Tuesday, 30 04 2024
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին

Եթե 2018-ին ինչ-որ մեկն ասեր, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի, որպեսզի կիսամեռ ՀԱՊԿ-ը աշխատեցնենք՝ նման բան տեղի չէր ունենա

Երբ վարչապետ Փաշինյանը ստացել է Ղազախստանի նախագահի դիմումն ու խորհրդակցել ՀԱՊԿ առաջնորդների հետ, այդ պահին արդեն Ղազախստանում ոչ թե հեղափոխական գործընթացներ էին, այլ՝ ահաբեկչական գործողություններ: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Գրիգորյանը շեշտել է, որ զորախումբ ուղարկելու որոշումը եղել է կոնսենսուսային՝ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Անդրադառնալով քննադատությանը, որ ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Երևանը հիմա արձագանքում, Գրիգորյանը նշել է․«Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված հայտարարություններին նշեց․«Եթե 2018 թվականին ինչ-որ մեկը ասեր, որ  Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի, որպեսզի կիսամեռ ՀԱՊԿ կառույցը աշխատեցնենք, այսինքն կառավարության գործառույթը դա է՝ ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանափոխություն պարզապես տեղի չէր ունենա»

Ըստ Հովհաննիսյանի՝ սա որևէ տրամաբանական  շրջանակի մեջ չտեղավորվող պնդում է․«Երկրորդը՝  նկատենք, որ ՀԱՊԿ-ը որևէ նշանակություն չունի  իր անդամ երկրների շահերն ու արտաքին անվտանգությունը պահպանելու հարցում։ Միակ նպատակը, ինչի համար գոյություն ունի ու ինչի համար ֆունկցիոնալ է՝ տարատեսակ փտած ռեժիմների բռնի պահպանումն է, սեփական ժողովուրդներից պաշտպանությունը։ Եթե մենք դրա մի մասն ենք, ապա ընդամենը  պետք է գիտակցենք, որ ողջ աշխարհը դա գնահատելու է համապատասխան կերպով։ Եվ չեմ չափազանցնում՝ մեր «քթից գալու է» սա՝ շատ ծանր միջոցներով»։

Մեր զրուցակիցը համոզված չէ, որ  մեր կառավարությանը սա որևէ կերպ հետաքրքրում է․«Որովհետև իրենք թիթեռնիկի նման 24 ժամվա կյանքով են ապրում՝ ամեն օր առավոտյան արթնանալիս։ Բայց քանի որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, մեզ համար միևնույն չէ, թե մեր ու մեր երեխաների հետ մեկ ամսից, մեկ տարուց, տաս տարուց ինչ կլինի»։

Միևնույն ժամանակ Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց՝ բացի  իշխանության պաշտպաններից՝ կամավոր կամ գուցե  ոչ այնքան անշահախնդիր, որևէ մարդ չի տեսել անկախ քաղաքական համոզմունքներից, որն ասեր, որ սա դրական քայլ էր․«Այո, մենք շոկի մեջ ենք։ Գաղտնիք չէ, որ պարտությունից հետո հասարակությունը հոգեբանորեն ջախջախված վիճակում է։ Եվ այս կառավարությունն այդ վիճակը շահագործելու է ինչքան կարողանա, ինչքան կստացվի՝ մեկ օր,  մեկ  տարի ավել։ Պատկերացրեք՝  Ղազախստանում իրենց ոստիկանների գլուխն են կտրում, եթե հանկարծ մի հայ ընկնի իրենց ձեռքը՝ մոտավորապես պատկերացրեք, թե ինչ են անելու։ Եթե գեթ մեկ այդպիսի դեպք լինի, նոր կխոսենք»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում