Thursday, 02 05 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից

Ապաշրջափակումը ձեռնտու է Ադրբեջանին ու Թուրքիային. ՀՀ իշխանություններն այդ վտանգը չեն գիտակցում

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար. «Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական կոնկրետ օգուտ քաղելու հնարավորության մասին է: Ռուսաստանն այդ գործընթացի անմիջական մասնակիցն է»,-շեշտել է նա:

Փոխնախարարը հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Նրա խոսքով՝ այդ մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է տարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար. «Այժմ միասնական փաթեթը լրամշակվում է: Այդ մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը»,-ընդգծել է նա:

Ռուդենկոն նաև հավելել է, որ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալները դրվել են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածություններով. «Մենք կենտրոնացել ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման արագ ավարտի և կոնկրետ նախագծերի գործարկման վրա»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Ռուսաստանի գործողություններւը չափազանց կարևոր են Ադրբեջանի և Թուրքիայի համար. «Որովհետև այդ ապաշրջափակման փաթեթն իրականում Ադրբեջանի և Նախիջևանի միջև բեռնափոխադրման կազմակերպման փաթեթ է: Ռուսաստանն այստեղ իր վրա վերցնում է անվտանգության ապահովումը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ղուկասյանը դժվարացավ նշել, թե դա ինչ հետևանքներ կունենա մեզ համար, սակայն ընդգծեց՝ այն որ սահամանափակվելու է մեր հետագա ազատությունը հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններում՝ ակնհայտ է. «Այդպիսի բացասական գործոնը ինձ համար միանշանակ է»:

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց՝ ՀՀ իշխանությունները այդ վտանգները չեն գիտակցում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում