Friday, 17 07 2026
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր

Չնայած Կիևի և Երևանի միջև շփումների ակտիվացմանը՝ առանցքային հարցերը մնում են չլուծված․  Մարատ Հակոբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը, որը դեկտեմբերի 7-ին տեսակոնֆերանսի միջոցով հանդիպել էր ՌԴ նախագահ Պուտինին հայտարարել է, որ ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքերի ուղարկելը չի դիտարկվում։ Բայդենը այժմ հայտարարում է, որ ԱՄՆը ռազմական պարտավորություն ունի ՆԱՏՕի անդամ դաշնակիցների հանդեպ, բայց Ուկրաինան ՆԱՏՕի անդամ չէ: Ինչպիսի՞ ընկալումներ կան այս հայտարարությունների շուրջ Կիևում, արդյոք չափազանցված չէին ՆԱՏՕի և ԱՄՆի հանդեպ սպասումները։

Եթե ​​իրական քաղաքականությունը տարանջատենք ռուսական քարոզչությունից, ապա մի փոքր այլ պատկերի ականատես կլինենք։ Վաղուց ժամանակն է, որ Կրեմլը հասկանա, որ իրենց քարոզչական շեշտադրումները ոչ մի կերպ չեն ազդում իրադարձությունների վրա։ 2019 թվականին Ուկրաինայի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել Սահմանադրության մեջ, որոնք  ամրապնդել են Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցության ուղին։ Սա մեր արտաքին քաղաքականության զարգացման անդառնալի վեկտորն է։ Կիեւը լավ գիտակցում է, որ սահմանված նպատակներին հասնելու համար ժամանակ է պետք։ Սակայն երկիրն ակտիվորեն մշակում է անդամակցության համար պահանջվող չափանիշները։ Այդ նպատակով այն դինամիկ զարգացնում է ինչպես երկկողմ հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների հետ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունները։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և այլ բարեկամ երկրների օգնությանը Ռուսաստանին զսպելու հարցում, Կիևը դա ամեն օր զգում է։ Դա վերաբերում է թե՛ քաղաքական, թե՛ ռազմական աջակցությանը։ Քանի որ Ուկրաինան դեռ ՆԱՏՕ-ի  անդամ երկիր չէ, արևմտյան գործընկերների աջակցությունն իրականացվում է մի փոքր այլ ձևաչափով, բայց գլխավորն այն է, որ մենք անընդհատ զգում ենք իրական ընկերների ամուր թիկունքը։ Պարզապես վերը նշված աջակցությունը հիմնված է Կիևի և գործընկերների միջև երկկողմ և բազմակողմ փաստաթղթերի վրա։

 -Ինչքան էլ հարցն ուղղակիորեն Հայաստանին չի առնչվում, հետաքրքիր է արդյոք՝ սա որոշակիորեն ցուցիչ չէ նաև Հայաստանի համար, երբ այստեղ արհեստական վեկտորների բաժանում է տեղի ունենում՝ օրինակ ՀԱՊԿից դուրս գանք, ապավինենք արևմուտքին, կոնտեքստում։

-Իհարկե ոչ, Հայաստանը  բոլորովին այլ իրավիճակում է։ Ցավոք, Երևանը որևէ հիմք չունի արևմտյան գործընկերներից ռազմական օգնություն ստանալու համար։ Պարզապես չկա պայմանագրային բազա։ Այս տարվա մայիսին ուկրաինացի մի շարք հայտնի փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական ստրատեգներ մատնանշեցին Երևանի մանևրների հնարավոր տարբերակները, սակայն, ցավոք, քաղաքական վերնախավի կողմից մեր առաջարկների նկատմամբ պատշաճ ուշադրություն դեռևս չի նկատվել։ Ոգևորիչ է, որ գոնե հայկական ԶԼՄ-ները հետաքրքրությամբ են արձագանքել արված առաջարկներին։

Ռուսուկրաինական հնարավոր նոր բախման պարագայում, որը պետք է լինի Երևանի անելիքն ու դիրքավորումը, արդյոք հնարավոր կլինի՞ չեզոքության պահպանումը։

Պաշտոնական Երևանը մինչ այժմ չի կարողացել ցուցաբերել չեզոքության պատշաճ մակարդակ, մենք դա նկատում ենք միջազգային վայրերում հերթական քվերակությունների ժամանակ։ Չնայած Կիևի և Երևանի միջև շփումների ակտիվացմանը՝ առանցքային հարցերը մնում են չլուծված։ Սկզբի համար լավ կլիներ դադարեցնել մասնակցել քվեարկությանը, որը լարվածություն է մտցնում երկու երկրների միջև։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում