուս-ամերիկյան լարվածությունը մեզ վրա մշտապես բացասական հետևանքներ է ունեցել, արդյոք սա ևս այդ դեպքը կլինի, Մեհրաբյանն արձագանքեց․ «Կախված է մեզանից։ Կախված է նրանից, թե մենք որքանով ենք  որպես պետություն ընդունակ  սեփական շահերը պաշտպանելու համար։ Բայց մենք տեսնում ենք, որ բոլոր պետությունները ելքեր են որոնում, իսկ մենք որոնում ու գտնում ենք մուտքը այդ խնդիրների մեջ՝ ընդ որում չեղած տեղից, առանց մտածելու դրա հնարավոր հետևանքների մասին»։

Ըստ քաղաքագետի՝ դրա վառ օրինակն է Ղազախստան զորք ուղարկելը․ «Միանգամայն հնարավոր էր ՀԱՊԿ շրջանակներում կոնսենսուսը չխաթարել ու չթիրախավորվել։ Բայց մենք հաստատապես  պատճառ ունեինք նման քայլի չգնալու։ Մենք անցյալ տարի ռազմական պարտություն ու կորուստներ կրած պետություն ենք ու չենք կարող զինվոր ուղարկել։ Չեմ կարծում,թե նման վերապահման պարագայում մեզ որևէ մեկը կարող է ինչ-որ բան ասել։ Բայց մենք դա չարեցինք։ Ավելին՝ տեսնում ենք, որ պաշտոնական Երևանը երկրորդում է այն ցնդաբանությանը, որը ներկայացնում է Ռուսաստանի արտգործնախարարության ու Ղազախստանի գործող ղեկավարության կողմից՝ ինչ-որ  20․000 ահաբեկիչներ և այլն։ Առայժմ միակ ահաբեկիչը, որին բռնել են՝ ղրղզստանցի այն ջազմենն է, որի պատճառով Ղազախստանի դեսպանին կանչեցին Ղրղզստանի արտգործնախարարություն ու հորդորեցին վերջ տալ այդ հիմարությանը։ Եվ ընդհանրապես՝ երբ բռնապետերի դունիչները փորձում են պոկել լափամաններից, իսկ մարմնի հակառակ մասը՝ ոսկե զուգարանակոնքից, ապա  նրանք խոսում են  տեռորիզմից, աշխարհաքաղաքկանությունից, ռազմահայրենասիրական դաստիարակությունից, հայրենասիրությունից ու նման այլ բաներից։ Մինչդեռ այստեղ բացի աչքածակությունից ու բթամտությունից այլ բան հորինել պետք չէ՝ անկախ նրանից, թե որ երկրի, ռասայի ու կրոնի ներկայացուցչի մասին է խոսքը։ Դա ունիվերսալ է բոլոր ավտորիտար բռնապետերի, ավտորիտար կլեպտոկրատիաների համար։ Ահա և ողջ ճշմարտությունը։ Ամենևին էլ պետք չէր, որ Հայաստանը երկրորդեր այդ ցնդաբանությանը իր հռետորաբանության մեջ»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում