Tuesday, 07 05 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞

ՌԴ-ից ստացվել են նյութեր Սլավոնական համալսարանի՝ 2020-21թթ.-ի խախտումների վերաբերյալ․ դատախազություն

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառման պատասխանը։

«Պատասխան Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի այսօրվա գրառմանը.

Նկատի ունենալով, որ ՌԴ դատախազության դիմումի համաձայն ՀՀ դատախազության կողմից համալսարանի գործունեության հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի կողմից այսօր արված ֆեյսբուքյան գրառումը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ, հարկ եմ համարում սույնով արձագանքել դրան:

Նախ ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման անհիմն լինելու հանգամանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021 թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021 թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք հնարավոր է պարզել միայն քրեական գործի շրջանակներում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, 2022 թ. հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ և սկսվել է նախաքննություն:

Այս իմաստով առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Իրականացվելու է, բնականաբար, լիարժեք օբյեկտիվ քննություն, որոնց արդյունքներից, ձեռք բերվելիք ինչպես արդարացնող, այնպես էլ հանցավոր արարքները հաստատող ապացույցների գնահատման արդյունքում միայն կարող է կայացվել կամ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու որոշում:

Այսինքն՝ դատախազությունը, վստահ եմ՝ նաև վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ ինչպես գրառման մեջ է ձևակերպվել՝ «կոռուպցիա կարելու» կանխատրամադրվածությամբ: Առավելևս, երբ խոսքը վերաբերում է հանրապետությունում բավականին բարձր հեղինակություն ունեցող և բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող ԲՈՒՀ-ին և նրա հեղինակությանը:

Հենց նշածս իրողությունները, համալսարանի հեղինակությանը չհարվածելու հանգամանքն է պատճառը, որ դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հատուկ հաղորդագրությամբ հանդես չի եկել: Եվ ինչպես նախորդ բոլոր դեպքերում մեր կողմից դրա մասին հրապարակավ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է բացառապես արդեն իսկ հանրայնացված և որոշակի լույսի ներքո մատուցվող տեղեկություններին ու մեկնաբանություններին արձագանքելու անհրաժեշտությամբ:

Հայ-ռուսական համալսարանը միակ ուսումնական հաստատությունը չէ, որի գործունեության հետ կապված խնդիրների բերումով քրեական գործեր են հարուցվում և քննվում: Դրանց արդյունքում եղել են ինչպես արդարացնող հիմքերով քրեական գործերի վարույթները կարճելու որոշումներ, այնպես էլ՝ քրեական հետապնդումներ:

Այսինքն՝ որևէ հիմք չկա և չի կարող լինել իրականացվող քննության օբյեկտիվությանը չվստահելու համար:

Ավելին. հենց քրեական գործի շրջանակներում է, որ Հայ-ռուսական համալսարանի հարգարժան ռեկտորը կարող է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությամբ համապատասխան փաստարկներ ներկայացնելով հիմնավորել, որ ՀՀ իրավասու մարմիններին ուղարկված նյութերում արձանագրված խախտումներն անհիմն են:

Իսկ քրեական գործով վարույթը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում ոչ թե «իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով», ինչպես ձևակերպել է պարոն Դարբինյանը, այլ այն պատճառով, որ կոռուցպիոն հոդվածներով քրեական գործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն է:

Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված գործողություններից»:

Արմեն Դարբինյանի գրառումը՝ այստեղ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում