Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

Հայ-թուրքական փորձի ամերիկյան ողջույնը. Հայաստանին պետք է լայն դաշտ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառումով ողջունել է Հայաստանի և Թոււրքիայի միջև հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատելու համար հատուկ բանագնաց նշանակելու Երևանի ու Անկարայի որոշումը: Այդ հայտարարություններից հետո Բլումբերգ գործակալությունը հղում անելով թուրք պաշտոնյա անանուն աղբյուրի տարածել էր, որ Անկարան կատարելով այդ քայլը փորձում է ընդառաջ գնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հորդորին: Ըստ տեղեկության, դեռևս հոկտեմբերին Հռոմում Մեծ Քսանի Վեհաժողովի ժամանակ Բայդենը Էրդողանին հորդորել է բացել Հայաստանի հետ սահմանը: Առայժմ չկա այդ տեղեկության պաշտոնական մեկնաբանություն, հաստատում կամ հերքում: Բլինքենի գրառումը հաստատո՞ւմ է արդյոք, որ հենց Վաշինգտոնի նախաձեռնությանն է փորձում ընդառաջ գնալ Անկարան: Կա այդպիսի տպավորություն, թեև բարդ է ասել ստույգ, որովհետև ԱՄՆ-ը կարծես թե պարբերաբար է արտահայտել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանն աջակցող դիրքորոշում:

Մեծ հաշվով սակայն, էականն այն չէ, թե ում միջնորդությամբ է ծավալվում հայ-թուրքական ուղիղ երկխոսության հնարավորության գործընթացը, որովհետև անկախ քաղաքական ճաշակից, համակրանքներից կամ գաղափարական կողմնորոշումներից, անկասկած է մի բան՝ հայ-թուրքական ուղիղ աշխատանքի արդյունավետ հեռանկար կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանը կարողանա դրա շուրջ արդյունավետ գործակցել թե Միացյալ Նահանգների, թե Ռուսաստանի հետ: Սա նվազագույնը, որովհետև անշուշտ պետք է ձգտել ուղիղ խոսակցության մեխանիզմի ձևավորման, հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատանքի հարակից ավելի լայն միջավայր ապահովելուն: Դա նշանակում է, որ կան էլի առանցքային ուղղություններ, որոնք կարող են Երևանի համար լինել Թուրքիայի ուղղությամբ աշխատանքի հարթակ, ինչպես օրինակ արաբական աշխարհը, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունները:

ԱՄԷ-ն ներկայումս բավականին ակտիվ է ռեգիոնալ տնտեսա-քաղաքական դերակատարումը բարձրացնելու ուղղությամբ և այդ համատեքստում սերտ աշխատում է նաև Թուրքիայի հետ: Շաբաթներ առաջ այդ երկիր էր այցելել ԱՄԷ փոխնախագահը: Էմիրությունները մտադիր են ձևավորել Թուրքիայում ներդրումների 10 միլիարդ դոլար մեկնակետով հիմնադրամ, ինչը քայլ է տնտեսական ներկայության, հետևաբար քաղաքական ազդեցության բարձրացման ուղղությամբ: Այդ իմաստով իհարկե ոչ միայն չի լինի ավելորդ, այլ կարող է օգտակար լինել արաբական հարթակի դիտարկումը: Իհարկե այստեղ ամեն ինչ չէ, որ մի արեք և հարթ է, որովհետև տարբեր են Թուրքիայի հետ հարաբերության աստիճանները օրինակ այնպիսի այլ դերակատարների մոտ, ինչպիսին Կատարը կամ Սաուդյան Արաբիան: Միաժամանակ սակայն, ուշագրավ է օրինակ, որ բոլորովին վերջերս զուգադիպել էին Կատար մայրաքաղաք Դոհա թե Թուրքիայի նախագահի, թե Սաուդյան գահաժառանգի այցերը: Ի դեպ, այդ ժամանակ Կատար աշխատանքային այց կատարեց նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղիղ մեխանիզմի ուղղությամբ հարրակից աշխատանքային հարթակների հնարավորինս լայն դաշտը Հայաստանի համար կարևոր է նվազագույնը երկու առումով. ձևավորել այդպիսով Թուրքիայի վարքագծի կանխատեսելիության որքան կարելի է, որքան հնարավոր է մեծ դաշտ, և մյուսը՝ որքան հնարավոր է նվազեցնել այդ գործընթացը այս կամ այն կերպ միմյանց դեմ օգտագործելու այլ խաղացողների մոտիվները, հետևաբար՝ խանգարելու մոտիվները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում