Friday, 03 05 2024
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը

Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը ԱՄՆ-ում հայկական որոշ շրջանակների համար այնքան էլ ձեռնտու չէ

 «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

Թուրքիայի նախագահի մամուլի  քարտուղար Իբրահիմ Քալընը Չիկագոյում թուրքերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը նվազեցնելու է ԱՄՆ-ում հայ համայնքի էներգիան և այլևս պահանջատիրական նկրտումներ Հայաստանը չի ունենա: Նաև նշել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին հակաթուրքական տրամադրություններն իր ինքնության մի մասն է դարձրել:

Հավանական է, որ այս գործընթացի արդյունքում ԱՄՆ-ում հայ համայնքի էներգիան նվազի, որովհետև այդ էներգիայի մեջ կարևոր գործոն է թրքատյացությունը, հակաթուրքական քարոզչությունը, հետևաբար, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները համեմատաբար  բարելավվեն, մեղմանան, իրենց էներգիան կպակասի: Թե որքանով է այդ էներգիան հայանպաստ, չեմ վիճի, բայց այն չհանգեցրեց զարգացած, բարգավաճ Հայաստանի: ԱՄՆ-ի հայ համայնքի այդ էներգիան մեծ նպաստ չի ունեցել այդ ուղղությամբ: Մեզ համար դա է կարևոր: Եթե որևէ երկիր բարելավում է իր հարաբերությունները հարևան երկրի հետ, դա լավ զարգացում է: Այդ երկրների, լինի Թուրքիան, լինի Ադրբեջանը, հարաբերությունների բարելավումը, դիվանագիտական կապերի հաստատումը առաջընթաց է, բայց այդ առաջընթացը Ամերիկայում գործող որոշ շրջանակների համար այնքան էլ ձեռնտու չէ, որովհետև իրենց էներգիան պետք է սպառվի:

Քալընը նաև հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ ու Ռուսաստանի հոգածության տակ գտնվող Հայաստանին մեծ ներդրում է բերելու ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական իմաստով: Սա ինչպե՞ս եք գնահատում:

Այո, ճիշտ է և դրա համար է, որ վերջին 30 տարիների ընթացքում բոլոր իշխանությունները միշտ ցանկացել են բաց սահմաններ ունենալ, որպեսզի կապվեն ամբողջ աշխարհի հետ: Հետևաբար, եթե այդ ուղղությամբ այսօր որոշակի առաջընթաց կա, սա քաջալերելի ընթացք է: Պետք է քաջալերել այդ ընթացքը, ոչ թե խոչընդոտել:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում արդեն երկու կողմերից բանագնացներ են նշանակվել: Ձեր կարծիքով, որքանո՞վ է հնարավոր, որ այս գործընթացը արդյունքներ տա:

Այստեղ կարևորն այն է, թե այդ հարաբերություններւ կարգավորումն ինչ սկզբունքներով են ընթանում: Մինչև այսօր Թուրքիան նման բոլոր քայլերի մեջ միշտ  Հայաստանի համար անընդունելի նախապայմաններ է առաջ քաշել: Այսօր էլ Թուրքիան այդ նպատակն է հետապնդում, խոսքն այս դեպքում «Զանգեզուրի միջանցքի» մասին է: Եթե այդ տեսակ պահանջներին, պարտադրանքներին ընթացք տանք, մենք այս գործընթացից կորուստներով դուրս կգանք, ոչ թե շահած: Դրա համար Հայաստանը պետք է իր դիրքը պահի առանց նախապայմանների բանակցությունների առումով: Հայաստանն այդ բանակցություններում պետք է չեզոք մնա, քանի որ Հայաստանի դեմ շրջափակում կատարող երկիրը Թուրքիան է, այլ ոչ թե հայաստանն է շրջափակել Թուրքիային: Հայաստանը միայն արցախյան վերջին պատերազմի ընթացքում թուրքական ապրանքների ներկրումն արգելեց,  իսկ թուրքական կողմն ու Ադրբեջանը արդեն 30 տարի Հայաստանի դեմ շրջափակում են կատարել: Հիմա իրենց խնդիրն է այդ շրջափակումը վերացնելը, և Հայաստանը այդ ուղղությամբ քայլերի պետք է սպասի:

2022-ին ձեր կարծիքով բեկում կլինի՞ հայ-թուրքական հարաբերություններում:

Անշուշտ պետք է համբերատարությամբ սպասենք այդ երկու բանագնացների հանդիպումներին, տեսնենք, թե դրանք ինչ ընթացք կստանան, ինչպիսի լեզվով են խոսելու իրար հետ: Արդյոք Թուրքիայի պարտադրանքներն ու նախապայմանները պետք է շարունակվեն: Դա պետք է նախ տեսնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում