Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Այս ընդդիմության համար պետական գաղտնիքը պետք է լինի անհասանելի

Կառավարության հետ Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի վարչապետին ուղղված հարցից հետո պարզ է դառնում շաբաթներ առաջ նրա կողմից ձեռնարկված մեկ այլ նախաձեռնության իրական մոտիվը։ Արթուր Ղազինյանը համոզված պնդում էր, որ ԱԱԾ-ը պարտավոր է պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն: Պետական գաղտնիքին պատգամավորների ամբողջական հասանելիության իրավունքի հարցը ինքնին բավականին բարդ հարց է, ցանկացած պարագայում, աքսիոմատիկ իմաստով: Ընդհանրապես պետք է հասկանալ, կա՞ որևէ երկիր, որտեղ խորհրդարանի պատգամավորն ունի պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն:

Բանն այն է, որ պետական գաղտնիքին որևէ պատգամավորի, առավել ևս Արթուր Ղազինյանի նրա վերաբերյալ արմատացած կասկածների ամրապնդումից հետո, ամբողջական հասանելիության պարագայում նրան առնվազն պետք է տրամադրվի պետության առաջին դեմքին հավասարազոր անվտանգային ծառայություն,  որը նրա հետ կտեղաշարժվի ամենուր, որովհետև պետական գաղտնիքը պետք է ունենա համարժեք պետական պահպանություն: Հենց միայն այդ հանգամանքը արդեն իսկ ցույց է տալիս այդօրինակ պահանջի մեղմ ասած անհամարժեքությունը պետական կյանքի տրամաբանությանը: Սակայն, կա մի հանգամանք, որն ինքնին ավելի դյուրացնում է հարցը կամ դրա պատասխանը:

Հայաստանի ներկայիս խորհրդարանի պարագայում, որտեղ Արթուր Ղազինյանն ու իր նմանները վխտում են խորհրդարանի ընդդիմադիր հատվածում,  պատգամավորներին հաստատ չի կարելի թույլ տալ պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն: Ընդ որում, դրա պատճառները երկուսն են՝ պատգամավորների մի մասի քաղաքական բավարար հասունության ակնհայտ բացակայությունը, և պատգամավորների մի մասի՝ պետական շահը խմբային, կուսակցական հետաքրքրություններից վեր դասելու ակնհայտ հակվածությունը:

Ընդդիմությունը, որ ներկայացված է այսօր խորհրդարանում, առնվազն իր պատգամավորների մի զգալի մասով բազմիցս ցույց է տվել, որ բացարձակ հետաքրքրված չէ պետական շահի գերակայությամբ և հանուն քաղաքական կոնյուկտուրայի և նպատակների պատրաստ է օգտագործել անգամ հրապարակման, հանրայնացման ոչ ենթակա հանգամանքներ, քարոզչական դաշտում սեփական նպատակները սպասարկելու համար: Հետևաբար, ամեն ինչ դառնում է շատ ավելի պարզ ու հեշտ՝ այդպիսի պատգամավորական կորպուսին պետական գաղտնիքը ոչ թե պետք է լինի ամբողջապես հասանելի, այլ պետք է լինի թերևս առավելագույնս անհասանելի և անմատչելի:

Քաղաքական ընդդիմությունը պետական շահի պաշտպանության համար արդեն իսկ ունի բավարար գործիքակազմ հենց խորհրդարանական կարգավիճակի բերումով: Գլխավորը ցանկության առկայությունն է, որովհետև այն լինելու պարագայում գործիքակազմը բավարար է անգամ առանց պետական գաղտնիքի ամբողջական հասանելիության: Պետական գաղտնիքի ամբողջական հասանելիությունից առաջ, նախ պետք է ձևակերպել պետական կարևորագույն խնդիրների հանդեպ քաղաքական ամբողջական դիրքորոշում, ստանձնել խորհրդարանական ընդդիմության կարգավիճակից բխող ամբողջական քաղաքական պատասխանատվություն այդ դիրքորոշումների համար: Դրանից հետո հազիվ թե լայն իմաստով որևէ բանի խանգարի որևէ գաղտնիք:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում