Friday, 03 05 2024
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը

Վրաստանի ճանապարհներին սահմանափակումներ են գործում

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի ողջ տարածքներում այս պահին գործում են երթևեկության սահմանափակումներ հետևյալ ճանապարհներին.

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ105-կմ110 (Փարվանայի լեռնանցք) հատվածը փակ է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և այլ տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան պատճառով Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Այնուամենայնիվ, սահմանափակումները գործում են հետևյալ ճանապարհների համար:

Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Առատ ձյան պատճառով Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհի կմ86-կմ106 հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային երթեւեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։

Ձյան և մերկասառույցի պատճառով Քութաիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի կմ88-կմ125 (Լենտեխի-Մելե) ճանապարհին արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) ավտոճանապարհին արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ138 (Զուգդիդի-Մեստիա) հատվածում երթևեկությունն ազատ է։

Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանում երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում