Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Հայաստանի շուրջ ռուս-թուրքական խաղ է, որին մենք ականատես ենք․ Բոժկո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն

 Պարոն Բոժկո, ՆԱՏՕն կոչ է անում Ռուսաստանին՝ սուրբծննդյան տոներին ընդառաջ հետ քաշել զորքը Ուկրաինայի սահմաններից։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Բայդենը իր վարչակազմին 4 շաբաթ է տվել Ռուսաստանի հնարավոր ներխուժումն Ուկրաինա կանխելու համար։Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ինչպիսի՞ անդրադարձ կարող են ունենալ նախկին խորհրդային երկրների վրա։

Ուկրաինայի դեմ ագրեսիան չի սկսվել այսօր, այն սկսվել է ութ տարի առաջ՝ 2014 թվականին, և հիմա մենք տեսնում ենք դրա շարունակությունը։ Սա կարող ենք դիտարկել որպես հաջորդ սրացում Ռուսաստանի կողմից, որն ուզում է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա։ Եվ այս սրացումները Ռուսաստանի կողմից աշխարհաքաղաքական իրավիճակով են թելադրված։

Ամենակարևորն այն է, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ միայնակ չկանգնի, քանի որ Ռուսաստանը հզոր, էքսպանսիվ, ռևանշիստական երկիր է, որը ցանկանում է Խորհրդային Միության կամ նրա նման մի կազմավորման վերադարձը։ Դրա համար կարևոր է, որ մեր արևմտյան դաշնակիցները հնարավորություն ունենա ազդելու Ռուսաստանի վրա։ Ես կարծում եմ, որ միայն այս ճանապարհով մենք կարող ենք պաշտպանել մեր երկիրը։

Նորից կրկնեմ, որ ութերորդ տարին է՝ ընթանում է այս պատերազմը։ Եվ, լավ հասկանալով Ռուսաստանի նպատակները, հիմա հարկավոր է ընդդիմանալ, չհանձնվել Ռուսաստանին։ Մի անգամ չէ, որ Ուկրաինան հայտարարել է թե պատրաստ է  բանակցությունների ընթացքում  քննարկել բոլոր վիճելի հարցերը։ Հույս ունեմ, որ կստանանք համապատասխան աջակցություն աշխարհի այն երկիրներից, որոնք չեն ընդունում Ռուսաստանի ագրեսիվ քայլերը, որն ուզում է վերանայել աշխարհի ներկայիս համակարգը:

ԱրևմուտքՌԴ առճակատումը միշտ չափազանց ծանր հետևանքներ է ունեցել։ Սրանից միշտ օգտվել է Թուրքիան։ Ի՞նչ կլինի այս անգամ։

Թուրքիան չի բավարարվում ռեգիոնալ լիդերի իր կարգավիճակով և ձգտում է ավելի հզորանալ, որպեսզի դառնա առաջնային երկիր թուրքական եւ մուսուլմանական աշխարհում։ Եվ, ինչպես տեսնում ենք, վերջին տարիների ընթացքում իրոք շատ է ուժեղացել։ Հիմա Թուրքիան ուզում է ինքնուրույն քայլեր իրականացնել և որպես ՆԱՏՕ ի անդամ ձգտում է անկախ լինել Արևմուտքից։ Իհարկե, դա բավականին տագնապալի միտում է, քանի որ սա նշանակում է, որ աշխարհը կարող է կանգնել նոր մարտահրավերների առջև, որտեղ պատերազմներն ու բախումները երկրների միջև կլինեն անխուսափելի։ Դրա մասին մեզ հիշեցնում է 2020 թվականի ղարաբաղյան 44-օրյա պատերազմը։ Տեսնում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումներն ինչպիսի հետևանքներ են առաջացրել, նրանք հիմա էլ ձգտում են իրենց շահերն անցկացնել հատկապես Զանգեզուրի միջանցքի հետ կապված: Դա այդ խաղերի միայն երևացող կողմն է, որովհետև մենք չգիտենք իրենց ծրագրերի բոլոր  հանգամանքները: Օրինակ, մենք նույնիսկ մինչև հիմա չգիտենք  նոյեմբերի 9-ի,այսպես ասած, պայմանագրի հետ կապված հանգամանքները, չգիտենք՝ ինչ պայմաններում  է Փաշինյանը ստիպված եղել դա ստորագրել։ Մենք այս բոլոր հանգամանքներին չենք տիրապետում, դրա համար դժվար է ենթադրություններ անելը։ Մի բան հստակ գիտեմ, որ սա ռուս-թուրքական խաղ է Հայաստանի շուրջ, որին ականատես ենք լինում մենք։

Ի դեպ, ՀայաստանԹուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Գիտեք, որ Հայաստանը Ռուսաստանին միջնորդ կարգեց ՀայաստանԹուրքիա հարաբերությունների վերականգնման համար։ Ինչպե՞ս եք սա գնահատում։

Հայաստանը հիմա հայտնվել է շատ ծանր վիճակում, դրա համար բոլոր ոչ ճիշտ հաշվարկված քայլերը փոխանակ թուլացնեն դժվարությունները, ավելի են բարդացնում։ Կարելի է միայն ցավակցել Հայաստանի ղեկավարությանը, բայց իմ կարծիքով չպետք է շտապ որոշումներ ընդունել, այլ հաշվի առնել, որ նման բարդ ժամանակներում քաղաքականությունը չի արվում մեկ օրում և չի սահմանափակվում մեկ պայմանագրով: Ուղղակի հարկավոր է ունենալ համբերություն և շարունակել բանակցությունները, ձգտել ավելի ընդունելի տարբերակների հասնել Հայաստանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում